2. Ներքին օրգաններն ընկղմված են պարենքիմայի (շարակցական
հյուվաժքի) մեջ։ Այդ պատճառով տափակ որդերին հաճախ անվանում
են պարենքիմային։ Ցածր աստիճանի կազմավորված կենդանիներ են։
3. Տափակ որդերն առաջին կենդանիներն են, որոնց մոտ երևան են եկել
մարմնի երկկողմ համաչափությունը, մարսողության և
արտաթորության օրգանները։ Սրանց մոտ առաջին անգամ դիտվում է
նաև կենդանու վարքագիծը կարգավորող կենտրոնական նյարդային
ապարատ՝ զույգ ուղեղային հանգույցներ («գլխուղեղ»)։
4. Վերջիններից սկիզբ են առնում երկայնակի նյարդային բներ, որոնք
միանում են իրար լայնակի նյարդային թելերով։