ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Լուռու մարզ
Անահիտ Հովհաննիսյան
5.2 դասարան
Շամլուղ
Շամլուղ համայնքը գտնվում է Լոռու մարզի վարչական տարածքում
Հայաստանի հյուսիս արևելյան մասում, Լալվար սարի ստորոտում,
վարչական տարածքը կազմում է 6527,94 հա, շրջապատված է անտառներով և
ժայռերով, ծովի մակերևույթից 1200-1300 մ բարձրության վրա է,
հեռավորությունը կենտրոնական մայրուղուց 10 կմ է, մարզկենտրոնից 75 կմ է,
սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
Մինչև 18-րդ դարի կեսերը Շամլուղի մասին հավաստի տեղեկություններ
չկան, բայց ենթադրվում է որ հազարամյակներ առաջ այստեղ եղել է
բնակավայր և մարդիկ զբաղվել են պղնձագործությամբ (այդ են վկայում
այստեղ հայտնաբերված դամբարանադաշտերը, որոնք վերաբերվում են
Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի 2-րդ կեսին):
Ավանդույթը պատմում է, որ Արտաշես I արքան Մեծ Հայքի հյուսիսային
նահանգները շրջելիս (մ.թ.ա 189-160թթ ) եղել է Շամլուղի պղնձի հանքերում,
որտեղ պղնձագործները նրա համար մատանի են ձուլել ու նվիրել:
Շամլուղ
Պղնձի հանքերի շահագործման նպատակով այստեղ են հրավիրվել հույն մասնագետներ ,
18-րդ դարի 50-60 ական թվականներին, իսկ 1887-1914թթ. հանքերը շահագործել են
ֆրանսիացիները:
Շամլուղի նախկին անվան մասին դեռևս ոչ ոք ստույգ տեղեկություն չունի, Շամլուղ
անունը մերթ մեկնաբանվում է այսպես. շամ արմատից, որ ժողովրդի լեզվով նշանակում է
շամի, չամի, սոճի և լուղ վերջածանցով , որը նշանակում է տեղ, վայր, շեն, ավան:
Ասում են նաև, թե Շամլուղն իր անվան առաջացմամբ պարտական է Ֆրանսացիներին:
Բանն այն է,որ տեղի հանքերում կոնցեսիոն հիմունքներով աշխատում էին դ’Արտանյանի
ու Բալզակի հայրենակիցները: Գործը բավականին դժվար էր առաջ գնում, նույնիսկ հանք
հասնելն էր փորձություն: Ֆրանսիացիները հաճախ կրկնում էին «Դժվար ուղի».
(ֆրանսերեն «chemin rude»): Այդ բառակապակցությունը հետագայում
կերպարանափոխվելով, իբր դարձել է Շամլուղ:
Դժվար է ասել` որքանով է այս պատմությունը համապատասխանում իրականությանը:
Բայց ինչպես էլ որ լինի, ակնհայտ է, որ Շամլուղի կենսագրությունը մեկնարկի պահից առ
այսօր սերտորեն կապված է հանքագործության հետ: Ստեղծվելով որպես հանքագործային
արդյունաբերական համայնք, այն այժմ էլ է լուրջ դեր խաղում Հայաստանի
լեռնամետալուրգիայի համակարգում:
Խորհրդային շրջանում հանքերը շահագործել են 1926թ. մինչև մեր օրերը (որոշ
ընդմիջումներով): Այդ ժամանակաշրջանում բնակչության թիվը կազմել է 4500 մարդ:

More Related Content

Լոռու մարզ Շամլուղ

  • 2. Շամլուղ համայնքը գտնվում է Լոռու մարզի վարչական տարածքում Հայաստանի հյուսիս արևելյան մասում, Լալվար սարի ստորոտում, վարչական տարածքը կազմում է 6527,94 հա, շրջապատված է անտառներով և ժայռերով, ծովի մակերևույթից 1200-1300 մ բարձրության վրա է, հեռավորությունը կենտրոնական մայրուղուց 10 կմ է, մարզկենտրոնից 75 կմ է, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը: Մինչև 18-րդ դարի կեսերը Շամլուղի մասին հավաստի տեղեկություններ չկան, բայց ենթադրվում է որ հազարամյակներ առաջ այստեղ եղել է բնակավայր և մարդիկ զբաղվել են պղնձագործությամբ (այդ են վկայում այստեղ հայտնաբերված դամբարանադաշտերը, որոնք վերաբերվում են Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի 2-րդ կեսին): Ավանդույթը պատմում է, որ Արտաշես I արքան Մեծ Հայքի հյուսիսային նահանգները շրջելիս (մ.թ.ա 189-160թթ ) եղել է Շամլուղի պղնձի հանքերում, որտեղ պղնձագործները նրա համար մատանի են ձուլել ու նվիրել: Շամլուղ
  • 3. Պղնձի հանքերի շահագործման նպատակով այստեղ են հրավիրվել հույն մասնագետներ , 18-րդ դարի 50-60 ական թվականներին, իսկ 1887-1914թթ. հանքերը շահագործել են ֆրանսիացիները: Շամլուղի նախկին անվան մասին դեռևս ոչ ոք ստույգ տեղեկություն չունի, Շամլուղ անունը մերթ մեկնաբանվում է այսպես. շամ արմատից, որ ժողովրդի լեզվով նշանակում է շամի, չամի, սոճի և լուղ վերջածանցով , որը նշանակում է տեղ, վայր, շեն, ավան: Ասում են նաև, թե Շամլուղն իր անվան առաջացմամբ պարտական է Ֆրանսացիներին: Բանն այն է,որ տեղի հանքերում կոնցեսիոն հիմունքներով աշխատում էին դ’Արտանյանի ու Բալզակի հայրենակիցները: Գործը բավականին դժվար էր առաջ գնում, նույնիսկ հանք հասնելն էր փորձություն: Ֆրանսիացիները հաճախ կրկնում էին «Դժվար ուղի». (ֆրանսերեն «chemin rude»): Այդ բառակապակցությունը հետագայում կերպարանափոխվելով, իբր դարձել է Շամլուղ: Դժվար է ասել` որքանով է այս պատմությունը համապատասխանում իրականությանը: Բայց ինչպես էլ որ լինի, ակնհայտ է, որ Շամլուղի կենսագրությունը մեկնարկի պահից առ այսօր սերտորեն կապված է հանքագործության հետ: Ստեղծվելով որպես հանքագործային արդյունաբերական համայնք, այն այժմ էլ է լուրջ դեր խաղում Հայաստանի լեռնամետալուրգիայի համակարգում: Խորհրդային շրջանում հանքերը շահագործել են 1926թ. մինչև մեր օրերը (որոշ ընդմիջումներով): Այդ ժամանակաշրջանում բնակչության թիվը կազմել է 4500 մարդ: