2. Ծիր կաթին
Ծիր Կաթինը, ինչպես ասացինք, մեր Գալակտիկան է: Եթե
պարզկա գիշերով հեռադիտակով կամ ոչ մեծ
աստղադիտակով նայեք Ծիր Կաթինի ձգվող լույսի մշուշոտ
շերտին, ապա կտեսնեք, որ այդ լույսը բխում է հսկայական
քանակությամբ թույլ լուսարձակող առանձին աստղերից:
Ծիր Կաթինը գոտևորում է ողջ երկինքը: Երկրագնդի որ մասից
էլ դիտեք, Ծիր Կաթինի մի մասն անպայման կտեսնեք:
Հյուսիսում այն անցնում է Կառավար, Կասիոպեա, Կարապ
համաստեղություններով: Ծիր Կաթինի մութ տեղամասերը
գազի ու փոշու ամպեր են, որոնք փակում են ավելի հեռավոր
աստղերից եկող լույսի ճանապարհը: Այդ ամպերից
ամենամեծը Հարավային Խաչ համաստեղությունում գտնվող
Ածխի Պարկն է:
3. Մութ գիշերներին պարզ ու աստղալից երկնքում երևում է
լայն, թույլ առկայծող մի շերտ՝ աստղերի բազմություն,
որն ասես գոտևորում է ողջ երկնակամարը: Այդ շերտը
հիշեցնում է թափված կաթի կամ հարդի հետք, և այդ
պատճառով դեռ հնում այն անվանել են Ծիր Կաթին
(Կաթնծիր) կամ Հարդագողի ճանապարհ:
Դա մեր Գալակտիկան է, որի անդամներն են Արեգակն ու
գիշերային երկնքում երևացող բոլոր աստղերը:
4. Գալակտիկաների
տեսակներ
Գալակտիկաներն իրենց արտաքին տեսքով բաժանվում
են 3 հիմնական դասերի՝ պարուրաձև, էլիպսաձև և
անկանոն:
Մեր Գալակտիկան պարուրաձև գալակտիկա է,
տրամագիծը 100 հզ. լուսատարի է (1 լուսատարին
հավասար է 9,5.10¹² կմ. դա այն տարածությունն է, որ
լույսն անցնում է 1 տարում): Բազմաթիվ մեծ
գալակտիկաներ ունեն շատ գեղեցիկ պարուրաձև տեսք:
Էլիպսաձև գալակտիկաներն աստղերից կազմված թանձր
գնդեր են: Անկանոն գալակտիկաները որևէ որոշակի
տեսք չունեն: