ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Միջին Դպրոց
7-2 դասարան
Պողոսյան Սմբատ
Մթնոլորտը երկրագունդը շրջապատող
օդի շերտն է՝ մի հսկայական գազային
օվկիանոս, որի հատակը Երկրի
մակերևույթն է:
Մթնոլորտը, որով պայմանավորված է
կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի
գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%),
արգոնի (0,93%), ածխաթթվական գազի
(0,03%) խառնուրդ է:
Այն աննշան քանակով պարունակում է նաև
իներտ գազեր՝ նեոն, հելիում, կրիպտոն և
այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ
առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և
ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ:
Ենթադրվում է, որ ժամանակակից
մթնոլորտն ունի երկրորդային ծագում,
այսինքն այն առաջացել է երկիր մոլորակի
կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից
անջատված գազերից:
Ժամանակի ընթացքում մթնոլորտը
մի քանի գործոնների ազդեցության
հետևանքով կրել է զգալի
փոփոխություններ: Մթնոլորտի
զարգացումը սերտորեն կապված է
երկրաբանական և երկրաքիմիական
շարժընթացների, կենդանի
օրգանիզմների գործունեության հետ:
Մարդկանց համար մեծ կարևորություն
ունի հատկապես մթնոլորտի ստորին
շերտը՝ ներքնոլորտը (տրոպոսֆերա),
որի բարձրությունը երկրի մակերևույթից
8–17 կմ է: Այստեղ են կուտակված
մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային
գոլորշիները, այս շերտում են
առաջանում ամպերը, ծնվում
ամպրոպները, անձրևներն ու ձյունը:
Մարդու տնտեսական գործունեության
հետևանքով փոխվում է նաև մթնոլորտի
գազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական
գազի պարունակությունն անընդհատ
ավելանում է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով),
ինչի հետևանքով ուժեղանում է մթնոլորտի
ջերմոցային էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայի
տաքացում:
Մթնոլորտի` մասնավորապես
մթնոլորտում եղած ջերմոցային
գազերի շնորհիվ է, տեղի է ունենում
ջերմոցային էֆետկը: Այս առումով
մթնոլորտը երկրագնդի համար
կատարումէ վերմակի դեր:
Մթնոլորտը Երկրագունդը
պաշտպանում է երկնաքարերից, որոնք,
անցնելով մթնոլորտի միջով, շփումից
շիկանում են, այրվում և միայն մանր
քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի
վրա՝ չվնասելով նրան միայն առանձին
դեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր,
որոնք մեծ զանգվածի պատճառով չեն
հասցնում լրիվ այրվել, և Երկրագնդի
վրա առաջանում են մեծ խառնարաններ:
Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է
ունենում ջրի շրջապտույտ,
իրականացվում է կենդանի
օրգանիզմների
գազափոխանակություն և
լուսասինթեզ:

More Related Content

մթնոլորտի դերը երկրագնդի վրա

  • 2. Մթնոլորտը երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է: Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է:
  • 3. Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ: Ենթադրվում է, որ ժամանակակից մթնոլորտն ունի երկրորդային ծագում, այսինքն այն առաջացել է երկիր մոլորակի կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից անջատված գազերից:
  • 4. Ժամանակի ընթացքում մթնոլորտը մի քանի գործոնների ազդեցության հետևանքով կրել է զգալի փոփոխություններ: Մթնոլորտի զարգացումը սերտորեն կապված է երկրաբանական և երկրաքիմիական շարժընթացների, կենդանի օրգանիզմների գործունեության հետ:
  • 5. Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես մթնոլորտի ստորին շերտը՝ ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը երկրի մակերևույթից 8–17 կմ է: Այստեղ են կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային գոլորշիները, այս շերտում են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը:
  • 6. Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է նաև մթնոլորտի գազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական գազի պարունակությունն անընդհատ ավելանում է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով), ինչի հետևանքով ուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայի տաքացում:
  • 7. Մթնոլորտի` մասնավորապես մթնոլորտում եղած ջերմոցային գազերի շնորհիվ է, տեղի է ունենում ջերմոցային էֆետկը: Այս առումով մթնոլորտը երկրագնդի համար կատարումէ վերմակի դեր:
  • 8. Մթնոլորտը Երկրագունդը պաշտպանում է երկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտի միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն մանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի վրա՝ չվնասելով նրան միայն առանձին դեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր, որոնք մեծ զանգվածի պատճառով չեն հասցնում լրիվ այրվել, և Երկրագնդի վրա առաջանում են մեծ խառնարաններ:
  • 9. Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտ, իրականացվում է կենդանի օրգանիզմների գազափոխանակություն և լուսասինթեզ: