Քանի որ Եվրասիա մայրցամաքը ունի մեծ ձգվածություն ինչպես հյուսիսից-հարավ, այնպես էլ արևմուտքից-արևելք` այստեղ նկատվում են բոլոր կլիմայական գոտիները` սկսած ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆԻՑ մինչև արկտիկական։
2. Քանի որ Եվրասիա մայրցամաքը ունի մեծ
ձգվածություն ինչպես հյուսիսից-հարավ, այնպես էլ
արևմուտքից-արևելք` այստեղ նկատվում են բոլոր
կլիմայական գոտիները` սկսած
ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆԻՑ մինչև արկտիկական։
3. Արևադարձային կլիմայական գոտին Եվրասիայում
զբաղեցնում է շատ փոքր տարածություն
(Արաբական թերակղզի և Իրանի հարավ-
արևմտյան մասերը):Այստեղ ամբողջ տարին
տիրապետում են արևադարձային չոր և տաք
օդային զանգվածները, այդ պատճառով այս
շրջանները գրեթե ամբողջովին անապատային
տարածքներ են։ Ձմռանը տաք է, ամռանը` շոգ։
Տեղումներ լինում են հազվադեպ, այն էլ աննշան
քանակությամբ (տարեկան 50 - 100 մմ.)։
4. Մերձարևադարձային կլիմայական գոտին
բաժանվում է երեք ենթամարզերի:
http://static.cosmiq.de/data/de/d5e/c9/d5ec9d4f399
6d4532f5608b98e382fd3_1_orig.jpg
5. Մերձարևադարձային միջերկրածովային կլիմայի մարզին են
պատկանում Միջերկրական ծովի հարակից շրջանները։ Ձմռանը
գերիշխում են բարեխառն լայնությունների ծովային խոնավ օդը, այդ
պատճառով ձմռանը կլիման մեղմ է ու խոնավ։ Ամռանը գերիշխում
են Արևադարձային օդային զանգվածները, այդ պատճառով ամռանը
կլիման չոր է ու տաք։
http://ecoportal.info/wp-
content/uploads/2016/04/Indysky-okean-1024x685.jpg
6. Մերձարևադարձային ցամաքային մարզը
գտնվում է օվկիանոսներից բավականին հեռու և
այդ պատճառով օվկիանոսային օդային
զանգվածները չեն ազդում տեղի կլիմայի վրա։
Ջերմաստիճանները տարվա ընթացքում
ենթարկվում են մեծ տատանումների։ Այս
շրջաններում մեծ է նաև տեղի ռելիեֆի դերը։
7. Մերձարևադարձային մուսսոնային կլիման
առաջանում է մուսսոնային քամիներից։ Այդ
շրջաններին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռները և
տաք ու խոնավ ամառները։Լեռնաշղթաները
պատնեշներ են հանդիսանում
Մերձհասարակածային գոտուց եկող տաք ու
խոնավ օդային զանգվածների համար։
Օրինակ. Հիմալայներիհարավային լանջերին
թափվում են միջինը 12.000 մմ. (առավելագույնը`
23.000 մմ.), իսկ լեռնաշղթայից հարավ գտնվող
շրջաններում` 200 մմ.-ից էլ քիչ տեղումներ։
9. Բարեխառն կլիմայական գոտին տարածվում է լայն
շերտով (մինչև հյուսիսային լայնության 40°-
ը, Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ)։
Զբաղեցրած մեծ տարածքի շնորհիվ նրա տարբեր
շրջաններում կլիման տարբեր է։ Արևմուտքից-արևելք
ուղղությամբ առանձնացվում են կլիմայական չորս
մարզեր.
10. Բարեխառն չափավոր ցամաքային կլիմայի
մարզում դեպի արևելք Ատլանտյան օվկիանոսի
ազդեցությունը աստիճանաբար թուլանում է։
Ձմեռը ցուրտ է (բայց ուժեղ սառնամանիքներ չեն
լինում), ամառը` տաք։ Տարեկան
ջերմաստիճանային տատանումները մեծանում
են և կազմում 25-ից 30°: Տեղումների քանակը
600 - 800 մմ. է, որոնք հիմնականում
թափվում են ամռանը։ Դեպի արևելք նրանց
քանակը նվազում է։
11. Բարեխառն ցամաքային կլիմայական մարզը
ձգվում է Ուրալյան լեռներից մինչև Ամուր
գետի միջին ավազանը։
Ձմեռը խիստ սառնամանիքային է (-30 -45 °C),
ամառը` տաք (+20 +26 °C)։ Տարեկան
ջերմաստիճանային տատանումները 50°-ից
անցնում են։ Տեղումների քանակը 200 - 300
մմ. է։ Ձյուն քիչ է գալիս։
12. Բարեխառն ծովային կլիմայի մարզը ընդգրկում
է Արևմտյան Եվրոպայի ծովափնյա մասը։ Ատլանտյան
տաք օվկիանոսի և Հյուսիս-Ատլանտյան տաք ծովային
հոսանքի ազդեցության շնորհիվ ձմեռը մեղմ է (+7 +8 °C),
իսկ ամառը` զով (+16 +18 °C)։ Տարեկան
ջերմաստիճանային տատանումները մեծ չեն (մոտ 10 °C)։
Ձմռանը եղանակները փոփախական են, մեծ մասամբ
մառախլապատ` մաղող անձրևներով։ Ձյուն հազվադեպ է
լինում և արագ հալչում է (հարթավայրային շրջաններում)։
Ամռանը գերակշռում են ամպամած եղանակները, արևոտ
օրերը քիչ են։ Տարեկան տեղումների քանակը կազմում է
մոտ 1000 մմ., որոնց մեծ մասը դիտվում են ձմռան
ամիսներին։
2.4 ՄՈՒՍՍՈՆԱՅԻՆ
14. Մերձրկտիկական կլիմայական գոտին
տարածվում է Արկտիկական կլիմակայան
գոտուն զուգահեռ նեղ շերտով։ Արևմուտքում
ընգրկում է Իսլանդիան,Սկանդինավյան
թերակղզու հյուսիսը, իսկ արևելքում լայնանում
է և հասնում մինչև հյուսիսային լայնության
60°-ը (մինչև Կամչատկայի նեղ պարանոցը)։
Ձմռանը տիրապետում են արկտիկական սառը,
իսկ ամռանը` բարևեխառն զով և խոնավ
օդային զանգվածները։ Տարեկան տեղումների
քանակը կազմում է 250 - 300 մմ.:
15. Արկտիկական կլիմայական գոտին ընդգրկում
է Եվրասիա մայրցամաքի ծայր հյուսիսային
շրջանները և Հյուսիսային Սառուցյալ
օվկիանոսի կղզիները։ Բնորոշ է ցուրտ
կլիմայով։ Մշտապես իշխում են արկտիկական
սառը և չոր օդային զանգվածները։
Ձմեռը երկարատև է, խիստ սառնամանիքային,
Արեգակը կես տարի չի երևում։ Ամառը շատ
կարճատև է և ցուրտ, թեպետ Արեգակը միշտ
հորիզոնում է ու մայր չի մտնում։ Երկրի
մակերևույթը շատ թույլ է տաքանում, քանի որ
Արեգակի ճառագայթների անկման անկյունը
շատ փոքր է։