ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Գոշավանք, Մխիթար Գոշ
Գոշավանք
Գոշավանքը հայկական վանք է Հայաստանի Տավուշի
մարզի Գոշ գյուղում։
Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է
գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային
նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք)
վանքային համալիրը։ Երկրաշարժից փլված Գետիկ վանքի
փոխարեն 1188 թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի
աջակցությամբ հիմնադրել է նշանավոր գիտնական, օրենսդիր,
առակագիր, մանկավարժ Մխիթար Գոշը (1120-1213)՝
անվանելով Նոր Գետիկ։
Մխիթար Գոշ
Մխիթար Գոշ (1130, Գանձակ և Գալաց - 1213), հայ մտածող–
գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ,
հասարակական գործիչ։
Մխիթար Գոշի առականերով 12–րդ դարի հայ գրականության մեջ
մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր
հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով
գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։
Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը
հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ
հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի
քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել էԶաքարե
Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում
նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։
Գոշալիճ
Գտնվում է Տավուշի մարզում
Գոշի լիճը գտնվում է Գոշ գյուղից հարավ-արևմուտք` հիասքանչ անտառների
գրկում:
Առաջացել է սողանքապատվարային պրոցեսների հետևանքով։ Լճի
երկարությունը` 100մ, լայնությունը` 80մ։ Առավելագույն խորությունը 8մ է, ջրի
ծավալը՝ 1500 խոր.մ։ Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։
Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին հասնում է ընդամենը 14° C։
Այս տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների`
ժայռային տարատեսակ գոյացություններ, հանքային աղբյուրներ և այլն։
 Գոշավանք, Մխիթար Գոշ, Գոշալիճ

More Related Content

Գոշավանք, Մխիթար Գոշ, Գոշալիճ

  • 2. Գոշավանք Գոշավանքը հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղում։ Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։ Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188 թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է նշանավոր գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ Մխիթար Գոշը (1120-1213)՝ անվանելով Նոր Գետիկ։
  • 3. Մխիթար Գոշ Մխիթար Գոշ (1130, Գանձակ և Գալաց - 1213), հայ մտածող– գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ։ Մխիթար Գոշի առականերով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։ Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել էԶաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։
  • 4. Գոշալիճ Գտնվում է Տավուշի մարզում Գոշի լիճը գտնվում է Գոշ գյուղից հարավ-արևմուտք` հիասքանչ անտառների գրկում: Առաջացել է սողանքապատվարային պրոցեսների հետևանքով։ Լճի երկարությունը` 100մ, լայնությունը` 80մ։ Առավելագույն խորությունը 8մ է, ջրի ծավալը՝ 1500 խոր.մ։ Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին հասնում է ընդամենը 14° C։ Այս տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների` ժայռային տարատեսակ գոյացություններ, հանքային աղբյուրներ և այլն։