2. • Ակունք` Վարդենիսի աղբյուրներ
Թափվում է Արաքս գետը, Իրանի սահմանի մոտ
• Արփան Հայաստանի գետերից է: Այն սկիզբ է առնում
Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ
աղբյուրներից: Վերին հոսանքում գետը
դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկ
առողջարան` դառնում է արագահոս և, ճեղքելով
Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է
անտառապատ խոր կիրճը: Ջերմուկից ներքև Արփան
հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ,
մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը:
3. • Ստորին հոսանքում Արփան բաժանվում է
բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան
ամիսներին ամբողջովին օգտագործվում է
դաշտերն ու այգիները ոռոգելու համար:
Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի
Հանրապետության տարածքում։
• Գետի երկարությունը 128 կմ է։
4. • Արփա գետի վերին հոսանքում կառուցվել է
Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է
Արփա–Սևան ջրատար թունելը։
• Արտակարգ գրավիչ է Արփա գետի հովիտը իր
վերին հոսանքում։ Այստեղ են գտնվում
Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։
5. • «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հղել
բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ մտահոգություն
հայտնելով Արփա գետի Հերհեր վտակի վրա կառուցված երկու
հիդրոէլեկտրակայանների ազդեցության առնչությամբ:
Ըստ նախաձեռնող խմբի՝ գետը ցամաքելու վտանգի առաջ է հէկերի
պատճառով:
Ըստ բնապահպան ակտիվիստների՝ գետի ջրվեժներից մեկը ցամաքել է,
իսկ մյուսից, որը բնության հուշարձանների ցուցակում է, շատ քիչ ջուր է
թափվում:
«Խնդրում ենք ուսումնասիրել խնդիրը և պարզել, թե Հերհեր գետի վրա
կառուցված հէկերի սեփականատերերը ինչպես են խախտել
բնապահպանական նորմերը, չորացրել գետի հունը: Սա միակ դեպքը չէ,
երբ ականատես ենք լինում, թե ինչպես են փոքր հէկերի շահագործման
արդյունքում զգալի վնաս հասցվում շրջակա միջավայրին: Մեր
նախաձեռնությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել
սույն հիմնախնդիրը և փաստերի հավաքման աշխատանքներով է
զբաղված, որոնք հերթականությամբ կներկայացնենք
[բնապահպանության] նախարարությանը»,- ասված է նամակում: