2. Ներկայացրու քո թաղը:
Գրիր հասցեն և տեղադրիր լուսանկարը:
Մենք ապրում ենք Մյասնիկյան
պողոտայում՝
կենդանաբանական այգու և
ջրաշխարhի հարևանությամբ:
Պողոտայով անվերջ մեքենաներ
են երթևեկում ու դժվարացնում
մի մայթից մյուսը անցնելը: Մեր
թաղում միայն գեղեցիկ
ռեստորաններ ու հյուրանոցներ
են, իսկ հարևաններ չկան: Դրա
համար ես մեր թաղում ընկերներ
չունեմ:
3. Որքանո՞վ ես ծանոթ քո թաղին: Պատմի՛ր:
Ես գիտեմ , որ մեր շատ
թաղը հին է: Գիտեմ, որ
մեր թաղում շատ
բարդիներ կան:
Բարդիները աշնան
գույներ են հագել: Իսկ
աշնան քամին նրանցից
պոկում ներքև է
թափում, կարմիր,
կանաչ, և դեղին
տերևներ:
4. Պատմիր թաղիդ հուշարձանների,
ցայտաղբյուրների, այգիների, բակերի մասին:
Մեր թաղում ոչ այգիներ կան,
ոչ էլ հուշարձաններ: Մեր
բակում կա լողավազան, բայց
մենք այն փակել ենք,
որովհետև հիմա ցուրտ է
լողանալու համար: Մեր
բակում կա աղբյուր, որով
պապիկս ջրում է ծաղիկները:
Մեր բակում նաև կա մի
սեղան, որի վրա մենք՝
երեխաներով ճաշում ենք, իսկ
մեր ծնողները սուրճ են խմում:
5. Ովքե՞ր են թաղիդ հերոսները:
Պատմիր նրանց մասին:
Իմ թաղի հերոսը իմ
սիրելի պապիկս է,
որովհետև նա մեր
բակում շատ ծաղիկներ
է տնկել և խնամում է իր
տնկած ծառերն ու
ծաղիկները: Հենց դրա
համար էլ նա մեր բակի
հերոսն է:
6. Ի՞նչ կփոխեիր քո թաղում:
Ես կթողեի իմ բակի
ճանապարհը,
որպեսզի շատ
մեքենա չգա,
որովհետև շատ
ուժեղ աղմուկ է
բարձրանում ,երբ
մեքենաները արագ
անցնում են
փողոցով: