2. Բջիջ (լատ. cellula՝ խորշիկ, բջիջ, հունարեն ցիտոս՝ անոթ,
բջիջ), համարվում է բոլոր կենդանի օրգանիզմների կառուցվածքի,
ֆունկցիայի և գենետիկական տարրական միավորը։ Բջիջը, որպես
օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի
նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու
փոխանցվում են հաջորդ սերունդներին։
Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝ բակտերիաները,
որոշ ջրիմուռներ ու սնկեր, նախակենդանիները) կազմված են 1
բջջից։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ
բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ
քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են
հյուսվածքներում ու օրգաններում։ Օրինակ՝ մարդու օրգանիզմը
բաղկացած է մոտ 1014 բջիջներից։ Վերջիններիս
կենսագործունեությունը հնարավոր է էներգիայի արտաքին
աղբյուրների և քիմիական նյութերի օգտագործման շնորհիվ, որն
անհրաժեշտ է բարդ կազմավորված ու փոխադարձ կապված բջջային
կառուցվածքների սինթեզի և վերականգման, ինչպես նաև
մասնագիտացված ֆունկցիաների կատարման համար։
5. «Բջիջ» հասկացությունն առաջարկել է անգլիացի
գիտնական Ռոբերտ Հուկը 1665 թվականին։ Մանրադիտակի տակ
դիտելով բույսերի խցանային հյուսվածքի նուրբ կտրվածքները՝ նա
նկատեց, որ հյուսվածքը կազմված է մանր խորշիկներից, որոնք
միմյանցից անջատված են միջնապատերով։ Դրանք նա անվանեց
բջիջներ։ Հետագայում անգլիացի գիտնական Գրյուն և
իտալացիՄարչելո Մալպիգին (1672) մանրադիտակային
«պարկիկներ» (բջիջներ) հայտնաբերեցին բույսերի տարբեր
օրգաններում։ 1680թվականին հոլանդացի գիտնական Անտոն Վան
Լևենհուկն իր պատրաստած տեսապակիների օգնությամբ,
հայտնաբերեց բազմաթիվ միաբջիջ օրգանիզմներ, ինչպես
նաև էրիթրոցիտներ, մազանոթներ, սպերմատոզոիդներ։ 1825 թվակ
անին չեխ գիտնական Պուրկինեն, ցույց տվեց, որ բջիջն ունի հեղուկ
պարունակություն՝ պրոտոպլազմա և հայտնաբերեց բջջակորիզը։
7. 1826 թվականին Կարլ Բերը հայտնաբերեց կաթնասունների
ձվաբջիջը։ Անգլիացի բուսաբան Ռ. Բրոունը խոլորձի բջիջներում
նկարագրեց (1831) գնդաձև կառուցվածքներ, որոնց անվանեց
կորիզ։ 1839 թվականին գերմանացի բուսաբան Մատիաս Շլեյդեն և
կենդանաբան Թեոդոր Շվանը սահմանեցին բջջային տեության
դրույթները, նրանք նաև ապացուցեցին, որ նույն կառուցվածքը և
ֆունկցիան ունեցող բջիջները միանալով, առաջացնում
են հյուսվածքներ։
9. Կուտակված փաստանյութերի վրա Շլեյդենը և Շվանը 1838-
1839 թվականներին ձևակերպեցին բջջային տեսությունը, որը
հետագայում զարգացրեց Վիրխովը։ Այժմյան բջջային տեսության
հիմնադրույթները կայանում են հետևյալում՝ բոլոր օրգանիզմները
կազմված են բջիջներից (բացառությամբ կյանքի ոչ բջջային ձևերի), և
որ բջիջը կյանքի ձևերի համար հանդիսանում է կառուցվածքային,
ֆունկցիոնալ, գենետիկական տարրական միավորը։ Բույսերի և
կենդանիների աճման հիմքում ընկած է բջիջների բազմացումը, նոր
բջիջներն առաջանում են նախորդ բջիջների կիսման հետևանքով։
Յուրաքանչյուր բջիջ կազմված
է ցիտոպլազմայից, կորիզից, թաղանթից։ Բջիջը միջավայրից կլանում
է նյութեր և էներգիա, վերափոխում և օգտագործում է
իր կենսագործունեության համար։ Բջջում պահպանվում,
իրագործվում և դուստր բջիջներին է փոխանցվումգենետիկական
ինֆորմացիան։ Կան օրգանիզմներ, որոնք կազմված են մեկ բջջից և
ինքնուրույն են։ Բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունեն իրենց
հատուկ ֆունկցիան և առաջացնում են հյուսվածքներ։
Հյուսվածքներից կազմավորվում են օրգանները, որոնք սերտորեն
կապված են միմյանց հետ և կարգավորում են հումորալ և նյարդային
համակարգերի միջոցով։
11. Ներկայումս հաստատված է, որ բոլոր բջիջները միանման
պահպանում են գենետիկական ինֆորմացիան, որն օգտագործում են
սպիտակուցի սինթեզի համար, պահպանում ու փոխանցում են
էներգիան, որը վերափոխում են աշխատանքի, կարգավորում
են նյութափոխանակությունը, բջջային կազմության շնորհիվ
օրգանիզմը դիսկրետ է և ամբողջական։ Օրգանիզմի մասնատումը
առանձին փոքր կառուցվածքային միավորների ստեղծում է
հսկայական մակերես, որում ընթանում են նյութափոխանակության
գործընթացները։
Կառլ Բերը հայտնաբերեց ձվաբջիջները և ձևակերպեց այն դրույթը,
որ բոլոր բազմաբջիջ օրգանիզմներն իրենց զարգացումը սկսում են
մեկ բջջից՝ զիգոտից։
13. Բջիջները մանրադիտակային գոյացություններ են, ունեն մի
քանի միկրոնից (բակտերիաներ) մինչև 10-50 մկմ և ավելի մեծություն։
Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն։
Բջիջների նուրբ կառուցվածքը, շարժումները, բաժանումը և այլն
ուսումնասիրում են ժամանակակից մանրադիտակների
(էլեկտրոնային, լյումինեսցենտային և այլն) օգնությամբ։
16. Բջիջը կազմված է տարբեր բաղադրամասերից, որոնք
կենսագործունեության ընթացքում կատարում են առանձնահատուկ
ֆունկցիաներ՝ խիստ համաձայնեցված ռեժիմով։ Յուրաքանչյուր բջիջ
կազմված է բջջապլազմայից (պրոտոպլազմա) և կորիզից։
Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, որը բաղկացած է 2
հիմնական
բաղադրամասերից՝ ցիտոպլազմայից և կարիոպլազմայից և
պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ ու տարբեր ներառումներ։
Ներառումները բջջի գործունեության արգասիքների կուտակումներ
են՝ բշտիկների կամ հատիկների ձևով։
17. Վերջիններս
հարուստեն ճարպերով, ածխաջրերով, սպիտակուցներով, աղերով,
որոնց քանակը փոփոխվում է բջջի գործունեության ժամանակ։
Ցիտոպլազման հոմոգեն, թափանցիկ մածուցիկ հեղուկ է, որում
տարբերում
են՝ հիալոպլազմա, օրգանոիդներ ևներառուկներ Ցիտոպլազման
արտաքինից պատված է թաղանթով, որին անվանում
են ցիտոպլազմային մեմբրան կամ պլազմոլեմ։ Բուսական բջջի
պլազմոլեմն արտաքինից պատված է բջջապատով, որը
հիմնականում կազմված է ցելյուլոզից և պեկտինից։ Կենդանական
բջիջների պլազմոլեմն արտաքինից պատված է 10-20 նմ
հաստություն ունեցող գլիկոկալիքսով, որի հիմնական
բաղադրամասերն են գլիկոպրոտեինները և գլիկոլիպիդները։
19. Կորիզը էլեկտրոնային մանրադիտակի տակ, մուգ մասը կորիզակն է։
օրգանոիդները մասնագիտացված մշտական կազմավորումներ են,
որոնք կատարում են որոշակի ֆունկցիա։ Տարբերում են՝ընդհանուր
նշանակության օրգանոիդներ և հատուկ նշանակության
օրգանոիդներ։ Հատուկ նշանակության օրգանոիդները բնորոշ են
միայն որոշակի բջիջներին, օրինակ՝ միոֆիբրիլները հանդիպում
են մկանայից բջիջներում, նեյրոֆիբրիլները՝ նյարդային
բջիջներում,թարթիչները՝ շնչառական
ուղիների, միկրոթավիկները՝ աղիների էպիթելի բջիջներում և այլն։
Ընդհանուր նշանակության օրգանոիդները բաժանվում են 2 խմբի՝
մեմբրանային և ոչ մեմբրանային։ Մեմբրանային կազմություն
ունեն էնդոպլազմային
ցանցը,գոլջիիհամալիրը, լիզոսոմները, միտոքոնդրիումները, պլաստ
իդները, միկրոմարմնիկները։ Ոչ մեմբրանային կազմություն
ունենռիբոսոմները, բջջային
կենտրոնը, միկրոխողովակները, միկրոֆիլամենտները։
20. Կենդանիների բջիջների օրգանոիդներից են կորիզը, միտոքոնդրիաները
(Կազմված են ցուպիկներից, հատիկներից և շղթայիկներից, որտեղ
սինթեզվում է էներգիայով հարուստ ԱԵՖ։ Միտոքոնդրիումներն էներգիայի
աղբյուր են։), ներպլազմային ցանցը (ունի ցանցի կամ զամբյուղիկի ձև և
մասնակցում է արտազատման պրոցեսին), Գոլջիի համալիրը, լիզոսոմներըև
այլն, իսկ բույսերինը՝ նաևպլաստիդները, որոնցից առավել կարևոր
են քլորոպլաստները։ Բջիջներն արտաքինից պատված են բջջապլազմային
թաղանթով, որն ունի բարդ կազմություն և կատարում է տարբեր
ֆունկցիաներ։
Կորիզը պարունակում է միկրոկառուցվածքներ, որոնք կրում են բջջի
ժառանգական ինֆորմացիան։ Բջիջների մեծամասնությունը պարունակում է
1 կորիզ, բայց կան նաև երկ- և բազմակորիզավորներ։ Կորիզը կազմված է 4
հիմնական բաղադրամասերից՝ կորիզաթաղանթից, կորիզանյութից կամ
կարիոպլազմայից, կորիզակից և քրոմատինից։ Կորիզն արտաքինից
սահմանազատված է թաղանթով, որի ծակոտիներով դեպի բջջապլազմա
կարող են անցնել նույնիսկ խոշոր մոլեկուլները, օրինակ՝ ինֆորմացիոն
ռիբոնուկլեինաթթուները, որոնք գենետիկական ինֆորմացիա են հաղորդում
բջջային որոշակի սպիտակուցների սինթեզի մասին։ Բջջի ֆիզիոլոգիական
ակտիվության փոփոխության դեպքում ծակոտիները կարող են անհետանալ
կամ նորից առաջանալ։
21. Բջիջը բարդ համակարգ է, որը կարող է ստեղծել և խիստ
կարգավորված աշխատունակ վիճակում պահպանել իր
կառուցվածքներն ու իրականացնել բազմաթիվ քիմիական
փոխարկումներ, այդ
թվում՝ սպիտակուցների, նուկլեինաթթուների, բազմաշաքարների և
այլ միացությունների սինթեզը։ Բնականոն կենսագործունեության
համար բջջին անհրաժեշտ է արտաքին աղբյուրներից մշտապես
ստացվող էներգիա։ Այդպիսի աղբյուրներ են արեգակի էներգիան
(օգտագործում են կանաչ բույսերի բջիջները), ազատ քիմիական
էներգիան, ինչպես նաև սննդանյութերում պարունակվող
օրգանական նյութերը։ Բջիջների կողմից սինթեզվող որոշ նյութեր
կամ վերջնանյութեր հեռացվում են բջիջներից (հյութազատություն,
արտազատություն)։ Նշված փոխարկումների ամբողջությունն իրենից
ներկայացնում է բջջի նյութափոխանակությունը։