4. Օզոնային շերտ
Օզոնը թթվածնի եռատոմ միացություն է։Այն առաջանում է
վերնոլորտում (ստրատոսֆերա)՝ 25-30 կմ բարձրություններում։
Օզոնային շերտը պահպանում է մոլորակը արեգակնային
ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Վերջին տասնամյակների
ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են
անցքեր, հատկապես՝ Հարավային բևեռի շրջանում։ Օզոնային շերտը
փխրուն, սակայն հուսալի վահան է ուլտրամանուշակագույն
ճառագայթների դեմ։ Այն կլանում է վտանգավոր
ուլտրամանուշակագույն ճառագայթները՝ պահպանելով
կյանքը Երկրի վրա։
5. Օզոնային շերտի քայքայումը
Օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական
հիմնախնդիրներից է։ Եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը
չդադարի, ապա դրա հետևանքները մարդկային հասարակության
համար աղետալի կլինեն։ Արեգակը Երկրի վրա կյանքի աղբյուր է,
սակայն այն միևնույն ժամանակ կարող է քայքայել կյանքն իր
անտեսանելի ուլտրամանուշակագույն ճառագայթներով և այդ
ճառագայթներից կենսոլորտը պաշտպանում է մթնոլորտի օզոնային
շերտը։ Օզոնը թթվածնի ատոմների յուրահատուկ միացություն է (Օ3)։
Մթնոլորտում օզոնի մոլեկուլն անկայուն է, այսինքն և տրոհվում, և
վերականգնվում է խիստ հավասարակշռված
հարաբերակցություններով։