2. Գլխավոր
Շնչառությունը
գազափոխանակություն է օրգանիզմի
և արտաքին միջավայրի միջև,որի
ընթացքում օրգանիզմը վերցնում է
թթվածին և վերադարձնում ածխաթթու
գազ: Շնչառությունը ըստ կատարած
ֆունկցիայի բաժանվում է 2
մասի`
1.օդատար ուղիներ(քթի
խոռոչ,ըմպան,կոկորդ,շնչափող և
բրոնխներ),
2.շնչառական մաս`թոքեր,որտեղ տեղի
է ունենում գազափոխանակություն
թոքերի ալվեոլներում գտնվող օդի և
արյան միջև:
3. Քթի խոռոչ
Շնչառական սկզբ նական
օրգան։ Քթի խոռոչի ներքին
մակերեսը պատված է
արյունատար անոթներով
հարուստ լորձաթաղանթով։
Ներշնչվող օդը քթի
խոռոչում տաքանում է,
խոնավանում, մաքրվում
փոշուց և մասամբ
վարակազերծվում։
4. Կոկորդ
Գտնվում է պարանոցային 4-6-
րդ ողերի
մակարդակում,կորճոսկրից
վար: Կոկորդից հետ
տեղավորված է ըմպանի
կոկորդային մասը,որի հետ
հաղորդակցվում է
կոկորդամուտքի
միջոցով:Ներքևում
շարունակվում է որպես
շնչափող:Կոկորդը կազմված է
Վահանաճառից,մատանիաձև
աճառից,շերեփաձև,եզջերաձև և
սեպաձև
աճառներից:Կոկորդամուտքում
գտնվում է մակկոկորդը:
5. Բրոնխներ
Սկսվում է կրծքային 5-րդ ողի
մակարդակից`շնչափողի
երկատման տեղից:Աջ բրոնխը
լայն է և կարճ ու կարծես
շնչափողի շարունակությունն
է,ձախը նեղ է և երկար: Գլխավոր
բրոնխների պատերը կազմված
են աճառային օղերից:
Դրանք`մտնելով թոք,
բաժանվում են բլթային
բրոնխների
(աջում`3,ձախում`2),որոնք
բաժանվում են
հատվածային(սեգմենտային)բրո
նխների,որոնք իրենց հերթին
բաժանվում են թոքաբլթակային
բրոնխիոլների:
6. Թոքեր
Տեղավորված են կրծքի խոռոչում,սրտի և
խոշոր անոթների կողքերին:Ունեն
անկանոն կոնի ձև,հիմքով նստած են
ստոծանու վրա,գագաթով`դեպի վեր:
Թոքն ունի 3
երես`կողային,ստոծանիական և
միջնորմային:
Միջնորմը կրծքի խոռոչի այն
տարածությունն է,որն ընկած է աջ և
ձախ թոքերի միջային մակերեսների
միջև:Միջնորմի առջևի պատը կրծոսկրն
է,հետևինը`ողնաշարի կրծքային ողերը:
Թոքերը սնվում են բրոնխային
զարկերակի ճյուղերով,որոնք ծագում են
աորտայի աղեղի գոգ մասից:Ձախ թոքի
առաջնային եզրին գտնվում է սրտային
կտրուճը,որտեղ տեղավորված է
սիրտը:Թոքերը ծածկված են բարակ
շճաթաղանթով,որը կոչվում է
կրծքամիզ, որը կազմված 2 թերթիկից
`առպատային և ընդերային: