ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Ջանոյան Էլեն
9-3 դասարան
Սելեկցիա
 Սելեկցիան գի տություն է, որը ուսումնասիրում է
տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն
ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր
ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և
բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։ Սելեկցիան
բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի
ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ
տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական
ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է
արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի
բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։
Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով
մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում
ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի
մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։
 Սելեկցիայի զարգացման համար բացառիկ
նշանակություն ունեն նաև սաղմնաբանությունը,
փոշոտման և բեղմնավորման
կենսաբանությունը, հյուսվածաբանությունը և
մոլեկուլային կենսաբանությունը։ Ըստ Ն. Ի.
Վավիլովի սահմանման սելեկցիան, որպես
գիտություն, բնորոշվում է բարձր
կոմպլեքսայնությամբ։ Չ. Դարվինի էվոլյուցիան
տեսությունը, Գ. Մենդելի օրենքը, մաքուր գծերի
և մուտացիաների մասին ուսմունքը
սելեկցիոներներին հնարավորություն տվեցին
մշակել բուսական և կենդանական
օրգանիզմների ժառանգականության
նպատակադիր կառավարման մեթոդներ։
 Սելեկցիան ծագել է բույսերի մշակության և
կենդանիների ընտելացման հետ միաժամանակ։
Մարդը մշակելով բույս և բազմացնելով
կենդանիներ, սկսել է ընտրել և բազմացնել
առավել մթերատուներին, որը նպաստել է
դրանց ակամա բարելավմանը։ Այդպես
հազարամյակներ առաջ ստեղծվել է հասարակ
սելեկցիա։ Հին սելեկցիոներներն ստեղծել են
պտղատու բույսերի, խաղողի շատ սորտերև
կենդանիների ցեղեր։ Նրանց հայտնի էր
ժամանակակից սելեկցիայի մի շարք մեթոդներ և
գործադրաձևեր (օրինակ, արհեստական
փոշոտում)։

More Related Content

Սելեկցիա

  • 2. Սելեկցիա  Սելեկցիան գի տություն է, որը ուսումնասիրում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։ Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։ Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։
  • 3.  Սելեկցիայի զարգացման համար բացառիկ նշանակություն ունեն նաև սաղմնաբանությունը, փոշոտման և բեղմնավորման կենսաբանությունը, հյուսվածաբանությունը և մոլեկուլային կենսաբանությունը։ Ըստ Ն. Ի. Վավիլովի սահմանման սելեկցիան, որպես գիտություն, բնորոշվում է բարձր կոմպլեքսայնությամբ։ Չ. Դարվինի էվոլյուցիան տեսությունը, Գ. Մենդելի օրենքը, մաքուր գծերի և մուտացիաների մասին ուսմունքը սելեկցիոներներին հնարավորություն տվեցին մշակել բուսական և կենդանական օրգանիզմների ժառանգականության նպատակադիր կառավարման մեթոդներ։
  • 4.  Սելեկցիան ծագել է բույսերի մշակության և կենդանիների ընտելացման հետ միաժամանակ։ Մարդը մշակելով բույս և բազմացնելով կենդանիներ, սկսել է ընտրել և բազմացնել առավել մթերատուներին, որը նպաստել է դրանց ակամա բարելավմանը։ Այդպես հազարամյակներ առաջ ստեղծվել է հասարակ սելեկցիա։ Հին սելեկցիոներներն ստեղծել են պտղատու բույսերի, խաղողի շատ սորտերև կենդանիների ցեղեր։ Նրանց հայտնի էր ժամանակակից սելեկցիայի մի շարք մեթոդներ և գործադրաձևեր (օրինակ, արհեստական փոշոտում)։