Այս սահիկաշարը ստեղծվել է ավագ դպրոցի սաների և ուսանողների համար, որոնք արժևորում են գիտության մեջ հետազոտական աշխատանքի կարևորությունը: Այն հնարավորություն է տալիս առավել լավ պատկերացնել ՙՙվարկած՞՞ և ՙՙփոփոխականներ՞՞ հասկացույունները և հետազոտական հարց, վարկած ձևակերպելու ուղիները:
2. ՈՒՍՈՒՑՄԱՆ
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Սահմանել հետազոտական հարցը և
հիպոթեզը:
Բացատրել հետազոտական հարցի և վարկածի
տարբերությունը:
Նկարագրել յուրաքանչյուրի նպատակն ու
կարևորությունը:
Բերել հետազոտական հարցերի և
վարկածների օրինակներ:
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
3. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՐՑ
• Երբ սանը ընտրում է թեման, նախ նա պետք է
ճիշտ ձևակերպի հետզոտության վարկածը և
հետազոտական հարցը:
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
5. Ա. Պատահական հարցեր
Բ. Նկարագրող հարցեր
Գ. Համեմատական հարցեր
12.05.2018
Գոյություն ունեն հետազոտական հարցերի երեք
հիմնական տեսակներ
Ըստ Մարիամ Օհանյանի
6. ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Համեմատում են երկու կամ ավելի երևույթներ և որոշում են՝ արդյոք կա նրանց միջև որևէ
հարաբերակցություն: Կազմվում են «արդյոք» բառով:
Օրինակներ.
Արդյոք տարրական դպրոցի երեխաների կողմից օգտագործվող դիետիկ կալցիումի պակասը
ուղիղ համեմատակա՞ն է նրանց ատամների էմալի վաղաժամ քայքայման հետ:
Արդյոք երեկոյան ժամերին սենյակի լույսի ցածր ինտենսիվությունը ազդո՞ւմ է դեռահասների
տեսողության վրա:
Կարո՞ղ է արդյոք ֆոնային ճառագայթումը նվազեցվել սկրինինգի միջոցով:
Արդյոք քամու ուժը կար՞ող է լինել էներգիայի մաքուր աղբյուր:
Արդյոք ծանր մետաղներն ազդո՞ւմ են ջրի աղտոտվածության վրա:
Արդյոք արկի թռիչքի հեռահարությունը կախվա՞ծ է օդի ջերմաստիճանից:
Արդյոք շիկացման լամպի ճառագայթման ինտենսիվությունը կախվա՞ծ է հոսանքի ուժի
մեծությունից:
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
7. ՆԿԱՐԱԳՐՈՂ ՀԱՐՑԵՐ
Այս հարցերը նկարագրում են երևույթներ և հաճախ սկսվում են հետևյալ հարցական
բառերով. «որքա՞ն», «որքա՞ն հաճախ» կամ «ի՞նչ փոփոխություններ…», «ինչու՞», «ո՞րն է
տարբերությունը.....միջև» :
Օրինակներ.
Քոլեջի տարիքի ուսանողների գերճնշումը որքա՞նով է կախված սուրճի հաճախակի
օգտագործումից:
Որքա՞ն աղի քանակությունն է ազդում ջրի եռալու գործընթացի վրա:
Ինչու՞ են առարկաները լողում իրենցից խիտ հեղուկներում:
Ո՞րն է տարբերությունը արագացման և կենտրոնախույս ուժերի միջև:
Որքա՞ն ֆոսֆորական պարարտանյութ է անհրաժեշտ բույսերի աճը խթանելու համար:
Որքա՞ն է ծանր մետաղների կոնցենտրացիան ախտոտված ջրում:
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
8. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Նպատակն է ուսումնասիրել երկու կամ ավելի հետազոտվող
խմբերի տարբերությունը մեկ կամ ավելի փոփոխականների
նկատմամբ:
Հարցերը հաճախ սկսվում են «Ի՞նչ է տարբերություն կա ...միջև»:
Օրինակներ.
Ի՞նչ տարբերություն կա ավագ դպրոցի աղջիկների և տղաների՝
օրական ընդունվող սննդի կալորիականության միջև:
Ի՞նչ տարբերություն կա ձայնի և լույսի արագությունների միջև:
Ի՞նչ տարբերությունկա կոշտ և փափուկ ջրերի միջև:
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
9. ՀԻՊՈԹԵԶ/ ՎԱՐԿԱԾ
Վարկածը/հիպոթեզը կանխատեսելի է բնության մեջ և սովորաբար օգտագործվում է
այն ժամանակ, երբ առարկայական գիտելիքը արդեն գոյություն ունի և թույլ է տալիս անել
կանխատեսում:
• Վարկածը ձևակերպելուց հետո տվյալները հավաքագրվում, վերլուծվում և
օգտագործվում են հետազոտության վերջում եզրակացություն գրելու համար:
• Վարկածը միշտ գրվում է ուղիղ ձևով:
• Ամբողջական վարկածը պետք է ներառի փոփոխականները /կախյալ և անկախ/,
ինչպես նաև փոփոխականների միջև հարաբերությունը:
• Սովորաբար վարկածն օգտագործվում է քանակական հետազոտություններում, ոչ
որակական, քանի որ որակական հետազոտությունները հաճախ պահանջում են բաց
հարցադրումներ և ակնկալում են բաց պատասխաներ:
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
10. ԿԱԽՅԱԼ ՓՈՓՈԽԱԿԱՆՆԵՐ
Սրանք այն
փոփոխականներն են,
որոնք մենք չափում
ենք հետազոտության
ընթացքում:
Օրինակ՝ բույսի
սերմերի
բարձրությունը, լույսի
ինտենսիվությունը,
հողի թթվայնությունը:
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
11. ԱՆԿԱԽ ՓՈՓՈԽԱԿԱՆՆԵՐ
Սրանցից կախված են
կախյալ
փոփոխականները
Օրինակ՝ սոդայի տարբեր
կոնցենտրացիաների
լուժույթները, երեխաների
մարզվածությունը, ջրի
տատանումների
հաճախականությունը,
վազքի արագությունը:
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
12. ՎԱՐԿԱԾՆԵՐԻ Ի
ՕՐԻՆԱԿՆԵՐ
Վիտամին C- ի հավելյալ օգտագործումը կնվազեցնի
դեռահասների շրջանում մրսածությամբ
պայմանավորված հիվանդությունների զարգացումը:
Աղը խոչընդոտում է ջրի եռալու գործընթացը:
Բույսերի աճի վրա ջերմաստիճանը չի ազդում:
Բարձր ջերմաստիճանում աղի լուծելիությունը մեծանում
է:
Շիկացման լամպի ինտենսիվությունը աճում է հոսանքի
ուժի մեծացմանը զուգընթաց:
Գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքը
նվազեցնում է պեստիցիդների օգտագործումը
գյուղատնտեսության մեջ:
Մաշկի քաղցկեղի առաջացումը կապված չէ
ուլտրամանուշակագույն ճառագայթման
ինտենսիվությունից:
Կատուները ոչ մի նախասիրություն չունեն սննդի գույնի
առումով:
Բոլոր երիցուկները ունեն նույն քանակությամբ տերևներ:
Սուրճի 0.5 տոկոսանոց լուծույթը չի խթանում համեմի
սերմերի աճը:
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
13. ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԻ
ՍԱՆԵՐԸ ՃԻՇՏ
ՁԵՎԱԿԵՐՊԵՆ
ՎԱՐԿԱԾԸ
Վարկածը օգտագործվում է
երկու փոփոխականների կապը ցույց
տալու համար:
• Եթե այս փոփոխությունները լինեն
որևէ անկախ փոփոխականի
հետ………./ նշում ենք անկախ
փոփոխական/, ապա………..որևէ
կախյալ փոփոխական /նշում ենք
կախյալ փոփոխականը/ կփոխվի
այս կամ այն ձևով:
12.05.2018
Ըստ Մարիամ Օհանյանի
14. ԸՆԴԱՐՁԱԿ ՎԱՐԿԾՆԵՐ
Սոդայի լուծույթը ազդում է բույսերի սերմերի աճի վրա:
Եթե լույսը սենյակում երկար վառ թողնենք , շունը
դժվարությամբ կքնի:
Պարարտանյութերի պակասը ազդում է բույսերի աճի վրա:
Եթե տարան թողնենք բաց վիճակում, ջուրը ավելի շուտ
կգոլորշիանա:
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
15. ՆԵՂ ՎԱՐԿԱԾՆԵՐ
• Եթե ցորենի սերմերը ջրենք սոդայի 0.1 տոկոսանոց լուծույթով,
ապա նրանց աճը կխթանվի:
• Եթե 12 մետր քառակուսի սենյակում լույսը վառ թողնենք 5 ժամ ,
ապա խասկի տեսակի շունը Canis lupus familiaris – ը կքնի 2-3
ժամ ավելի ուշ, քան մթության պայմաններում:
• Եթե Solanum tuberosum –ն աճեցնենք 0.5 տոկոսանոց
ֆոսֆորական պարարտանյութով, ապա, նրա աճը կխթանվի 20
տոկոսով:
• Եթե 10 լ-ոց պղնձե տարան թողնենք բաց վիճակում 4 ժամ, ապա
ջուրը ավելի շուտ կգոլորշիանա, քան 15 լ-ոց նույնատիպ պղնձե
տարայից:
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
16. ՕՐԻՆԱԿ 1
• Եթե աշակերտները քննություններից
առաջ ուտեն օրը 3 անգամ, ապա
մաթեմատիկա առարկայի
ցուցանիշները կբարելավվեն:
• Անկախ փոփոխական՝ սննդի
ընդունման հաճախականությունը
• Կախյալ փոփոխական՝
մաթեմատիկա առարկայի
ցուցանիշները:
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
17. ՕՐԻՆԱԿ 2
• Եթե փորձարարական խմբի մաղադանոսի
սերմերը ջրենք 0.5 տոկոսանոց սուրճի
լուծույթով, ապա նրանց թփերի
բարձրությունը կլինի ավելին, քան հսկվող
խմբի սերմերինը:
• Անկախ փոփոխական՝ 0.5 տոկոսանոց
սուրճի լուծույթ
• Կախյալ փոփոխական՝ մաղադանոսի թփի
բարձրությունը:
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
18. ՕՐԻՆԱԿ 3
• Եթե սենյակի լույսի ինտենսիվութունը
նվազեցնենք 50 տոկոսով, ապա
հետազոտվող տեսապատկերների
ընկալումը չի փոխվի:
• Անկախ փոփոխական՝ լույսի
ինտենսիվությունը
• Կախյալ փոփոխական՝
տեսապատկերների ընկալումը
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
This Photo by Unknown Author is licensed under CC BY-SA
19. ՕՐԻՆԱԿ 4
• Եթե կապարի քանակը Հրազդան գետում
ավելանա, ապա խեցգետինների
պոպուլյացիան կնվազի:
• Անկախ փոփոխական՝ կապարի քանակը
• Կախյալ փոփոխական՝ խեցգետինների
պոպուլյացիա
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
This Photo by Unknown Author is licensed under CC BY-SA
20. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՐՑ
ՖԻԶԻԿԱ
Ստորև բերված են ֆիզիկա առարկայի
ուսումնասիրության որոշ հնարավոր
ոլորտներ
լույսի ճառագայթման
վրա ազդող գործոններ
փամփուշտի շարժումը
և դրա վրա ազդող
գործոնները
երաժշտական
գործիքների
ռեզոնանսը՝ կապված
ալիքների հետ
մեծ դահլիճներում
ձայնի արտացոլումը
մագնիսական դաշտը և
արյան շարժումը
Էլեկտրամագնիսական
ինդուկցիայի օրենքները
և դրանց վրա ազդող
գործոնները:
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի
21. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՐՑ
ՔԻՄԻԱ
Ստորև բերված են քիմիա առարկայի ուսումնասիրության
որոշ հնարավոր ոլորտներ
ավազի և աղի
խառնուրդը, նրանց
տարանջատումը
կաղամբի հյութի
գույնի
փոփոխությունը և
տանը առկա
տարբեր քիմիական
նյութերի
օգտագործումը
հողի թթվայնության
փոփոխությունը՝
կախված
տեղումներից
ջրում առկա ծանր
մետաղների
կոնցենտրացիան և
ջրի
աղտոտվածությունը
12.05.2018
Ըստ Մարիամ Օհանյանի
22. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՐՑ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ստորև բերված են
կենսաբանություն
առարկայի
ուսումնասիրության
որոշ հնարավոր
ոլորտներ
վիտամին C–ի պարունակությունը տարբեր
սննդամթերքներում
բույսի սերմերի աճի վրա ազդող գործոններ
սննդամթերքի մշակումը և փչանալու ժամկետները
բակտերիաների քանակությունը ձեռքի ափերում և օճառների
տեսակները
սենյակի լուսավորությունը և տեսողությունը
ջրի տատանումները և ձկների ակտիվությունը
12.05.2018Ըստ Մարիամ Օհանյանի