2. ԵՍ ԵՄ
Ես Լուսե Գալստյանն եմ, 8
տարեկան։ Սովորում եմ «Մխիթար
Սեբաստացի» կրթահամալիրի
Հյուսիսային դպրոցի 3․1
դասարանում։
Շատ եմ սիրում պարել և նկարել։ Ես
նման եմ հայրիկիս։ Իմ սիրելի
կենդանին շնիկն է։
3. ԻՄ ԸՆԿԵՐԸ
Իմ ընկերը Մարիա
Ստեփանյանն է։ Նա շատ
բարի է, սիրում է ինձ հետ
շփվել և նվագել թմբուկ։
4. ԻՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՏԱՐԻՆ
Այս տարի մենք սկսել ենք գործողություններ
անել բազմանիշ թվերի հետ։ Ծանոթացել ենք
մեր մարմնի կառուծվածքի հետ ավելի
մանրամասն։ Ունեցել ենք սովորող –
սովորեցնող նախագծեր, որտեղ ինչ որ մեզ
սովորեցրել են մեր ավագ ընկերները մենք
սովորեցրել ենք փոքրերին, օրինակ՝ բլոգում,
paint – ով , powerpoint – ով, word – ով
աշխատել և այլն։ Նորություն էր մակերեսը և
պարագիծը։
5. ԻՄ ԲԼՈԳԸ
Դեռ հրապարակել եմ հարյուր ութսունյոթ
նյութ։
Ես հեշտությամբ աշխատում եմ իմ
բլոգում։ Այնտեղ հրապարակում եմ շատ
հետաքրքիր նյութեր, իմ ամենասիրելի
նյութը սա է, իսկ սա իմ բլոգն է։
8. ԻՄ
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ճամորդության բաժնի հղում
Ես այս տարի ճամփորդել եմ՝ Բջնի,
Փայտարվեստի թանգարան, Էդիտ պրինտ
հրատարակչություն, Ջրվեժի անտառապարկ,
փոքրիկ Էյնշտեյն ինտերակտիվ գիտության
թանգարան, Մատենադարան, Գաֆէսճեան
արվեստի կենտրոն և գնացել ենք տարբեր
ներկայացումների։ Ես ամենաշատը հավանել
էի Ջրվեժի անտառապարկը։
15. ԻՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ես այս տարի զբաղվել եմ երգով։ Իմ
դժվարությունները եղել են օտար
լեզվով երգերի ժամանակ, մնացածը
հեշտությամբ կարողացա։ Նաև
ունեցել եմ երգչախմբի համերգներ։
16. ՍՈՎՈՐԵԼ ԵՄ, ԻՄԱՑԵԼ
ԵՄ, ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ…
Ես սովորել եմ scratch
ծրագիրը և edublogs.org –ը։
Կարողանում եմ սովորեցնել
իմ կրտսեր ընկերներին։
Իմացել եմ ավելի լավ օգտվել
իմ սովորած ծրագրերից։
17. ԻՄ ԿԱՐևՈՐ
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ես ունեցել եմ մեծ
հաջողություններ, դրանք են՝
հեշտությամբ հաշվել մակերես
և պարագիծ, բաժանել գծով և
բազմապատկել բազմանիշ
թվերով։
20. ԱՄԵՆԱ…ԱՄԵՆԱ…
Իմ ամենասիրելի գրքը «Հարրի Փոթերն է»,
իսկ ընթերցանության նյութը, «Բի
մոլորակը»։
Իմ ամենասիրելի խաղը «Ծովամարտն է» և
«Մոնոպոլիան»։
Իմ ամենասիրելի երգը «Գողթան մանկտին
է»։
Իմ ամենասիրելի վայրը «Եգիպտոսն է»։
21. ԻՄ ԱՄԱՌԸ
Ես իմ ամառը ուզում եմ
անցկացնել խաղալով,
սովորելով և կարդալով։
22. ԵՎ ՎԵՐՋՈՒՄ
Ես կուզեի, որ հաջորդ ուսումնական տարվա
ընթացքում ավելի շատ ճամփորդեինք։ Ես
դպրոցիս առաջարկում եմ, որ միշտ այսպիսի
լավ և տարբերվող դպրոց լինի։ Ծնողներիս
առաջարկում եմ, որ ինձ միշտ այս դպրոց
բերեն։ Իսկ ինձ առաջարկում եմ ավելի լավ
սովորել։