2. Լուսինը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային
համակարգի մեծությամբ հինգերորդ բնական
արբանյակն է։ Ունենալով Երկրի տրամագծի 27%-ը և
խտության 60%-ը՝ Լուսինն ունի Երկրի զանգվածի 1⁄81-ը։
Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի
կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները
այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն
կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի
ճառագայթները։ Լուսինն իր խտությամբ երկրորդ
արբանյակն է Յուպիտերի Իո արբանյակից հետո։
Լուսին
3. Լուսնի տեղագրությունը չափվել է լազերային
բարձրաչափի և ստերեո պատկերների անալիզի
միջոցով։[23] Տեղագրական ամենատեսանելի հատվածը
Հարավային բևեռ-Էյտկեն ավազանն է՝ 2240կմ տրամագծով,
Լուսնի ամենամեծ խառնարանը և ամենամեծ հայտնի
խառնարանը Արեգակնային համակարգում։[24] 13կմ
խորությամբ նրա հատակը Լուսնի ամենացածր
բարձրությունն է։[25] Ամենաբարձր կետը գտնվում է
հյուսիս-արևելյան մասում, և ենթադրվում է, որ այս
հատվածը հնարավոր է հաստացած լինի Հարավային բևեռ-
Էյտկենի թեք հարվածից։[26] Այլ մեծ ավազանները,
օրինակ՝ Անձրևների ծովը, Պարզության ծովը,
Ճգնաժամների ծովը, Սմիթի ծովը և Արևելյան ծովը
նույնպես ունեն ցածր բարձունքներ և բարձր եզրաշերտ։
Լուսնի անտեսանելի կողմը միջինը 1.9կմ-ով ավելի բարձր է
տեսանելի կողմից։
4. Շատ գիտնականներ միտված են հավատալու լուսնի
առաջացման այն թեորիային, ըստ որի ինչ-որ ժամանակ
տեղի է ունեցել Երկրի և ինչ-որ մի այլ մոլորակի բախում,
որի չափերը եղել են մոտավոր ̸արսի չափերին հավասար:
Բախման արդյունքում այդ մոլորակը բաժանվել է
բազմաթիվ կտորների, որոնք ստեղծել են մեծ օղակաձև
գոտի Երկրի շուրջ: Ավելի ուշ այդ օղակը «խտացել » է, որից
էլ առաջացել է լուսինը: Լուսինը ավելի շուտ ձվաձև է, քան
գնդաձև: Լուսնի առաջացման ժամանակ մոտ 4.5 միլիարդ
տարի առաջ, երբ այն Երկրից հեռու էր 22 530 կիլոմետրով,
այն 3 անգամ ավելի մեծ էր քան հիմա: Լուսնի ձգողության
ուժը ազդում է երկրի պտտման արագության վրա: Երբ այն
գոյություն չուներ,Երկիրը շատ ավելի արագ էր պտտվում, և
օրերն ավելի կարճ էին: