2. Ես ճամփորդել շատ եմ սիրում: Դա շատ լավ է: Բայց
տեսեք մի անգամ ինձ հետ ի՞ նչ պատահեց, երբ
հայտնվեցի թարս իրերի քաղաքում։ Պատկերացնում
եք ծնողների փոխարեն երեխաներն էին ամեն ինչ
որոշում, թե ի՞ նչ հագնեն, ի՞ նչ ուտեն, ե՞ րբ քնեն և
որ ամենակարևորն է միշտ պետք է աղմկեին ու լաց
լինեին։ Այդ ամենն այնքան անտանելի էր։ Երբ
ճամփորդությունից վերադարձա, շատ ուրախացա ու
հասկացա, թե ինչ լավ է, որ մեզ մոտ ծնողներն են
ամեն ինչ որոշում և խառնաշփոթ չի լինում։
3. Եթե ես ունենայի կախարդական հեղուկ, այն կլիներ
կանաչ գույն և կլիներ կոկոսի համով։ Հեղուկը խմող
մարդը կկարողանար խոսել աշխարհի բոլոր
լեզուներով, նույնիսկ կենդանիների և
այլմոլորակայինների լեզվով։ Ես ինքս կուզենայի
ունենալ ադ հեղուկից, որ ապագայում եթե գնամ այլ
մոլորակներ և երկրներ կարողանայի խոսեի այդ
լեզուներով։
4. Կար-չկար ծիծաղից մի մարդ կար: Նրա քիթն
էլ էր ծիծաղից, բերանն էլ: Նա ծիծաղից շորեր
էր հագնում: Երբ նա քայլում էր, տեսավ
ծիծաղից մի շնիկի, որը ոսկոր էր կրծում: Էլին
հարցրեց շնիկին:
-Ուզու՞մ ես ընկերներ դառնանք:
-Այո,- պատասխանեց շնիկը:
Եվ նրանք միասին գնացին խաղալու:
Խաղալուց հետո նրանք իրար հրաժեշտ
տվեցին և երկուսն էլ գնացին տուն բարձր
ծիծաղելով:
5. Լինում է, չի լինում մի դդում է լինում: Նա շատ էր սիրում նկարել, որովհետև նա
շատ գեղեցիկ էր նկարում: Դդումը նաև շատ էր սիրում ճամփորդել և մի օր
ճանապարհ ընկավ: Տեսավ գեղեցիկ թիթեռնիկներ ու շատ-շատ ծաղիկներ: Նրան
այնքան դուր եկավ թիթեռների աշխարհը, որ նա ուզեց մնալ այնտեղ, բայց
չէր կարող, որովհետև նրան չէին թողնում ծնողները: Նա վերադարձավ տուն և
պատմեց ծնողներին իր տեսածի մասին:
6. Բարև, սիրելի Ձմեռ պապի: Հուսով եմ լավ ես:
Ես քեզանից մի քանի բան ունեմ խնդրելու, դե
սկսեցի՝ առաջին հերթին ուզում եմ, որ
մայրիկս միշտ առողջ լինի, ուզում եմ, որ եկող
տարում հայրիկս աշխատանքից միշտ շուտ
տուն գա, իսկ ես և եղբայրներս լավ սովորենք
ու պիտանի մարդիկ լինենք մեր հայրենիքի
համար: Ամենակարևորը շատ եմ ուզում, որ էլ
երբեք պատերազմ չլինի ու, որ մարդիկ ավելի
բարի դառնան: Ցտեսություն
7. Բարև ձմեռ։ Ես քեզ շատ եմ սպասում և ուզում եմ, որ հենց մեզ այցի
գաս հետդ քո չարաճճի փաթիլներին էլ բերես։ Ախր առանց նրանց
խայտաբղետ պարի ձմռանը շատ տխուր կլինի։ Հա՜, մոռացա ասեմ,
Ձմեռ պապին ու Ձյունանուշին էլ չմոռանաս։ Ցտեսությո՜ւն, անհամբեր
կսպասեմ։
8. Արևը ուներ երկու երեխա՝ Ծաղիկն ու Ցողիկը:
Ամեն առավոտ, երբ Արև մայրիկը դուրս էր
գալիս, որ շոյեր իր երեխաներին՝ քանի որ
Ծաղիկն առաջինն էր երևում, առաջին շոյանքը
միշտ նրան էր բաժին հասնում, իսկ Ցողիկը
տխրում էր: Ծաղիկը այդ տեսնելով որոշեց, որ
հաջորդ առավոտ հենց մայրիկը դուրս գա,
ինքը իր գլուխը կիջեցնի, որ առաջինը Ցողիկին
շոյի մայրիկը և այդպես էլ արեց: Այդ ծաղկի
անունը Զանգակ էր:
9. Ամպ մայրիկը ուներ չորս չարաճճի բալիկներ: Նրանք միշտ
իրար հերթ չտալով խանգարում էին ու բարկացնում մեկը
մյուսին: Օրինակ՝ հենց Ցողիկ քույրիկը գեղեցիկ պատկեր էր
նկարում պատուհանին, Անձրև քույրիկը գալիս էր և
անմիջապես մաքրում էր այն, իսկ երբ Անձրևն էր ուզում
թրչել գետինը, Ձյուն քույրիկն էր անմիջապես վրա հասնում
և ծածկում էր ամեն ինչ սպիտակ սավանով, իսկ, այ,
Կարկուտ եղբայրն՝ ընդհանրապես ոչ ոքի հերթ չէր տալիս,
որտեղ պատահեր ու երբ պատահեր խփում էր: Մարդիկ
զարմացած երկինք էին նայում ու չէին հասկանում, թե երբ
ինչ եղանակ է: Ամպը բարկացավ և արգելեց երեխաներին
միասին դուրս գալը: Ու այդ օրվանից մինչ օրս նրանք
հերթով են դուրս գալիս ու չեն փչացնում մեկը մյուսի
աշխատանքը:
10. Լուսինն ու արևը վաղուց էին իրար նկատել, բայց երբեք չէին
կարողանում իրար հետ խոսել և ընկերանալ, չնայած երկուսն էլ
ունեին այդ ցանկությունը: Մի օր արևը սովորականի նման, երբ
պատրաստվում էր մայր մտնել, լացի ձայն լսեց ,պարզվեց փոքրիկ
աղջիկը կորցրել էր իր գնդակը: Արևը շատ էր ուզում օգնել աղջկան և
որքան հնարավոր էր փորձեց ուշ մայր մտնել, իսկ լուսինն արդեն
դուրս էր գալիս ու հենց այդ ճանապարհին նրանք հանդիպեցին ու
զրույցի բռնվեցին: Մինչ արևն ու լուսինը ջերմորեն զրուցում էին
հանկարծ լսեցին աղջկա ուրախ բղավոցը, որն արդեն գտել էր իր
գնդակը և ուրախ-ուրախ տուն էր շտապում: Արևն ու լուսինը
շտապեցին իրար հրաժեշտ տալ և խոստացան միմյանց միշտ մնալ լավ
ընկերներ ու գուցե էլի առիթ լինի ինչ-որ մեկին օգնել, այդ ժամանակ
նորից կհանդպեն և կշարունակեն իրենց կիսատ թողած զրույցը:
11. Ես շատ ընկերներ ունեմ և բակում և դպրոցում, բայց
հիմա ուզում եմ խոսել մի գեղեցիկ ու փոքրիկ աղջկա
մասին, որի անունը Նարե է: Մենք միասին ենք
սովորում, նա իմ դասընկերուհին է: Նարեն
փոքրամարմին է, ունի արտահայտիչ
շագանակագույն աչքեր, երկար ու գեղեցիկ
թարթիչներ, ոսկեգույն մազեր: Նա ինձ գրավել է իր
բարությամբ: Մենք գրեթե ամեն ինչ միասին ենք
անում՝ նախաճաշում ենք, դասերին իրար օգնում,
իսկ ազատ ժամանակ միասին նկարում և խաղում
ենք: Ես շատ եմ սիրում իմ դասընկերուհուն և ուզում
եմ, որ մենք երբեք չկռվենք ու միշտ մնանք լավ
ընկերներ:
12. Մի օր մեղուն որոշեց, որ պիտի խաղա արևի հետ, որոշեց ու ճամփա
ընկավ: Որքան ավելի էր մոտենում արևին, այնքան զգում էր, որ իր
նուրբ թևիկները տաքանում են արևի ճառագայթներից: Պետք էր շուտ
մի բան մտածել ու նա սկսեց ձայն տալ արևին.
-Արև, արև, ախր ես ուզում եմ խաղալ քեզ հետ:
Այդ լուրը լսելով արևն ուրախացավ ու էլ ավելի պայծառացավ: Նրա
շողերը սկեսեցին ավելի ներքև տարածվել, իսկ մեղուն այդ տեսնելով
հասկացավ, որ արևը սկսեց իր հետ խաղալ ու պար բռնեց արևի
շողերի հետ` թռչկոտելով մեկ վերև, մեկ ներքև: Երկուսն էլ երջանիկ
էին:
13. Բարև Ձեզ, ես Քնարիկն եմ: Քանի որ վիրուսի
պատճառով այս շաբաթ նույնպես չգնացինք
դպրոց, հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչով եմ
զբաղված եղել ամբողջ շաբաթվա
ընթացքում:,Առավոտյան ես արթնանում եմ,
մարմնամարզություն եմ անում, նախաճաշում
եմ և սկսում եմ տարբեր զբաղմունքներով օրս
լցնել: Այս շաբաթ հիշարժան էր այն, որ իմ
դիմացի երկու ատամներն ընկան, իսկ ատամի
փերին ինձ գեղեցիկ մազակալներ բերեց: Ես
շատ եմ կարոտում իմ դպրոցը և ընկեր
Սաթենիկին:
14. Ես ինձ նմանեցնում եմ նապաստակի,որովետև
նրա նման սպիտակ եմ և փամփլփիկ։ Շատ եմ
սիրում գազար և կաղամբ ուտել։Նապաստակի
պես վախենում եմ, երբ ինձ մենակ եմ զգում։Թե չէ
ընդհանրապես ես շատ քաջ աղջիկ եմ։
Editor's Notes
#14: Բարև Ձեզ, ես Քնարիկն եմ: Քանի որ վիրուսի պատճառով այս շաբաթ նույնպես չգնացինք դպրոց, հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչով եմ զբաղված եղել ամբողջ շաբաթվա ընթացքում:,Առավոտյան ես արթնանում եմ, մարմնամարզություն եմ անում, նախաճաշում եմ և սկսում եմ տարբեր զբաղմունքներով օրս լցնել: Այս շաբաթ հիշարժան էր այն, որ իմ դիմացի երկու ատամներն ընկան, իսկ ատամի փերին ինձ գեղեցիկ մազակալներ բերեց: Ես շատ եմ կարոտում իմ դպրոցը և ընկեր Սաթենիկին: