1. ԵՍ
Բարև, իմ անունը Գոհար է ։
Ես յոթ տարեկան եմ։
Մազերս շագանակագույն են։
Աչքերս շագանակագույն են։
Ամենից շատ սիրում եմ նկարել։
Ես չեմ սիրում ուտել կանաչի։
Ես ուզում եմ նկարչուհի դառնալ։
Իմ սիրած խաղը վոլեյբոլն է։
Ես տխրում եմ, երբ եղբայրս իմ վրա բարկանում է։
Ես ուրախ եմ, երբ հայրիկիս հետ խաղում եմ։
3. Հարցուփորձ արա քո անվան մասին եվ լրացրու:
Իմ անունը Գոհար է, Գոհար նշանակում է անգին քար,
ադամանդ։
Հայաստանը ունեցել է թագուհի Գոհար անունով։
4. Զգայարաններ
Շաբաթ օրը գնացել էի տիեզերքի մասին ցուցահանդեսի։
Տեսա ռոբոտներ, քիմիական նյութեր և այլն։
Լսեցի լավ երգեր։
Հոտ առա կակաոյից։
Շոշափեցի էլեկտրական ձեռք։
Համտեսեցի իմ պատրաստած պաղպաղակը։
6. Ընտանիք
Ես տատիկիս օգնում եմ խոհանոցում և սովորում եմ նրանից համեղ
պատրաստել։
Մենք հաճախ կատակում ենք հատկապես երբ բոլորս միասին ենք, դա մեր
օրը լցնում ուրախությամբ։
Ինձ տխրեցնում է այն, երբ իմանում եմ, որ իմ հարազատը հիվանդ է և ես
ամեն ինչ անում եմ որ նրանք չտխրեն։
8. Իմ ամենասիրած տոնը
Իմ ամենասպասված և սիրված տոնը դա Ամանորն է։ Ամանորին ես
ամենաշատը սպասում եմ, որ ձյուն գա։ Այն ավելի հետաքրքիր է դարձնում
տոնը՝լցնելով խինդ ու ծիծաղով։Ամանորը հետաքրքիր է իր վառ զարդարանքով։
Դա այն տոնն է, որ թե՛ դրսում թե՛ տանը տիրում է լավ տրամադրություն։
10. Մեր ընտանիքի տոները
• Իմ ծննդյա օրն է ապրիլի 21-ը
• Եղբորս ծննդյան օրն է փետրվարի 27-ը
• Հայրիկիս ծննդյան օրն է նոյեմբերի 29-ը
• Մայրիկիս ծննդյան օրն է ապրիլի 3-ը
• Տատիկիս ծննդյան օրն է ապրիլի թը
11. Ինչ է ընկերությունը
• Հոգատարություն, ուշադրություն։
Դա մի անբացատրելի բան է, որը մարդկանց կապում է
իրար։ Նրանք մեկը մյուսի հանդեպ լինում են հավատարիմ և
անկեղծ։ Կիսում են միմյանց հետ թե տխուր և թե ուրախ
պահերը։
12. Ինչ է ընկերությունը
Հոգատարություն, ուշադրություն։
Դա մի անբացատրելի բան է, որը մարդկանց կապում է իրար։ Նրանք մեկը մյուսի
հանդեպ լինում են հավատարիմ և անկեղծ։ Կիսում են միմյանց հետ թե տխուր և
թե ուրախ պահերը։
•
13. Ապարան
Մենք մեր դասարանով գնացել էինք Ապարան։
Գնացինք արձանների պուրակ, նկարվեցինք, տեսանք շատ
հետաքրքիր արձաններ, հաղթահարեցինք բարձրունքը և
գնացինք Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցին։ Այն շատ
հին էր։ Այնտեղ մենք երգեցինք։ Մենք շատ լավ ժամանակ
անցկացրեցինք։