ԿենսաբանությունԱրմավիր 4 ավագ դպրոցԼորենազգիների ընտանիքին պատկանող, մինչև 40 մ բարձրության տերևաթափ ծառ է լորենին։ Կեղևը մոխրագորշագույն է, տերևները սրտաձև հիմքով, հերթադիր, սղոցաեզր կամ ամբողջաեզր։ Ծաղիկները երկսեռ են, դեղնասպիտակավուն, հոտավետ։ Մեր հանրապետությունում տարածված են կովկասյան և սրտաձև տեսակները, որոնք ապրում են 300-400 տարի, բուժական առումով ունեն նույն նշանակությունը և տարածված են հանրապետության սաղարթավոր անտառներում՝ բոխու, կաղնու, թխկու, հաճարի և փշատաձև ծառերի հետ՝ տեղ-տեղ առաջացնելով ոչ մեծ լորուտներ։ Կազմում են հանրապետության անտառային տարածության ընդամենը 0,5%-ը։ Լորենին ստվերադիմացկուն է, կայուն քամու, ցրտի և ծխի նկատմամբ, վատ է տանում ճահճային հողը։
Բազմանում է սերմերով, շիվերով և անդալիսով։ Պտուղները հասունանում են օգոստոս- սեպտեմբերին։ Ծաղկում է 20 տարեկան հասակից և ծաղկած մնում միայն 10-15 օր։

2. Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, մասնակիորեն՝ տերևներն ու
ծաղիկներըֈ
Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետոֈ Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս -
հուլիս ամիսներինֈ Դեռևս հին հույները մոռը օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական
նպատակներովֈ Հայրենական ժողովրդական բժշկության մեջ մոռուց եփված ռուփն ու թուրմը լայնորեն
օգտագործվում է հարբուխի, մի շարք ցրտառական, տենդային հիվանդությունների,
խրոնիկական ռևմատիզմի ժամանակֈ Պտուղները լայն կիրառում ունեն լնդախտի, սակավարյունության,
ստամոքսային ցավերի ժամանակֈ
Տիբեթյան բժշկության մեջ մոռի պտուղների և տերևների թուրմն ու եփուկը օգտագործել են նևրասթենիայի,
մի շարք նևրոզների, սուր և խրոնիկական ինֆեկցիաների բուժման բնագավառներումֈ Գիտական բժշկության
մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող միջոցֈ Պարզված է, որ բույսի
տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների
ջրաթուրմը ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկությունֈ Գիտականորեն հիմնավորված
են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկություններըֈ Բուժական հատկությամբ վայրի ազնվամորին
գերազանցում է մշակովի տեսակներինֈ
Ազնվամորու պտուղները օգտագործվում են թարմ վիճակումֈ Նրանցից ստացվում է բարձրորակ մուրաբա,
կոմպոտ, օշարակ, կիսել, մարմելադ, պաստեղ, կվաս, կոնֆետի խորիզֈ Պտուղները լայնորեն օգտագործվում
են հրուշակեղենի, լիկյորի, օղու արտադրությունում։[
Ազնվամորի
3. Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղներըֈ
Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների
և ստամոքսի սուր ախտահարումերի ժամանակֈ Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի
սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է
արյունահոսությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում
դեղնությունը, ուժեղացնում լյարդն ու ստամոքսըֈ
Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում
են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան
շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի
ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող
ներգործությունֈ
Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակումֈ
Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։
Ալոճ
4. Դեղաբույս է, ծաղկաբույլը պարունակում
է ֆլավոնիդներ, եթերայուղեր, կարոտին, ճարպանյութեր, ներկա
նյութֈ Ծաղկաբույլը հավաքում են ոչ լրիվ բացված վիճակում,
չորացնում ստվերոտ, բաց տեղումֈ Պատրաստուկներն
օգտագործում են որպես լեղամուղ, հակաբորբոքային,
ցավազրկող միջոցֈ Ցեցերի դեմ պայքարի միջոցներից էֈ
Գեղազարդիչ էֈ Պալասի անթառամը հանդիպում
է Գեղարքունիքի և Սյունիքի (Գեղամա և Զանգեզուրի
ֆլորիստիկական շրջաններ) մարզերի վերին լեռնային, գոտու
չոր, քարքարոտ լանջերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքումֈ
Անթառամ
5. Բժշկության մեջ օգտագործել են բույսի
տերևն ու արմատըֈ Հայկական
բժշկության մեջ օգտագործվել
է ուռուցքների, աղիքների
խիթքի, գոտկային ցավերի, մաշկային
ցաների, այրվածքների բուժման
նպատակով։
Բզուկ
6. Բժշկության մեջ օգտագործել են գազարի սերմերը, արմատը և տերևներըֈ
Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործել
են ստամոքսի, լյարդի, փայծախի բորբոքային
հիվանդությունների, ջրգողության, գոտկային, մարսողության
խանգարման, ականջացավի, թոքաբորբերի, սննդախանգար
խոցերի, աչքի սպիտակափառության, երիկամի բորբոքումների բուժման
համար։
Գազար
7. Որոշ տեսակներ դեղաբույսեր են.
պատրաստուկներն ունեն լեղամուղ,
հակաթունային, հակաուռուցքային
հատկություններ, ժողովրդական
բժշկության մեջ օգտագործվել է
նաև էպիլեպսիայի, նյարդաբորբերի բու
ժման ժամանակֈ
Գաղձ