2. Նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալականացումը և խոսքի
զարգացումը մանկապարտեզի ուսումնադաստիարակչական աշխատանքի
կարևորագույն խնդիրներից մեկն է, որի իրականացումը նշանակում է՝
երեխային տալ ոչ միայն գիտելիքներ, այլև ուղղորդել ձևավորվել նրան որպես
անհատականություն:Ընդհանուր առմամբ խաղերը նախադպրոցական
մանկավարժության հրաշալի գյուտերից են:
Խաղը մարդկային գործունեության ամենահետաքրքիր ձևերից մեկն է
մանկության շրջանում, մարդու ողջ կյանքի ընթացքում:
Երեխային մտավոր աշխատանքի վարժեցնելու համար անհրաժեշտ խաղը
դարձնել հետաքրքիր, զբաղեցնող, միտք շարժող: Դրա համար կան տարբեր
եղանակներ ու մեթոդներ, որոնց մեջ հատուկ տեղ են գրավվում դիդակտիկ
խաղերը:
Խաղը ստեղծագործական գործունեություն է, քանի որ այն նպաստում է
յուրաքանչյուր խաղացող երեխայի անհատական առանձնահատկությունների
բացահայտմանը:
3. Նախադպրոցականի խաղային գործունեության
միջոցով իրականացվում են հետևյալ հիմնական
խնդիրները.
* Զարգանում են հոգեկան գործընթացները
* Խաղի ընթացքում ստեղծվում են
ինքնարտահայտվելու հնարավորություններ
* Խաղը` որպես իմացական գործունեություն
նպաստում է աշխարհաճանաչմանը,
* Խաղի ընթացքում զարգանում են բարոյակամային
որակների և հուզազգացմունքային ոլորտը:
Մանկավարժները խաղերը դասակարգում են երկու
խմբի` ստեղծագործական և կանոններով :
Ստեղծագործական խաղերում արտացոլվում են
երեխաների տպավորություններն ու
պատկերացումներն արտաքին աշխարհի հանդեպ,
դրսևորվում են նախասիրություններն ու
հետաքրքրությունները, զարգանում է նրանց
երևակայությունը:
Կանոններով խաղերը կազմակերպվում են
մեծահասակների կողմից: Այս խմբին են
պատկանում դիդակտիկ խաղերը, շարժողական
խաղերը: Կանոնով խաղերի բովանդակությունը
նախապես մշակվում է և ներկաըացվում
երեխաներին: Խաղերը կրթում, դաստիարակում և
զարգացնում են երեխաներին:
5. Երեխայի բառապաշարի զարգացումը մի կողմից սերտորեն կապված է
մտածողության և մյուս հոգեկան ֆունկցիաների զարգացման հետ, իսկ մյուս
կողմից խոսքի բոլոր բաղադրամասերի ձևավորման հետ, այն է՝ հնչյունա-
հնչյութային և քերականական:
Ժամանակակից հոգեբանության և հոգելեզվաբանության մեջ ընդգծվում է այն
միտքը, որ խոսքի զարգացման գործոնները որոշվում են երկու
գործընթացներով:
1. Ոչ խոսքային առարկայական գործունեությամբ՝ այսինքն, երբ երեխան
մանիպուլացիաներով փորձում է ճանաչել աշխարհը:
2. Խոսքային միջավայրով և հաղորդակցումով:
Եթե երեխան մինչև 6 տարեկան հասակը շրջապատի կողմից համապատասխան
օգնություն չի տանում, որը կնպաստի նրա խոսքի զարգացմանը, նրա խոսքը
կարող է վերջնականորեն չձևավորվել:
Որոշ ժամանակահատվածում և խուլ և կույր և մտավոր հետամնաց երեխաները
իրենց դրսևորում են միանման, այսինքն ձայն են արձակում, երբ սոված են:
6. Ժամանակակից հոգեբանության և հոգելեզվաբանության մեջ
ընդգծվում է այն միտքը, որ խոսքի զարգացման գործոնները
որոշվում են երկու գործընթացներով:
* 1. Ոչ խոսքային առարկայական գործունեությամբ՝ այսինքն,
երբ երեխան մանիպուլացիաներով փորձում է ճանաչել
աշխարհը:
* 2. Խոսքային միջավայրով և հաղորդակցումով
Առանձնացնում ենք խոսքի զարգացման մի քանի
ժամանակահատվածներ, որոնք կոչվում են սենզիտիվ,
(կրիտիկական):
* Առաջին սենզիտիվ փուլը համարվում է կյանքի մեկ երկու
տարին, և ձևավորվում է խոսքի նախադրյալները և սկսվում է
խոսքի զարգացումը:
* Երկրորդ կրիտիկական շրջանը երեք տարեկանն է, երբ շատ
ինտենսիվ զարգանում է կապակցված խոսքը, երբ
իրավիճակային խոսքը փոխակերպվում է կոնտեքստայինի:
7. *
Սոցիալականացումը չի հանգում «դաստիարակության» ու «կրթության»
ավանդական հասկացություններին, այն շարունակվում է մարդու ողջ կյանքի
ընթացքում և ընդգրկում սոցիալական միջավայրի բոլոր կողմերի նրա վրա ազդող
ողջ գործընթացները: Վաղ սոցիալականացման մեխանիզմների թվում հատուկ
նշանակություն ունեն խմբակային խաղերը, որոնց ընթացքում երեխաները
սովորում են յուրացնել ապագա սոցիալական դերակատարումները:
Մարդկանց հասարակական կյանքը , նրանց համատեղ գործունեությունն
անհնար է առանց հաղորդակցման։ Հաղորդակցումը ինչպես գիտակցության ,
այնպես էլ ինքնագիտակցության ձևավավորման կարևորագույն պայմաններից է։
8. Փոքրիկ երեխաների մոտ
մեծահասակը խաղընկեր է,
նմանակման օրինակ, երեխայի
գիտելիքներն ու
կարողությունները գնահատող և
նրա հետ շփումը գործնական
իմաստ ունի:
Նախադպրոցական շրջանում
տեղի է ունենում
հաղորդակցման ձևերի անցումը
անմիջականից դեպի տարբեր
մակարդակների մոտիվացված
շփումը: