ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Եսասեր  հսկան
Ամեն օր ՝դասերից հետո,
երեխաները գնում էին
Հսկայի այգում
խաղալու:Մեծ ու գեղեցիկ
այգի էր, խոտը՝ կանաչ ու
կակուղ: Խոտերի մեջ ՝ այս
ու այն տեղ, փոքրիկ
ծաղիկներ էին բացվել՝
երկնքի աստղերի պես
սիրուն: Թռչունները թառում
էին ծառերի ճյուղերին ու
այնպես քաղցրիկ երգում ,որ
երեխաները, խաղը թողած,
նրանց էին ականջ դնում:
Բայց ահա մի օր Հսկան
տուն վերադարձավ: Յոթ
տարի առաջ գնացել էր
Քորնուոլ՝ իր բարեկամ
մարդակերին հյուր: Տուն
հասնելուն պես Հսկան
տեսավ այգում խաղացող
երեխաներին:
_Դուք ինչ եք անում
այստեղ,- որոտաց նա
այնպիսի բիրտ ձայնով, որ
երեխաները սարսափած
փախան:
-Այս այգին իմն է ու միայն
իմը,-գոչեց Հսկան,-և բացի
ինձանից՝ ոչ ոք իրավունք
չունի այստեղ խաղալու: Նա
այգու շուրջը բարձր
պարիսպ կառուցեց և մի
ցուցանակ կախեց.
ԿԱՐԳԱԶԱՆՑՆԵՐԸ
ԽՍՏՈՐԵՆ ԿՊԱՏԺՎԵՆ
Խեղճ երեխաներն այլևս
խաղալու տեղ չունեին:
Շուտով գարուն
եկավ:Այգիները պուտ-պուտ
Ծաղիկներով ու
թռչնակներով
լցվեցին:Միայն Հսկայի
այգում էր ձմեռ:
Իսկ Ձյունն ու Բուքը շատ
գոհ էին:Հետո հյուր
կանչեցին Հյուսիսային
քամուն, որն անհապաղ
ժամանեց :
_Փառավոր տեղ է,- ասաց
նա,-պետք է Կարկուտին էլ
հյուր կանչել:Կարկուտը
սիրով ընդունեց հրավերը:
Պատուհանի մոտ նստած՝
Հսկան նայում էր ամայի,
սառած այգուն:
_Չեմ հասկանում ՝ինչու է
գարունն այսքան ուշանում:
Բայց գարունն այդպես էլ
չեկավ , ոչ էլ՝ ամառը:Հետո
աշունը եկավ: Բոլոր
այգիների ծառերին նա ոսկե
պտուղներ բերեց, իսկ Հսկայի
այգուն՝ ոչ:
Մի առավոտ Հսկան արթուն
պառկած էր անկողնում ,երբ
հրաշալի երաժշտության ձայն
լսեց: Մեղեդին այնքան դուր
եկավ նրան ,որ կարծեց՝
թագավորի երաժիշտներն են
դղյակի կողքով
անցնում:Իրականում մի
փոքրիկ կանեփահավ էր
պատուհանի տակ երգում:
_Վերջապես գարունը եկավ,-
ասաց Հսկան, պատուհանից
դուրս նայեց և ինչ տեսավ:
Պարսպի մեջ բացված
անցքից երեխաները ներս
էին սողոսկել ու
բարձրացել ծառերի
ճյուղերին:Ամեն ծառի մի
փոքրիկ էր տեղավորվել:
Ծառերը շատ էին
ուրախացել, որ երեխաները
վերադարձել են, ծածկվել
էին փարթամ ծաղիկներով
ու ճյուղերը մեղմիկ ճոճում
էին .ասես ձեռքով էին
անում: Միայն այգու
ամենահեռավոր
անկյունում դեռ ձմեռ էր:
Հսկան այնտեղ մի փոքրիկ
տղա տեսավ: Այնքան
փոքրիկ էր, որ չէր հասնում
ծառին:Խեղճ-խեղճ
պտտվում էր ծառի
չորսբոլորը ու լաց լինում:
Հսկայի սիրտն այս
տեսարանից ուղղակի
հալվեց:
_Ինչ եսասերն եմ ,- ասաց
նա:_Նոր հասկացա ՝ինչու
գարունը չէր ուզում իմ
այգին գալ:
Եվ Հսկան աննկատ
մոտեցավ տղային,ափն
առավ նրան ու նստեցրեց
ծառի ճյուղին:Ծառն իսկույն
ծաղկեց, եկան թռչուններն
ու, ճյուղերին թառելով
,սկսեցին երգել:Փոքրիկը
ձեռքերը պարզեց, փարվեց
Հսկային ու պինդ
համբուրեց նրան:
Ողջ օրը երեխաները
խաղացին, իսկ երեկոյան
եկան Հսկային հրաժեշտ
տալու:
_Ուր է ձեր փոքրիկ
ընկերը,- հարցրեց Հսկան,-
այն տղան ,որին ես ծառի
ճյուղին նստեցրի:
_Չգիտենք,- ասացին
երեխաները,-նա արդեն
գնացել է:
_Ասացեք նրան,որ վաղն
անպայման գա,- խնդրեց
Հսկան:Բայց երեխաները
չգիտեին՝ փոքրիկ տղան
որտեղ էր
ապրում:Նախկինում երբեք
չէին տեսել նրան:Հսկան
շատ տխրեց:
Ամեն օր դասերից հետո,
երեխաները գալիս ու
խաղում էին Հսկայի այգում:
Տարիներ անցան:Հսկան գնալով ծերանում
էր, ուժը՝ հատում:
_Իմ այգում շատ գեղեցիկ ծաղիկներ
կան,բայց ամենագեղեցիկ ծաղիկները
երեխաներն են:
Ձմռան մի առավոտ Հսկան շորերը
հագնելիս պատուհանից դուրս նայեց:Այգու
ամենահեռավոր անկյունում նա տեսավ մի
ծառ՝ ամբողջովին ծածկված գեղեցիկ
սպիտակ ծաղիկներով:Ծառի ոսկե
ճյուղերին արծաթե պտուղներ էին, իսկ
ծառի տակ կանգնած էր փոքրիկ տղան,
որին նա այդքան սիրում
էր:Ուրախությունից գլուխը կորցրած՝
Հսկան շտապեց ներքև՝ այգի, բայց երբ
մոտեցավ տղային, դեմքը զայրույթից կաս-
կարմիր կտրեց:
_Ով է հասցրել քեզ այդ վերքերը,ասա ինձ
և ես մեծ թրովս կսպանեմ նրան:
_Պետք չէ,-պատասխանեց տղան,-
իմացիր,որ սրանք սիրո վերքեր են:
_Ով ես դու,-հարցրեց Հսկան
ու տարօրինակ
երկյուղածությամբ ծնկի
իջավ մանկան առաջ:
Մանուկը ժպտաց Հսկային.
-Մի անգամ թույլ տվեցիր,որ
խաղամ քո այգում: Այսօր
հետս կգաս իմ այգի,որ
Դրախտ են կոչում:
Երբ երեխաներն այդ օրը՝
դասերից հետո, այգի եկան ,
ծառի տակ գտան Հսկայի
անկենդան մարմինը՝ ճեփ-
ճերմակ ծաղիկների տակ
թաղված:

More Related Content

Viewers also liked (9)

Ագռավն ու աղվեսը
Ագռավն  ու  աղվեսըԱգռավն  ու  աղվեսը
Ագռավն ու աղվեսը
khachiksafaryan
Հունվարյան օրեր
Հունվարյան օրերՀունվարյան օրեր
Հունվարյան օրեր
Sergey Julhakyan
ճամբար
ճամբարճամբար
ճամբար
Marina Gasparyan
իմ հունվարը
իմ հունվարըիմ հունվարը
իմ հունվարը
vahandanelyan
Իմ հունվարը
Իմ հունվարըԻմ հունվարը
Իմ հունվարը
Areg Abgaryan
իմ հունվարը
իմ հունվարըիմ հունվարը
իմ հունվարը
gayane yesayan
ճամբարի ամփոփում
ճամբարի ամփոփումճամբարի ամփոփում
ճամբարի ամփոփում
edmondnahapetyan
Իմ հունվարը
Իմ հունվարըԻմ հունվարը
Իմ հունվարը
Lilit Ghazaryan
Իմ հունվարը
Իմ հունվարըԻմ հունվարը
Իմ հունվարը
Sofi Nahapetyan

Եսասեր հսկան

  • 2. Ամեն օր ՝դասերից հետո, երեխաները գնում էին Հսկայի այգում խաղալու:Մեծ ու գեղեցիկ այգի էր, խոտը՝ կանաչ ու կակուղ: Խոտերի մեջ ՝ այս ու այն տեղ, փոքրիկ ծաղիկներ էին բացվել՝ երկնքի աստղերի պես սիրուն: Թռչունները թառում էին ծառերի ճյուղերին ու այնպես քաղցրիկ երգում ,որ երեխաները, խաղը թողած, նրանց էին ականջ դնում:
  • 3. Բայց ահա մի օր Հսկան տուն վերադարձավ: Յոթ տարի առաջ գնացել էր Քորնուոլ՝ իր բարեկամ մարդակերին հյուր: Տուն հասնելուն պես Հսկան տեսավ այգում խաղացող երեխաներին: _Դուք ինչ եք անում այստեղ,- որոտաց նա այնպիսի բիրտ ձայնով, որ երեխաները սարսափած փախան: -Այս այգին իմն է ու միայն իմը,-գոչեց Հսկան,-և բացի ինձանից՝ ոչ ոք իրավունք չունի այստեղ խաղալու: Նա այգու շուրջը բարձր պարիսպ կառուցեց և մի ցուցանակ կախեց. ԿԱՐԳԱԶԱՆՑՆԵՐԸ ԽՍՏՈՐԵՆ ԿՊԱՏԺՎԵՆ
  • 4. Խեղճ երեխաներն այլևս խաղալու տեղ չունեին: Շուտով գարուն եկավ:Այգիները պուտ-պուտ Ծաղիկներով ու թռչնակներով լցվեցին:Միայն Հսկայի այգում էր ձմեռ: Իսկ Ձյունն ու Բուքը շատ գոհ էին:Հետո հյուր կանչեցին Հյուսիսային քամուն, որն անհապաղ ժամանեց : _Փառավոր տեղ է,- ասաց նա,-պետք է Կարկուտին էլ հյուր կանչել:Կարկուտը սիրով ընդունեց հրավերը: Պատուհանի մոտ նստած՝ Հսկան նայում էր ամայի, սառած այգուն:
  • 5. _Չեմ հասկանում ՝ինչու է գարունն այսքան ուշանում: Բայց գարունն այդպես էլ չեկավ , ոչ էլ՝ ամառը:Հետո աշունը եկավ: Բոլոր այգիների ծառերին նա ոսկե պտուղներ բերեց, իսկ Հսկայի այգուն՝ ոչ: Մի առավոտ Հսկան արթուն պառկած էր անկողնում ,երբ հրաշալի երաժշտության ձայն լսեց: Մեղեդին այնքան դուր եկավ նրան ,որ կարծեց՝ թագավորի երաժիշտներն են դղյակի կողքով անցնում:Իրականում մի փոքրիկ կանեփահավ էր պատուհանի տակ երգում: _Վերջապես գարունը եկավ,- ասաց Հսկան, պատուհանից դուրս նայեց և ինչ տեսավ:
  • 6. Պարսպի մեջ բացված անցքից երեխաները ներս էին սողոսկել ու բարձրացել ծառերի ճյուղերին:Ամեն ծառի մի փոքրիկ էր տեղավորվել: Ծառերը շատ էին ուրախացել, որ երեխաները վերադարձել են, ծածկվել էին փարթամ ծաղիկներով ու ճյուղերը մեղմիկ ճոճում էին .ասես ձեռքով էին անում: Միայն այգու ամենահեռավոր անկյունում դեռ ձմեռ էր: Հսկան այնտեղ մի փոքրիկ տղա տեսավ: Այնքան փոքրիկ էր, որ չէր հասնում ծառին:Խեղճ-խեղճ պտտվում էր ծառի չորսբոլորը ու լաց լինում:
  • 7. Հսկայի սիրտն այս տեսարանից ուղղակի հալվեց: _Ինչ եսասերն եմ ,- ասաց նա:_Նոր հասկացա ՝ինչու գարունը չէր ուզում իմ այգին գալ: Եվ Հսկան աննկատ մոտեցավ տղային,ափն առավ նրան ու նստեցրեց ծառի ճյուղին:Ծառն իսկույն ծաղկեց, եկան թռչուններն ու, ճյուղերին թառելով ,սկսեցին երգել:Փոքրիկը ձեռքերը պարզեց, փարվեց Հսկային ու պինդ համբուրեց նրան:
  • 8. Ողջ օրը երեխաները խաղացին, իսկ երեկոյան եկան Հսկային հրաժեշտ տալու: _Ուր է ձեր փոքրիկ ընկերը,- հարցրեց Հսկան,- այն տղան ,որին ես ծառի ճյուղին նստեցրի: _Չգիտենք,- ասացին երեխաները,-նա արդեն գնացել է: _Ասացեք նրան,որ վաղն անպայման գա,- խնդրեց Հսկան:Բայց երեխաները չգիտեին՝ փոքրիկ տղան որտեղ էր ապրում:Նախկինում երբեք չէին տեսել նրան:Հսկան շատ տխրեց: Ամեն օր դասերից հետո, երեխաները գալիս ու խաղում էին Հսկայի այգում:
  • 9. Տարիներ անցան:Հսկան գնալով ծերանում էր, ուժը՝ հատում: _Իմ այգում շատ գեղեցիկ ծաղիկներ կան,բայց ամենագեղեցիկ ծաղիկները երեխաներն են: Ձմռան մի առավոտ Հսկան շորերը հագնելիս պատուհանից դուրս նայեց:Այգու ամենահեռավոր անկյունում նա տեսավ մի ծառ՝ ամբողջովին ծածկված գեղեցիկ սպիտակ ծաղիկներով:Ծառի ոսկե ճյուղերին արծաթե պտուղներ էին, իսկ ծառի տակ կանգնած էր փոքրիկ տղան, որին նա այդքան սիրում էր:Ուրախությունից գլուխը կորցրած՝ Հսկան շտապեց ներքև՝ այգի, բայց երբ մոտեցավ տղային, դեմքը զայրույթից կաս- կարմիր կտրեց: _Ով է հասցրել քեզ այդ վերքերը,ասա ինձ և ես մեծ թրովս կսպանեմ նրան: _Պետք չէ,-պատասխանեց տղան,- իմացիր,որ սրանք սիրո վերքեր են:
  • 10. _Ով ես դու,-հարցրեց Հսկան ու տարօրինակ երկյուղածությամբ ծնկի իջավ մանկան առաջ: Մանուկը ժպտաց Հսկային. -Մի անգամ թույլ տվեցիր,որ խաղամ քո այգում: Այսօր հետս կգաս իմ այգի,որ Դրախտ են կոչում: Երբ երեխաներն այդ օրը՝ դասերից հետո, այգի եկան , ծառի տակ գտան Հսկայի անկենդան մարմինը՝ ճեփ- ճերմակ ծաղիկների տակ թաղված: