ԻսահակյանSona ArsenyanՇատերին է հայտնի Վարպետի սերը Շուշանիկ Մատակյանի հանդեպ, բոլոր դասագրքերում գրված է այդ մասին: Իսկ քանի՞սը գիտեն, որ Իսահակյանը սիրել է նաև Շուշանիկի կրտսեր քրոջը՝ Աննիկին:
2. Հովհաննես ԹումանյանԱՇՈՒՆԴեղնած դաշտերինԻջել է աշուն,Անտառը կրկինՆերկել է նախշուն։Պաղ-պաղ մեգի հետՓչում է քամին,Քշում է տանումՏերևը դեղին։Տըխուր հանդերիցՄարդ ու անասունՔաշվում են կամացԻրենց տունն ու բուն։ՏԵՐԵՎԱԹԱՓԱ՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―Ասավ քամին տերևներին,―Աշուն եկավ, մոտ է ձմեռ,Ի՞նչ եք դողում ծառի ծերին։Ոսկի, դեղին, վառ ծիրանիԳույներ հագեք խայտաբղետՈւ ճյուղերից ձեր մայրենիԵկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ...Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,Անհետ ճամփով, անհայտ տեղեր,Չեք իմանա այսուհետևԷլ ինչ է դող, ինչ է ձմեռ...
4. Վահան ՏերյանԱշնան երգՑրտահա՜ր, հողմավա՚ր.Դողացին մեղմաբարՏերևները դե ղին,Պատեցին իմ ուղին...Ճաճանչները թոշնան...Կանաչներիս աշնան —Իմ խոհերը մոլար՝Ցրտահա՜ր, հողմավա՜ր...Կրակներըս անցան,Ցուրտ ու մեգ է միայն.Անուրջներըս երկնածինԳնացի՜ն, գնացի՜ն...ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻԱշուն է, անձրև… Ստվերներն անձևԴողում են դանդաղ… Պաղ, միապաղաղԱնձրև՜ ու անձրև՜…Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախԱնհանգստություն…Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենումԱնցած լույսերից, անցած հույզերիցՏառապել կրկին.Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորիցԻմ հիվանդ հոգին…Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,Ինչու՞ ես հիշում.Դու այնտեղ էիր՝ այն աղմկահարԿյանքի մշուշում…Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…Իմ հոգու համար չըկա արշալույս.Անձրև՜ է, աշու՜ն…
5. Համո ՍահյանՈԻՇԱՇՆԱՆԵՐԳԸՉվող թռչուններն անցան գնացինՊարան առ պարան,Շարան առ շարան անցան գնացին:Ականջների մեջՎերջին որոտի կանչերը տարանՈւ վերջին կանաչ-կարմիրը տարանԻրենց թեերին:Աչքերում իրենց թափուր մնացածԲույն-օջախների պատկերը տխուրԵվ կտուցներին` իրենց թափառիկ,Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:Չվող թոչուններն անցան գնացինՇարան առ շարան...Մնացողները կծիկ են դառնումԹրջվելու վախիցԵվ կամաց-կամաց բներն են քաշվում:Ծառերը մրսած մատ ների վրաԻրենց քրքրված ստվեր-կմախքիԿողերն են հաշվում:Մի ուշքը շաղված շնչահատ քամի,Շուրթերի վրաԽոնավ շրշյունը խազալ-խաշամի,Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:ԱՇՆԱՆԱՄՈԻՏԻՋՐԵՐԸԲԱՐԱԿԱշնանամուտի ջրերը բարակՆորից մասուր են բերում սարերից,Սպիտակ ու պաղ փրփուրների մեջԱլ-կարմիր հուր են բերում սարերից:Առաջին սերս քրքրվեց, մնացՄասրենիների փշերի վրա...Եվ մասուրի հետ ջրերն` առաջինՍիրո սարսուռ են բերում սարերից