2. Մահվան հովիտ
Լեռնային հովիտ ԱՄՆ-ի
Կալիֆոռնիա նահանգում, որի
երկարությունը հասնում է 250
կիլոմետրի: Դիրքը ծովի
մակարդակից 85 մետր ցածր է:
Աչքի է ընկնում որպես աշխարհի
ամենատաք և ամենաջրազուրկ
անապատներից մեկը: 1849
թվականին, երբ մի խումբ մարդիկ
այս հովոտւմ ոսկի փնտրելիս
զոհվեցին, ապա դրանից հետո
հովիտը ստացավ «Մահվան
հովիտ» անվանումը:
3. Մեծամոր
Արաքսի վտակներից մեկը, որը
սկիզբ է առնում Այղր լճից և
ընթանալով ընդունում է մեծ
թվով աղբյուրներ ու դառնում
ջրառատ:
Մեծամոր անունը նշանակում է
«Մեծ ճահիճ»: Իրոք որ գետը
հոսելով եղեգնածածկ հարթ
տարածությունով նմանվում է
ճահճուտի: Մեծամորը կոչվում է
նաև սև ջուր:
4. ̸եքքա
• Սրբազան քաղաք Սաուդիան
Արաբիայում: Քաղաքի անունը
ստուգաբնվել է երկու կերպ:
Արաբերեն նշանակում է <<Հին
տեղ>>: Այսպես է կոչվել
հակադրություն Ջիդյաի` նոր
տեղի: Մակորաբ բառից, որ
նշանակում
է<<սրբավայր>>:Դեռ մինչ
իսլամը եղել է պաշտամունքի
վայր:
5. Միջագետք
• Իրաքի դասական անունն է: Այսպես է
կոչվել երկու` Եփրատ և Տիգրիս
գետերի միջև գտնվելու պատճառով:
Հայերը միջագետք բառը Հունարեն
<<մեսոպոտամիայի>
Թարգմանությունն է, որը և
ընդունված է Եվրոպական բոլոր
լեզուներում: Հնում, 3-4-րդ
դարերում մ.թ.ա., միջագետքում է
գտնվել Շումերական պետությունը:
6. Մոսկվա
Լեռնաշղթա Տիբեթում, որը հայտնաբերել է անվանի ռուս
ճանապարհորդ Ն. Պրժևալսկին: Լեռնաշղթայի
գագաթներից մեկն էլ կոչել է Կրեմլ:
7. ՄՈՒՇ
• Քաղաք է Արևմտյան Հայաստանում, Տարոն
գավառում:Տարոնը մտնում էր Տուրուբերան
նահանգի կազմում: Մուշի անվան
առաջացման մասին Հայ ժողովուրդը ունի
ավանդական պատմություններ նաև
բանաստեղծություններ: Ըստ Ավանդության
երբ Աստղիկը` Հայոց գեղեցկության
դիցուհին դուրս է եկել Մեղրագետում
լողանալու, իսկ երիտասարդները թաքնված
են եղել բլուրների վրա և ցանկացել էին
հիանալ նրանով: Բայց ամոթխած դիցուհին,
պարկեշտության տիպարը` Աստղիկը
հրաշքով ինքն իրեն պատում է մշուշով:
Տարոնի մշուշապատ լեռների մասին
ժողովուրդն ասում է` «Մշո աշխարհն
անուշ Իր սարն ու ձոր մշուշ է»:
8. ՄՈՒՍԱ ԼԵՌ
Մուսալեռը նշանակում է Մովսեսի լեռ, սուրբ լեռ, գտնվում է
Թուրքիայի Հաթայ վիլայեթում: Հայերը ապաստանել են
այնտեղ և անընդհատ հարձակվել են թշնամիների վրա:
9. Նեվա
Գետ: Սկիզբ է առնում Լադոգա լճից
և թափվում Ֆիննական ծոցը, որի
ափին գտնվում է Լենինգրադը: Հին
ֆիններեն «նևա» բառից, որը
նշանակում է ճահիճ: Գետին
տրվել է նրա դելտայի
ճահճուտության պատճառով: Մի
այլ բացատրությամբ «նևա»
անունը ծագել է Լադոգա լճից,
ինչպես անցյալում կոչվել էր նա:
10. Նյու-Յորք
• Խոշորագույն քաղաք ԱՄՆ-ում: Նյու-Յորքը հիմնադրվել է 1626 թվականին:
Նրա կորիզը հանդիսացել է Մանհատան կղզին, որն իր ժամանկակին
հոլանդացիները չնչին գնով գնել էին տեղական Հնդիկներից: Հոլանդացիները
այդ կղզու վրա հիմնադրեցին մի բնակավայր, անվանելով այն Նոր Ամստերդամ:
Երեսունութ տարի անց այդ կղզին զավթեցին անգլիացիները: Անգլիայի այն
ժամանակվա Կարլոս II-ի թագավորը նոր գաղութը նվիրեց իր եղբոր` Յորիք
Հերցոգին, ի պատիվ որի քաղաքը վերանվանվեց «Նյու-Յորք» (Նոր Յորք):
12. Նոր Բայազետ
Ներկայիս Կամո քաղաքը: Հիմնադրվել է
1830 թվականին, երբ 1828-1829
թվականների ռուս-թուրքական
պատերազմից հետո, 1830 թվականին,
կոմս Պասկևիչի հրավերով, Մկրտիչ
Արծրունու գլխավորությամբ, մոտ 600
հայ ընտանիք Արևմտյան Հայաստանի
Բայազետ քաղաքից գաղթեցին այստեղ և
նոր բնակավայր հիմնեցին, որը սկզբում
կոչում էին Գավառ կամ Քյավառ: Այս
անունով կոչվել է գետը, որի ափին էլ
հիմնվեց քաղաքը: Բայց հիդրոնիմը
Գեղարքունի գավառից է: Ժողովուրդը
Գեղարքունի Գավառից վերցրեց միայն
գավառ բառը, որը ձևափոխվելով
Քյավառ դարձավ:
13. Նորվեգիա
Պետություն Հյուսիսային Եվրոպայում: Անունը ծագել
է նորմանների լեզվից նորդ` «հյուսիս» և վերգե`
«ուղի» բառերի միացումից: Նորմանները`
Սկանդինավյան թերակղզու բնակիչները, լինելով
հմուտ ծովագնացներ, իրենց հայրենիքից նավարկում
էին թե´ դեպի արևելք` Բալթիկ ծով, թե´ դեպի
արևմուտք` Ատլանտյան օվկիանոս, և թե´ դեպի
հյուսիս, Սկանդինավյան թերակղզու ափերով:
Աշխարհի կողմերով էլ կուչվում էին այդ ուղիները`
Աուստրվեգ-արևելյան ուղի, վեստտրվեգ-արևմտյան
ուղի և վերջապես նորվեգ, այսինքն «Հուսիսային
ուղի», նկատի ունենալով Սկանդինավյան թերակղզու
արևմտյան ափերով դեպի հյուսիս անցնող ծովային
ճանապարհը: Սկզբում անունը տարածվում էր
թերակղզու միայն արևմտյան ափերի վրա: Իսկ
իններորդ դարից դարձավ պետության անուն: Անվան
վերջում «իա» մասնիկը ունի երկրի նշանակություն:
14. Շիրակ
Պատամական Հայաստանի Այրարատ նահանգի
գավառներից մեկը: Գրավում է Ախուրյան գետի միջին և
ստորին հոսանքի հովիտը: Անվան մի ստուգանաբությունը
կապվում է շիրակ կամ սիրակ ցեղի անվան հետ: Իսկ
երկրորդ ստուգաբանությունը մեզ է հասել պատմահայր
Մ. Խորենացու միջոցով, կապվելով Հայկազանց
նահապետներից Արամայիս նահապետի որդի` Շարայի
անվան հետ: Ըստ ավանդության Շարան հայտմի էր
շատակերությամբ: Հայրն էլ նրան ուղարկում է մի
ընդարձակ և բերրի գավառ, որպեսզի նա կարողան կուշտ
ուտել և կերակրել իր բազմամարդ գերդաստանը: Այդ
գավառն էլ Շարայի անունով Շիրակ կոչվեց: Շարայի
որկրամոլությունը հին հայերի մոտ առակ էր դարձել:
Ասում էին. «Եթե քո որկորը Շարայինն է, մեր
ամբարները Շիրակինը չեն»: Այս ավանդությունը իր մեջ
այլաբանորեն ճշմարտություն է թաքցնում: Իրականում
Շիրակը հռչակված էր հացառատությամբ, իսկ
Բագրատունիների օրոք հայ ժողովրդի պատմության մեջ
քաղաքական ու կուլտուրական տեսակետից առաջնակարգ
դեր խաղաց: Շիրակի նշանավոր քաղաքներից ու
բնակավայրերից էին Անին, Բագարանը, Կումայրին:
15. Շիրվան
• Պատմական մարզ
Ադրբեջանական
հանրապետությունում: Պարսիկ
սասանյան Խոսրով I-ի
Անուշիրավան մականունից
(531-579): Այս երկրի
անունից էլ գրող Շիրվանզադեի
գրական անունը, որը
նշանակում է շիրվանեցի,
Շրիվանի զավակ:
16. Շոտլանդիա
• Պատմական մարզ, որը գրավում է
Մեծ Բրիտանիայի հյուսիսային
մասը: Անգլերեն կոչվում է
Սկոտլանդ: Անվան առաջացումը
կապված է կելտական սկոտ ցեղի
հետ: Կելտերեն սկոտ նշանակում է
քոչվոր. իսկ լանդ անգլերեն
նշանակում է «երկիր»:
Շոտլանդիա ռուսական ձևն է: Ի
դեպ, հնում Շոտլանդիան հայտնի
էր Կալեդոնիա անվան տակ:
17. Չինաստան
• Պետություն Ասիայում:Ադպես էր կոչվել Ցին դերասանի անունով, որն իշխել է 3-
րդ դարում, մ.թ.ա.: Հայերենում ավելացվել է <<Ստան>> վերջածանցը և <<ց>>
տառը փոխարինվել է <<Չ>>-ով:Հին Հայաստանում Չինաստանը կոչվել է Ճենք:
Վերջին<<ք>> տառը ոչ թե հոգնակի ձևն է ցույց տալիս, այլ նշանակում է չին
ժողովրդի երկիր: Ժողովրդական լեզվով Չինաստանը կոչվել է Չինումաչին:
18. Պաղեստին
Իսրայել պետության դասական
անվանումը: Այսպես է կոչվել
քանանացիների երկիրը Հին
Կտակարանում, որը ընկած է
Հորդանանի և Միջերկրական ծովի
միջև: Պաղեստին անունը գալիս է
ֆիլիստիմիլյան «պելիշտիմ»
անունից: Ֆիլիստիմիլյան ժողովուրդը
հայերենում հայտնի է եղել
փղշտացիներ անունով: Մինչև 1947
թվականը Պաղեստին անունը
պահպանվում էր անգլիական
համանուն մանդատի վրա:
Հետագայում Պաղեստինի
տերիտորիայի վրա ստեղծվեցին
Իսրայել և Հորդանան
պետությունները:
19. Պակիստան
Պետություն Հարավային Ասիայում: Առաջացել է 1947
թվականին Բրիտանական Հնդկաստանի բաժանման հետևանքով:
Պակիստանը բաղկացած է երկու մասից` Արևմտյան և
Արևելյան, որոնք միմյանցից հեռու են 1600 կիլոմետրով և
բաժանվում են Հնդկաստանի տերիտորիայով:
Պակիստանի անունը առաջացել է հապավման եղանակով:
Կազմվել է Հնդկաստանի հյուսիս-արևմտյան մասում գտնվող և
Պակիստանի կազմի մեջ մտնող մի քանի նահանգների և
ժողովուրդների անվան սկզբնատառից, իսկ մի նահանգի էլ
(Բելուջստանի) վերջին վանկից: Դրանք են` Պենջաբ, աֆղաններ
կամ պատաններ (որոնք բնակվում են Աֆղանստանի սահմանի
մոտ), Կաշմիր, Բելուջստան: Առաջին երեք բառերը տվեցին
իրենց սկզբնատառերը, իսկ Բելուջստանն էլ իր վերջին վանկը և
ստացվեց Պակստան կամ Պակիստան:
Պակիստան կամ Պակստան անվանումը ստուգաբանելիս, հաճախ
անունը բաժանում են երկու մասի, որտեղ վանկերից առաջինը`
փակ բառը նշանակում է «մաքուր» (լավի իմաստով), իսկ
երկրորդը, ստան` «երկիր»: Դրա համար էլ Պակիստան
անվանումը բացատրելիս վանկային ձևն էլ են հիշատակում և
ստուգաբանում որպես «Մաքուրների երկիր»:
20. Պարսկաստան
• Իրան պետության անվանումը մինչև
1935թ. Ինչպես հայտնի է, Պարս
կամ Ֆարս կոչվելեիս է եղել Իրանի,
անցյլում այդ մեծկայսրության
Հարավային նահանգներից մեկը,
կենտրոն ունենալով Շիրազ
քաղաքը:Երկրի այդ մասը Իրանի
կյանքում մեծ դեր էր խաղացել և
երկար ժամանակ եղել է Իրանական
Թագավորների գահավայրը:Այստեղ
էր գտնվում Պերսեպոլիսը, Իրանի
հնագույն մայրաքաղաքը:
21. Պեկին
• Չինաստանի մայրաքաղաքը: Ինչպես
հայտնի է, չինական բազմաթիվ
քաղաքների անվանումները առաջացել
են աշխարհի կողմերի անուններից:
Այդպես էլ Պեկինը. չինարեն
անվանումն է Բեյցզին: Կազմված է
Բեյ` «հյուսիսային» և ցզին`
«մայրաքաղաք» բառերի միացումից :
Այսինքն «Հյուսիսային
մայրաքաղաք»: Եվրոպական
ձևափոխումն է Պեկին:
22. Պետրոս I-ի կղզի
• Անտարկտիդայի ափերի մոտ: Հայտնաբերվել է 1821թվականին ռուս
ծովագնացներ Ֆ. Ֆ. Բելլինսգաուզենի և Մ. Պ. Լազարևի կողմից :
Այդպես է կոչվել ի պատիվ ռուսական կայսեր Պյոտր I-ի:
23. Պիզա
• Քաղաք Իտալիայում: Էտրուսկերեն լեզվում պիզա ` «գետաբերան»
բառից: գետաբերանն ունի կիսալուսնի ձև և իր ժամանակին մոտ է
գտնվել քաղաքին: Պիզա հայտնի է իր թեք աշտարակով:
24. Պո
Գետ Իտալիայում: Անվան ստուգաբանությունը տրվում է
երկու կերպ: Առաջինը կելտերեն պադի` «սոճի» բառից է:
Իսկ երկրորդը լատիներեն պադուա` «խորը»,
«անհատակ» բառից:
26. Ջիբլարթար
Հրվանդան, գաղութ և նեղուց: Անունը արաբերեն ջեբել`
«լեռ» բառից և արաբ զորավար Թարիկի անունից:
Միջին դարերում, երբ արաբները դուրս եկան
Արաբական թերակղզուց և շարժվեցին դեպի
Հյուսիսային Աֆրիկա, իսկ այնտեղից էլ անցան
Պիրենեյան թերակղզի, արաբական զորավար Թարիկը
այդ թերակղզու հարավային ծայրում, ժայռի վրա,
կառուցել տվեց մի բերդ, որն այժմ էլ կանգուն է և
կոչվում է «Մավրիտանական ամրոց»: Այդ օրվանից
սկսած արաբները ժայռը կոչեցին «Ջեբել-Թարիկ»,
այսինքն «Թարիկի սար»:
Արաբները մոտ 800 տարի շարունակ տիրեցին
Իսպանիան, բայց նրանց նահանջից հետո էլ ժայռի
անունը մնաց նույնը, սակայն քիչ ձևափախված, արդեն
որպես «Ջիբլարթար»:
Ներկայումս այդ անունը կրում են Եվրոպան
Աֆրիկայից բաժանող նեղուցը և Պիրենեյան թերակղզու
ծայր հարավում ընկած ժայռը, որի լանջերին էլ
գտնվում է անգլիական Ջիբլարթար գաղութը, որը
Իսպանիայից զավթվել է 1704 թ.:
27. Ջունգլի
Սանսկրիտերեն ջանգալա բառից,
որը նշանակում է թավուտ,
մացառուտ: Օգտագործվում է
ընդարձակ, անմշակ, խոնավ
տարածությունների համար, որոնք
ծածկված են ծառերով և թփերով,
լիանաների ու խոտի խիտ
զանգվածներով: Ջունգլի են
կոչվում հատկապես խիտ
արևադարձային անտառները, որոնք
տարածված են Հնդկաստանում,
Աֆրիկայում, Հարավային
Ամերիկայում:
28. Ռիո-դե-Ժանեյրո
Քաղաք Բրազիլիայում և պետության մայրաքաղաքը մինչև
1960 թ. ապրիլի 20-ը: Քաղաքի ներկա տեղը
հայտնաբերվել է 1502 թվականի հունվարի 1-ին: Անվան
առաջացումը գալիս է պորտուգալերեն ռիո` «գետ» և
ժանեյրո` «հունվար» բառերից: Այսինքն «Հունվարյան
գետ»: Իսկ «դե»-ն հատկացուցիչ մասնիկ է:
Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկան
հայտնաբերելուց մոտ տասը տարի հետո, եվրոպական
ծովագնացները 1502 թվականի հունվարի 1-ին Ատլանտյան
օվկիանոսի կողմից մոտեցան այն ծոցին, որի ափին այժմ
գտնվում է Ռիո-դե-Ժանեյրո քաղաքը: Ծոցի հովվերգական
գեղեցկությունը գայթակղիչ էր և թերևս ոչ պակաս, քան
այժմ նրա ափին ստեղծված արհեստական շքեղությունը:
Իսպանացիներին թվաց, թե ծովում գտնվող բազմաթիվ
կղզիներից այն կողմը թաքնված են կարծեցյալ գետի
ակունքները, որը և հիմք տվեց ծոցը ռիո` «գետ»
անվանելուն: Բայց քանի որ այն հայտնաբերել էին հունվարի
մեկին, ապա կոչեցին սուրբ Յանուսի անունով, որի անունն
էլ կրում է հենց հունվար ամիսը (իսպաներեն ժանեյրո):
Չնայած հետագայում պարզվեց, որ Գուանբարան, որը
հայտնաբերել էին իսպանացիները, ամենևին էլ գետ չէ, այլ
ծոց է, բայց անվանումը պահպանվեց արդեն ոչ թե ծոցի, այլ
ափին հիմնադրված և ներկայումս էլ աշխարհի մեծ ու
գեղեցիկ քաղաքներից մեկի վրա:
29. Ռուսաստանի դաշնություն
ՍՍՀՄ-ի մայրաքաղաքը: Այս անվան
առաջացման կապակցությամբ կան մի շարք
տեսակետներ, որոնցից առավել ընդունվածը
հետևյալն է. Մոսկվա անունը կազմված է մոսկ
և կով բառերի միացումից: Հին սլավոններում
«մոսկ» մասնիկը ունեցել է քարի իմաստ. իսկ
«կով» մասնիկը պատսպարվելու, բերդի
իմաստ: Այսինքն «քարե բերդ»: Ենթադրվում է
նաև, որ «մոսկով» անունը, ինչպես որ հնչել է
սկզբում, տրվել է քարով հարուստ տեղի:
Հետագայում այդպես է կոչվել է այդտեղ
հիմնադրված քաղաքը: Ստուգաբանություններից
մեկն էլ կապվում է հին ֆիննական երկու
բառերի զուգակցման հետ: Դրանք են մոսկ և
վա, որը նշանակում է «եզան անցում»: Ի
վերջո քաղաքը իր անունը ստացել է գետից,
այնպես որ ստուգաբանության փորձերը
վերաբերում են ավելի շատ գետին: