Endemik kendaniner 198marineapresyan78The students of 198 High School in Armenia realized a project called "The Preservation of Endemic Animals in Armenia". They visited the Yerevan Zoo, which has endemic animals and agreed to help the students. The students learned about endemic birds, mammals, and reptiles found in Armenia. They created booklets about which animals are endemic, which are endangered, reasons for declining populations, and what can be done to help increase their numbers. The students distributed the booklets and held seminars to educate people on preserving endemic species.
Hasmikmarineapresyan78The black rhino and white tiger are both endangered species. The black rhino population has declined drastically due to poaching, with only around 5,000 remaining in the wild. While the white tiger population is also threatened by poaching and habitat loss. Conservation efforts are underway to help protect and increase the populations of these rare animals.
London zoomarineapresyan78The black rhino and white tiger are both endangered species. The black rhino population has declined drastically due to poaching, with only around 5,000 remaining in the wild. White tigers are also at risk of extinction from threats like habitat loss and lack of genetic diversity within small populations.
2. Օձերը պատկանում են
ողնաշարավորների տիպի
սողունների դասի
թեփուկավորների կարգի
ենթակարգին: Հայտնի է 26
ընտանիքի շուրջ 2978, ՀՀ-ում՝
4 ընտանիքի (կույր օձեր,
վիշապներ, իժեր, լորտուներ)
23 տեսակ:
Օձերը տարածված են երկրագնդի
բոլոր անկյուններում, բայց
տեսակների բազմազանությամբ
շատ են հատկապես
արևադարձային երկրներում: ՀՀ-
ում հիմնական մասն ապրում է
նախալեռնային
կիսաանապատների,
տափաստանների (արևմտյան
վիշապիկ, դեղնափոր, բազմագույն
սահնօձեր, հայկական
լեռնատափաստանային
վահանագլուխ իժ, գյուրզա և այլն),
որոշ տեսակներ (պղնձօձ,
Դարևսկու և տափաստանային
իժեր)` անտառային և մերձալպյան
գոտիների քարքարոտ
զառիվայրերում, ժայռերում,
քարակույտերում և այլուր: Օձերը
վարում են ցամաքային,
3. Ունեն ճկուն, վերջավորություններից զուրկ մարմին, որը
մերթ պարանի պես ոլորվում է, մերթ անսպասելի ուժով
ուղղվում է և գետնին գալարվելով սողում: Տարբեր
տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սմ-12
մ է, զանգվածը՝ 5գ–200կգ, կյանքի տևողությունը՝ 8–40 տարի:
Օձի չոր մաշկը ծածկված է թեփուկներով: Տեղաշարժվում է`
փորի վրայի թեփուկներով գետնին հենվելով. եթե
թեփուկները շփման հենարան չունենան, օձը շարժվել չի
կարողանա: Դրա փոխարեն օձերը հեշտությամբ սողում են
ծառն ի վեր. այդ դեպքում նրանց օգնում է հզոր մկանունքը:
4. Օձերը նաև լողում են: Անակոնդա հսկա
վիշապօձը կամ ջրային լորտուն երկար են
մնում ջրում: Իսկ ծովային օձերի ողջ
կյանքն անցնում է ջրում:
Օձերը բազմանում են ձվադրությամբ,
ձվակենդանածնությամբ և
կենդանածնությամբ:
Օձերը նայում են անթարթ, նրանց աչքերը
կոպեր չունեն, ծածկված են լոկ
թափանցիկ թաղանթով: Ժամանակ առ
ժամանակ օձերը մաշկափոխվում են,
նույնիսկ աչքերի վրայի կլոր, թափանցիկ
թաղանթն է ընկնում: Բայց այդ
կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել
օձի կաշվի հետ: Կաշին մնում է և նույնիսկ
այնպես է փայլում, ասես լաքած լինի:
Մաշկափոխությունից հետո օձերն
արտակարգ գեղեցկանում են: Օձերի
գանգի ոսկրերը միացած են շարժուն ձևով,
իսկ ներքին ծնոտի աջ ու ձախ աղեղները՝
ձգվող կապաններով, ինչն ապահովում է
օձերի բերանի լայն բացվածքը, որը նրանց
հնարավորություն է տալիս կուլ տալ
բավականին խոշոր կենդանիներ և առանց
ծամելու մանրացնել:
5. Օձերի թոքերը զարգացած են
անհամաչափ (աջն ավելի մեծ է):
Շնչառությունը կատարվում է մարմնի
բոլոր մկանների կծկումների շնորհիվ:
Անհանգստության ժամանակ
առաջացող խորը շնչառումն
ուղեկցվում է ֆշշոցով, որը
նախազգուշացման միջոց է: Շատ
թունավոր շառաչող օձերի պոչի
ծայրին կան եղջրային բոժոժներ: Որևէ
կենդանու նկատելիս օձը վեր է ցցում
պոչն ու թափահարում բոժոժները,
որոնց շառաչյունն ազդանշան է, թե
ինքը նկատել է կենդանուն, և պետք չէ
իրեն մոտենալ: Մարդկանց վրա օձերը
գրեթե չեն հարձակվում: Օձը խայթում
է, երբ նրան տրորում են կամ ձեռքը
մտցնում նրա թաքստոցը:
Օձի թույնը որսի և պաշտպանության
նույնպիսի զենք է, ինչպես
գիշատիչների ժանիքներն ու ճանկերը:
Թույնն արտադրվում է գլխի 2
կողմերում տեղադրված հատուկ
գեղձերում, որտեղից ծորաններով
անցնում է թունավոր ատամների մեջ:
Օձերը չեն կծում, այլ «կտցահարում»
են՝ թույնը ներարկելով ատամներով
առաջացրած վերքի մեջ: Ատամները
շատ սուր են, կեռանման, հետ ծռված:
6. Այն, ինչը սխալմամբ խայթ են անվանում, պարզապես օձի լեզուն է,
որ միշտ «պարում» է նրա շուրթերի շուրջը: Լեզուն շոշափում է
շրջապատը, այն օձի շոշափելիքի օրգանն է. օդում և առարկաների
վրա եղած քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով
հավաքելով՝ փոխանցում է վերին ծնոտի առջևի մասում տեղադրված
յակոբսոնյան օրգանին, որի միջոցով տարբերակում է նյութերի
ծանոթ ու անծանոթ լինելը: Շառաչող (բոժոժավոր) օձի աչքերից քիչ
ներքև կան 2 փոսիկներ: Դրանք ընկալում են կենդանիների մարմնից
անջատվող ջերմությունը՝ զանազանելով ջերմաստիճանի մեկ
հազարերորդականի հասնող տարբերությունները: Այդ պատճառով
էլ օձը կարող է հանգիստ որս անել լիակատար մթության մեջ:
Գիտնականները ջանում են բացահայտել օձի այդ օրգանի
գաղտնիքը և դրան նմանվող սարք պատրաստել:
7. Բացի թունավոր օձերից, կան նաև բազմաթիվ ոչ թունավոր օձեր: Մարդիկ
հաճախ անխտիր ոչնչացնում են օձերին. փոքրերին՝ թույնի վախից, մեծերին՝
հանուն շահույթի. օձերի կաշվից գեղեցիկ պայուսակներ, գոտիներ և
կոշիկներ են պատրաստում:
Սակայն օձերն օգտակար են. նրանց թույնից պատրաստում են արժեքավոր
դեղորայք, իսկ թունավոր օձերի խայթոցի դեմ հատուկ շիճուկ են կիրառում:
Օձի թույն ստանալու նպատակով այժմ օձեր են բազմացնում
բուծարաններում: Օձից թույնը վերցնում են՝ նրան ստիպելով «կծել» ապակե
փոքրիկ բաժակի շուրթը: Շատ օձեր ամիսներ շարունակ թույն են տալիս:
Օձերն այլ օգուտ էլ են տալիս. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու
կրծողների: