2. MicroWorlds ծրագրային միջավայրը հնարավորություն է տալիս գրելու ծրագրեր Logo լեզվով: Ծրագրի օբյեկտները կարողեն լինել կրիաներ, որոնց կարելի է սովորեցնել տեղաշարժվել, որոշել գույն, տարածությունը մինչև այլ կրիաներ, գծել ցանկացած գույնի և հաստության գծեր, փոխել կերպարը և այլն: Իսկ սովորեցնելու համար հարկավոր է գրել համապատասխան ծրագիր: Հաջորդ նկարները ցուցադրում են, թե ինչ է պատկերվում մոնիտորի էկրանի վրա, երբ աշխատում են ծրագրերը:
10. MicroWorlds Հաջորդ նկարներում պատկերված են MicroWorlds ծրագրերի տեքստերի բեկորները, որոնք հենց ապահովում են շարժվող օբյեկտների վարքը:
15. Multisim ծրագիրը հնարավորություն է տալիս ստեղծելումոնիտորի էկրանի վրա ցանկացած էլեկտրոնային սխեմաներ, աշխատացնել նրանց և չափել էլեկտրական ազդանշանների պարամետրերը: Ծրագիրը զինված է զանազան չափիչ գործիքներով (ազդանշանի գեներատոր, վոլտմետր, ամպերմետր, օսցիլոգրաֆ, Բոդե-պլոտեր, ոչ գծային աղավաղումների չափիչ և այլն): Հաջորդ նկարներում պատկերված են տարբեր սխեմաներ և չափիչ գործիքների օգնությամբ արտացոլած նրանց աշխատանքի արդյունքները:
23. Mindstorms ֆիրմայի կոնստրուկտորի օգնությամբ կարելիէ ստեղծել բազմատեսակ ծրագրավորվող ռոբոտներ: Ռոբոտները կարողեն օժտված լինել տվիչներով, որոնց օգնությամբ հնարավոր է որոշել լուսավորվածություն, մինչև մոտակա իրը հեռավորություն և ձայնի ինտենսիվություն: Ծրագիրն է որոշում,թե ինչպես կպահի իրեն ռոբոտը արտաքին միջավայրում: Հաջորդ տեսահոլովակը ցուցադրում է կտրուկ թեքումներով ճանապարհին հետևող ռոբոտի կարողությունը:
25. Ծրագրերը ռոբոտի համար գրվում են RoboLAB ծրագրային միջավայրում գրաֆիկական լեզվի օգնությամբ: Հաջորդ նկարներում պատկերված են տարբեր ծրագրերից հատվածներ: Յուրաքանչյուր քառակուսին հանդիսանում է այս կամ այն հրաման: