Introducing Amail from ActivePathActivePathThe document discusses ActivePath's mission to improve email by making it more interactive, secure, and focused on what users want. Their strategy is to build tools for users to better manage emails and for senders to improve customer engagement. ActivePath's "Amail" technology aims to deliver permission-based, secure emails that are actionable and help users complete tasks with fewer steps. This benefits both users by saving time and enhancing websites, and senders through improved conversions and customer engagement.
Tools of nocmunawarulA Network Operations Center (NOC) provides front line customer support for a wide range of issues like denial of service attacks, loss of connectivity, and security issues. Some NOCs also handle outages affecting multiple customers. NOCs communicate internally and with other NOCs, but typically do not speak directly with customers except to collect technical information. When contacting a NOC, identify your company and clearly describe the problem without becoming abusive, as NOC jobs can be stressful.
Tools of nocmunawarulA Network Operations Center (NOC) provides front line customer support for a wide range of issues like denial of service attacks, loss of connectivity, and security issues. Some NOCs also handle outages affecting multiple customers. NOCs communicate internally and with other NOCs, but typically do not speak directly with customers except to collect technical information. When contacting a NOC, identify your company and clearly describe the problem without becoming abusive, as NOC jobs can be stressful.
1. Փաստաթղթերը Հեղինակները Լուսինե Մանուկյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Երեւան, ՀՀ Բլոգները /անհատական կայքերը/ դարձնել ուսումնական գործիք՝ սովորողի ուսումնառությունն ավելի արդյունավետ դարձնելու համար Նպատակները MS Office, Internet, Photoshope, մոնտաժային ծրագրեր Ծրագրաշարը Նկարագրությունը Անհատական կայքը /բլոգը/ սովորողի խոսքային, մեդիա-տեխնոլոգիական-դիզայներական հմտությունների զարգացման արդյունավետ միջավայր է: Դրա միջոցով ուսուցիչները կարողանում են հետևել սովորողների հմտությունների զարգացմանը, արժեքային համակարգին, ընկերական շփում ապահովել սովորողի հետ, ինչը հեշտացնում է գիտելիքների, արժեքների փոխանցման գործը: <Ուսուցման ոլորտները> Կրթական հաստատություններ Մակարդակները Միջին եւ ավագ դպրոցներ /11-18 տարեկան սովորողներ/ Բլոգ, լեզվագործունեություն, խոսքի մշակույթ, ստեղծագործական միտք, հետազոտական աշխատանք, համակարգում Հիմնական բառերը Նախագծի նկարագրությունը
2. Ուսուցչի աշխատանքի կազմակերպումը և կառավարումը Նախադրյալներ և պլանավորում. Ի՞նչ է ընդհանրապես բլոգը կամ անհատական կայքը, եւ ինչպե՞ս կարող ենք դրանք հնարավորինս արդյունավետ կիրառել ուսումնական գործընթացում: Բլոգ բառն առաջացել է անգլերեն web և log (վեբ և գրանցում) բառերի համադրությունից: Բլոգը հասարակության համար հասանելի համացանցային ինտերակտիվ կայք է: Կարելի է ասել` բլոգը առցանց օրագիր է, որտեղ յուրաքանչյուր անհատ կարող է գրառել իր մտքերը, նշումները, գրել իրեն հետաքրքրող բաների մասին և այլն : Ա յսինքն ՝ բլոգներն, ըստ էության, ցանցային օրագրեր են, բայց, ի տարբերություն օրագրերի, բլոգները նախատեսված են նաև «երրորդ աչքի» համար եւ մատչելի են համացանցային հանրության համար: Բլոգների բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներն են: Գրառումները կարող են պարունակել տեքստ, պատկերներ, մուլտիմեդիա, խաղեր եւ այլն: Ըստ այդմ շատ հեշտ է պատկերացում կազմել տվյալ սովորողի արժեքային համակարգի մասին , հետաքրքրությունների շրջանակի մասին , սովորողի տեսակի մասին : Լավ և համակողմանի ճանաչելով սովորողին՝ բնական է , որ ուսուցման կազմակերպումն ավելի արդյունավետ է դառնում : Դասարանի պատկերներ. Բլոգն իր բոլոր դրսևորումներով բլոգագրին կարճ ժամանակահ ա տվածում տալիս է այնպիսի հմտություններ , որոն ց հասցն ելու համար դասավանդողից ավելի շատ ժամանակ և ջանքեր կպահանջվ եին. էլ չեմ ասում , որ սովորական դասընթացի պայմաններում դա համարյա անլուծելի խնդիր է, իսկ այս դեպքում նաև պարտադրանքին փոխարինելու է գալիս սեփական ցանկությունը : Այս առումով բլոգը հրաշալի հնարավորություններ է բացում մեր կրթահամալիրում սովորողների համար: Մի խումբ սովորողներ արդեն ունեն իրենց անձնական բլոգները, որոնց միջոցով էլ ներկայանում են հասարակությանը: Փաստաթղթերը
4. Գնահատումները և ստանդարտ ները Փաստաթղթերը Կրթահամալիրում գործում են գնահատման այլընտրանքային ձևեր : Ամենաբարձր գնահատական ստանում են այն սովորողներ ը, ովքեր կիսամյակի ընթացքում կատարում են հետազոտական աշխատանքներ , ակտիվորեն մասնակցում ստուգատես ների, ծես երի, ստեղծում ուսումնական տեսանյութեր , ռադիոլուրեր, լրատվություն , քննարկման առաջարկ , այլալեզու ԶԼՄ - ներից թարգմանություն , տեսահոլովակներ , ուսումնական նյութեր : Լրացուցիչ օգտագործում են բառարաններ, հանրագիտարաններ, համացանց, կայք, էլեկտրոնային « Դպիր » , ինչպես նաև կրթահամալիրում ստեղծված ուսումնական նյութեր, մեդիանյութեր: (Մանրամասն` կից փաստաթղթերում)
5. Ուսուցչի և դպրոցի մասին տեղեկությունները Լուսինե Մանուկյան Կրթահամալիրում դասավանդում է հայոց լեզու, գրականություն, խոսքի մշակույթ : Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր` նախակրթարանից մինչև ավագ դպրոց, արհեստագործական և միջին մասնագիտական ուսուցում: Գլխավորը սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքն է կրթական միջավայրում: Դրա արդյունքն է եռալեզու (հայերեն, անգլերեն, վրացերեն) mskh.am- ը` իր TV- ով, ռադիոյով, բազմալեզու լրատվությամբ: Այն հանրապետության առաջատար ուսումնական կայքերից է: ՏՀՏ-ները, օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից` որպես անընդհատ ուսուցման և ստեղծական աշխատանքի արդյունավետ ու գրավիչ միջոցներ: Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում: Գործում է որպես վերապատրաստման կենտրոն: Ունի հյուրատուն: Հայրենագիտական և ուսումնական ճամփորդությունները կրթական ծրագրի բաղկացուցիչ են: Մեր կրթահամալիրը հիմնադրման՝ 1989թ.-ից կրում է Մխիթար Սեբաստացու անունը: «Շատ կուզեմ,- ասում է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը,- որ պայմաններ ստեղծվեն Մխիթարյան միաբանների հետ համագործակցելու համար: Որպես կամուրջ կծառայեն 2008-2009 ուստարում կրթահամալիրում բացվող հայագիտական ուսումնական կենտրոնն ու հայագիտական խորացված ուսուցմամբ ավագ դասարանները»:
Editor's Notes
#2: Սեփական «Վիրտուալ շրջայց դասասենյակից» նախագիծը մշակելու համար տրամադրվել է «Վիրտուալ շրջայց դասասենյակից» նախագծի այս ձևանմուշը: Կիրառեք այս ձևանմուշը` գրառելու համար ուսուցման այն հատուկ նախագիծը, որն առանձնակի հաջողությամբ իրականացվել է դասարանում: Այնուհետև համատեղ օգտագործեք այդ նախագիծը ձեր դպրոցի, շրջանի և շրջանի տարածքից դուրս դասավանդող այլ ուսուցիչների հետ: Այն հետևյալ կերպ է կատարվում՝ նախագծի վերաբերյալ տեղեկություններ զետեղելու համար հետևեք այս PowerPoint փաստաթղթի յուրաքանչյուր սահիկում (slide) և ներագուցված (embedded) Word փաստաթղթերում առկա հուշումներին: Նախագծի համար պահանջվող բոլոր տեղեկությունները ներմուծելուց հետո կարող եք ջնջել հիշումները: Մեկ առ մեկ նշեք յուրաքանչյուր հուշումը և սեղմեք « Delete » ստեղնը : Ծանոթագրություն. «Վիրտուալ շրջայց դասասենյակից» նախագծի վերնագիրը մուտքագրելու համար պետք է ընտրեք «Տեսք» , «Վարպետ» , «Սահիկի վարպետ» և մուտքագրեք այն սահիկի վարպետում: Այնուհետև կտտացրեք «Փակել սահիկի վարպետը» հրամանին: Արդյունքում վերնագիրը կհայտնվի սահիկներից յուրաքանչյուրի վրա: «Նիշք» (file) ցանկից ընտրեք «Պահել որպես» (save us) հրամանը … և փաստաթուղթը պահեք որպես PowerPoint ցուցադրում: (Օգտագործեք «Նիշքի տեսակ» իջնող ցուցակը՝ PowerPoint ցուցադրում ընտրելու համար): Այնուհետև կկարողանաք մյուս օգտվողներին տրամադրել «Վիրտուալ շրջայց դասասենյակից» նախագիծը:
#3: Երկկտտացնելով պատկերակներին՝ յուրաքանչյուր սահիկի ներքևում բացեք Word փաստաթղթերը: Հետևեք հուշումներին [դեղին վանդակներում]` ուսումնական նախագծի մասին տեղեկություններ զետեղելու համար:
#4: Այս սահիկում ներագուցեք ուսանողների ուսումնական նյութերը և այս նախագծի համար ստեղծված ռեսուրսները: Դրանց օրինակներից են` ուսանողական ծրագրի նկարագրությունը, Համացանցը և այլ ռեսուրսները, արվեստին նվիրված նախագծերի ուղղությունները կամ ուսանողներին՝ մ իմյանց նախագծերի փոխադարձ խմբագրման ցուցումները: Ռեսուրսները ներագուցելու համար կատարեք հետևյալ քայլերը՝ պետք է ունենալ ռեսուրսներին վերաբերող փաստաթուղթը: «Զետեղել» ցանկից ընտրեք «Առարկա» հրամանը: Ընտրեք «Ստեղծել նիշքից...» հրամանը և կտտացրեք «Զննել...» հրամանին : Գտեք այն նիշքը, որը ցանկանում եք ներառել և կտտացրեք «Լավ» կոճակին: Ընտրեք «Ցուցադրել որպես պատկերակ» հրամանը , կտտացրեք «Փոխել պատկերակը» հրամանին և ավելացրեք հարմար տակագիր: Տակագիր ավելացնելու համար կտտացրեք «Լավ» կոճակին , իսկ նիշք ներագուցելու համար նույնպես կտտացրեք «Լավ» կոճակին: Փաստաթղթի պատկերակը տեղադրեք սահիկի ստորին մասում: «Տեսք» ցանկից անցեք «Ցանց և ուղղորդներ» հրամանին և կտտացրեք «Վահանի վրա ցուցադրել ցանցը» հրամանին, որպեսզի ցանցը ցուցադրվի էկրանին՝ պատկերակներն այնտեղ դասավորելու համար:
#5: Այս սահիկում ավելացրեք նախագծի համար ձեր մշակած գնահատման ցանկացած նյութ: պետք է ունենալ ռեսուրսներին վերաբերող փաստաթուղթը: «Զետեղել» ցանկից ընտրեք «Առարկա» հրամանը: Ընտրեք «Ստեղծել նիշքից...» հրամանը և կտտացրեք «Զննել...» հրամանին : Գտեք այն նիշքը, որը ցանկանում եք ներառել և կտտացրեք «Լավ» կոճակին: Ընտրեք «Ցուցադրել որպես պատկերակ» հրամանը , կտտացրեք «Փոխել պատկերակը» հրամանին և ավելացրեք հարմար տակագիր: Տակագիր ավելացնելու համար կտտացրեք «Լավ» կոճակին , իսկ նիշք ներագուցելու համար նույնպես կտտացրեք «Լավ» կոճակին: Փաստաթղթի պատկերակը տեղադրեք սահիկի ստորին մասում: «Տեսք» ցանկից անցեք «Ցանց և ուղղորդներ» հրամանին և կտտացրեք «Վահանի վրա ցուցադրել ցանցը» հրամանին, որպեսզի ցանցը ցուցադրվի էկրանին՝ պատկերակներն այնտեղ դասավորելու համար: Ձեր ուսումնական նախագծում նախանշված ստանդարտները ներառելու համար բացեք «Արտապատկերել ստանդարտները» փաստաթուղթը և այնուհետև ավելացրեք ձեր սեփական ստանդարտները փաստաթղթի ստորին հատվածում: Ներառված են հղումներ՝ ուսումնական ծրագրի և տեխնոլոգիայի տեղական ստանդարտների որոնումը հեշտացնելու համար:
#6: Օգտագործեք այս ռեսուրսները՝ Microsoft Office-ի գործադիրներով (applications) աշխատելու հարցում օժանդակություն և դրանց մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: