English fruitsValeri BalasyanThis document lists various fruits with each letter of the alphabet, including apple, grapes, lemon, melon, orange, pear, plum, and watermelon.
English fruitsValeri BalasyanThis document lists various fruits with each letter of the alphabet, including apple, grapes, lemon, melon, orange, pear, plum, and watermelon.
2. Ածուխները պինդ, ածխածնով հարուստ
այրվող օգտակար հանածոներ են, որոնք
առաջացել են Երկրի ընդերքում՝
միլիոնավոր տարիների ընթացքում՝
հնագույն բույսերի մնացորդների բարդ
քիմիական և երկրաբանական
փոխարկումների հետևանքով։
Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս
քաղաքների, դաշտերի ու անտառների
տեղում աճել են հնագույն ծառեր։
Ժամանակի ընթացքում այդ ծառերը
մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ
դրանց տեղում աճել են նորերը և
այդպես շարունակ։ Աստիճանաբար
կուտակվել է այդ ծառերի մնացորդների
հաստ մի շերտ։ Տարիների
ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցութ
յամբ և օդի դժվարացած ներհոսքի
պայմաններում այդ շերտի ոչ լրիվ
քայքայման հետևանքով առաջացել է
տորֆ։ Վերջինս ծածկվել է գետերով
հարթավայրեր բերվող տիղմով և
ավազով:
3. Բենզին, նավթի վերամշակման
արգասիք։ Բնորոշ հոտով, թափանցիկ,
դյուրավառ հեղուկ է։ Մաքուր բենզինը
հաճախ օգտագործում են
ճարպաբծերի, յուղաներկերի, ստեարինի
, պարաֆինի, մոմի հետքերի
հեռացման, ինչպես նաև հրահանների
լցավորման համար։
Բենզինը հարկավոր է պահել ապակե
լավ փակվող ամանում (ռետինե խցանը
պիտանի
չէ), կրակից, էլէկտրավառարաններից և
ջեռուցիչ այլ սարքերից հեռու։ Բենզինից
օգտվելիս արգելվում է մոտակայքում
կրակ վառել։ Բռնկված բենզինը չի
կարելի հանգցնել ջրով․ այն պետք է
ծածկել հաստ կտորով։ Բենզինի
գոլորշիներ պարունակող սենյակում
տևականորեն գտնվելը վնասակար է
մարդու համար, ուստի բենզին
գործածելուց հետո անհրաժեշտ է
սենյակը լավ օդափոխել։
4. Կերոսին(անգլ.՝ kerosene, հուն.՝ κηρός)
, հեղուկ, թափանցիկ վառելանյութ,
ածխաջրածինների խառնուրդ (C12-ից
C15), ստանում են 150—250 °C
աստիճանում, նավթի ուղղակի թորմամբ
կամ նավթամթերքների կրեկինգով:
Եռում է 140—330 °C-ի տիրույթում։
Թափանցիկ, անգույն կամ դեղնավուն
հեղուկ է՝ կապույտ երանգով։ Լուսավորման
նպատակով թողարկվող կերոսինը լինում է
թեթե և ծանր՝ հրանավթ։ Թեթև կերոսինը
(խտությունը՝ 830 կգ/մ3, բռնկման
ջերմաստիճանը՝ 40 °C) օգտագործվում է
կենցաղում, ծանրը (խտությունը՝ 860
կգ/մ3, բռնկման ջերմաստիճանը՝ 90 °C)՝
կաթսայատները, հանքահորերը, փոքր
նավերը, փարոսները են լուսավորելու
համար։ Մշակվում է նաև կերոսինի
հատուկ տեսակ (բռնկման ջերմաստիճանը՝
40 °C), որն օգտագործվում է քարածուխը
հարստացնելու և որպես հումք
ջերմաքայքայման համար։
Կերոսինը կիրառվում է նաև ապակյա և
ճենապակյա իրերի թրծման, դետալների
5. Բնական գազը օգնակար անհամ,
անհոտ և անգույն գազային
միացություն է։ Առաջացել է երկրի
ընդերքում անօդ պայմաններում։
Բնական գազը հանածո
վառելանյութերից ամենամաքուր
այրվողն է և ամենահարմարը
արտահանելու և օգտագործելու
համար։ Բնական գազ կա թե
զարգացող և զարգացած երկրներում
և ավելի շատ պաշարներ կան
բնական գազի զարգացող
երկրներում, քանի որ
զարգացածները անխնա
օգտագործում և արտահանում են
բնական գազը։ Բնական գազով
հարուստ են մի շարք երկրներ
դրանցից են՝ Ռուսաստանը,
Չինաստանը, Սաուդյան Արաբիան,
ԱՄՆև այլն:
6. Մազութ, մածուցիկ
հեղուկ՝ բենզինը, լիգրոինը, կերոսինը, և
դիզելային վառելանյութը նավթից ուղղակի
թորելով կամ կրեկինգով բաժանելուց հետո
ստացվող մնացորդը։ Մազութի ֆիզիկական
և քիմիական հատկությունները կախված են
ելանյութ-նավթի բաղադրությունից և թեթև
ֆրակցիաների մնացորդային
պարունակությունից։ Մուգ, հաստ շերտում
սև հեղուկ է։ Խտությունը՝ 890-1000
կգ/մ3 (20 °C), այրման ջերմությունը՝
38-42 Մչ/կգ (9100-10000 կկալ/կգ)։
Պարունակում է խեժեր (մինչև 60%),
ծծումբ (0,8-3,5%), մոխիր (0,1-Ο,5%)
և այլն։ Օգտագործվում է որպես հեղուկ
վառելանյութ (գազագեներատորների,
արտադրական վառարանների,
շոգեկաթսաների համար), նաև որպես
հումք՝ քսայուղեր,կուպր, կոքս, բենզին,
դիզելային վառելանյութ ստանալու համար
և այլ նպատակներով։ Մազութից բենզին և
դիզելային վառելանյութ ստանալու համար
այն ենթարկում են կրեկինգի կամ
հիդըրման։