englishsusannachalikyanGabrielle "Coco" Chanel was a pioneering French fashion designer who founded the iconic Chanel brand. As the only fashion designer named one of the 100 most influential people of the 20th century by Time magazine, Chanel liberated women from restrictive corseted silhouettes and popularized a casual, sporty style as the new feminine standard after World War I. Her designs extended beyond clothing to include jewelry, handbags, and her signature No. 5 perfume, establishing her influence across fashion and business.
englishsusannachalikyanGabrielle "Coco" Chanel was a pioneering French fashion designer who founded the iconic Chanel brand. As the only fashion designer named one of the 100 most influential people of the 20th century by Time magazine, Chanel liberated women from restrictive corseted silhouettes and popularized a casual, sporty style as the new feminine standard after World War I. Her designs extended beyond clothing to include jewelry, handbags, and her signature No. 5 perfume, establishing her influence across fashion and business.
2. Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո
է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում`
բույսական զանգվածի քայքայման հետևանքով: Ածուխը երեք
հիմնական հանածո վառելիքներից (նավթ և գազ) ամենաէժան
և ամենատարածվածն է, բայց նաև ամենավտանգավորը
շրջակա միջավայրի համար, քանի որ այրվելով այն
աղտոտում է մթնոլորտը, մթնոլորտում ավելացնելով
ածխածնի քանակությունը: Ածխի արդյունահանումը
կատարվում է ստորգետնյա և բաց եղանակով, բայց երկու
եղանակներն էլ մեծ վնաս են հասցնում բնությանը:
Ստորգետնյա եղանակով արդյունահանման ժամանակ
գետնի տակ առաջանում են ստորգետնյա
դատարկություններ, որոնք դառնում են փլուզումների
պատճառ:
Բաց եղանակով ածուխն արդյունահանում են, երբ
պաշարները գտնվում են մեծ խորություններում:
Ածուխն օգտագործվում է տարբեր բնագավառներում: Օր.`
բնակարանների ջեռուցման համար, էներգիայի ստացման
համար և այլն...
3. Նավթը երկրի նստվածքային թաղանքում
այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է և կարևոր
օգտակար հանածո: Այն իր մեջ պարունակում է ածխածին և
ջրածին և քիչ քանակությամբ ծծումբ, ազոտ, թթվածին…
Այն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում, բարձր
ջերմաստիճանի և ճնշման պայմաններում` ջրային
բույսերի, կենդանիների ու միկրոօրգանների մնացորդների
քայքայումից: Նավթի վերամշակումից ստանում են բոլոր տեսակի
տրանպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը:
Նավթի երամշակումից ստանում են ասֆալտ, մազութ, բենզինի
տարբեր տեսակներ, դիզելային վառելիք: Ստացված հումքից
արտադրում են արդյունաբերության , գյուղատնտեսության, և
կենացաղի համար կարևորագույն քիմիկատներ:
4. Նավթն արդյունահանում են երկրի կեղևում գտնվող
նավթաբեր շերտից, որին հասնելու համար խորը
հորատանցքներ են փորվում: Հորատանցքները փորվում
են և ցամաքի, և ծովի հատակին, երբ այն գնտվում է ծովի
շերտի տակ, որի պատճառով աղտոտվում է շրջակա
միջավայրը: Երբեմն նավթը գտնվում է մեծ ճնշման
տակ, հորատանցքը փորելուց այն ժայթքում է շատրվանի
տեսքով: Նավթը տեղափոխվում է հիմնական երեք
եղանակով`նավթամուղներով, երկաթուղով, նավերով:
5. Բնական գազը անհամ, անհոտ, անգույն գազային
միացություն է և օգտակար հանածո, որն առաջացել է երկրի
ըյնդերքում անաերոբ պայմաններում: Երկրի ընդերքում այն
միայն գտնվում է գազային վիճակում: Բնական գազն իր մեջ
պարունակում է մեթան, որոշակի քանակությամբ`
էթան, պրոպան, բութան, այլ միացություններ
`ջրածին, ծծմբաջրածին, ածխաթթու գազ, ազոտ, հելիում...
Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր
այրվող և ամենահարմար հանածոն է արտահանելու և
օգտագործելու համար: Գազը հիմնականում տեղափոխում
են խողովակաշարերով: Բնական գազը օգտագործում են
ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: Այն
օգտագործվում է մետաղամշակման մեջ, որպես
ավտոմեքենայի վառելիք: Բնական գազի այրման ընթացքում
առաջանում է ածխաթթու գազ և ջրային գոլորշի:
6. Ածխի արդյունահանման պատճառով առաջանում են
ստորգետնյա դատարկություններ, որոնց շնորհիվ
տեղի են ունենում փլուզումներ: Այն ավելի էժան է,
քան նավթն ու գազը:
Նավթի արտահանման ժամանակ աղտոտվում է
շրջակա միջավայրը, իսկ երբ այն գտնվում է ծովի
շերտի տակ, արտահանելիս այն նույնպես
աղտոտվում է, վնասելով ծովի կենդանական
աշխարհը:
Իսկ գազի արտահանումն ամենահարմարն է. Քանի
որ էկոլոգիապես մաքուր է, չի աղտոտում միջավայրը:
Իմ կարծիքով ավելի հարմար է օգտագործել գազը,
քանի որ այն չի աղտոտում միջավայրը: