Բջջի կառուցվածքըMariam OhanyanԲջիջ համարվում է բոլոր կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանվում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։
Բջջի կառուցվածքըMariam OhanyanԲջիջ համարվում է բոլոր կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանվում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։
LondonDiana MindeliLondon is the capital city of England and the United Kingdom, located in southeast England on the River Thames. It is a popular tourist destination, attracting over 14 million international visitors per year, making it Europe's most visited city. London has a temperate climate with warm summers and mild winters. The city was founded by the Romans in 40 AD and is home to many famous museums like the British Museum and National Gallery housing works by famous artists, as well as landmarks like Big Ben, the London Eye, and Buckingham Palace.
2. Կմախքի ոսկրերը կազմված
են ոսկրահյուսվածքից,
որը շարակցական
հյուսվածքի տարատեսակ է։ Այն
կազմված է ոսկրաբջիջներից,
օրգանական ու անօրգանական
միացություններ պարունակող
միջբջջային նյութից, որը
կազմում է ոսկրահյուսվածքի
2/3-ը։ Այն պինդ է և ամուր,
օժտված է մեխանիկական
բարձր հատկություններով և
ամրությունը գերազանցում
է երկաթին ու գրանիտին։
Ոսկրահյուսվածքը
պարունակում է արյունատար
անոթներ և նյարդեր, նրանում
մշտապես կատարվում է ոսկրի
քայքայում և ստեղծում։
3. Տարբերում են ամուր ներդակազմ և
թիթեղակազմ ոսկրահյուսվածք։ Ամուր
ներդակազմ ոսկրահյուսվածքը հանդիպում
է գանգի կարաններում, ջլերը ոսկրերին
ամրանալու տեղերում։ Մարդու կմախքի
բոլոր ոսկրերը կազմված են թիթեղակազմ
ոսկրահյուսվածքից։ Եթե թիթեղները իրար
կիպ են հպվում, ոսկրանյութը հոծ է, իսկ
եթե դասավորված են ոչ խիտ, առաջանում
է սպունգանման ոսկրանյութ։
4. Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։
Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ,
ամուր արյունատար անոթներով և նյարդերով հարուստ
շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և
աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։
Յուրաքանչյուր ոսկր կազմված է մարմնից և երկու հաստացած
ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի
ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչ։
Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում
գտնվում է կարմիր ոսկրածուծ։ Ոսկրահյուսվածքի թիթեղները
սպունգանման նյութում դասավորված են այնպիսի ուղղություններով,
որոնցով ոսկրերն առավել ձգվում կամ սեղմվում են։ Նման կառուցվածքը
ապահովում է ոսկրի թեթևությունն ու ամրությունը։ Արտաքինից
գլխիկները ծածկված են ապակենման աճառով։
Ըստ ձևի ոսկրերը լինում են
1․Երկար խողովակավոր
2․Կարճ խողովակավոր
3․Տափակ խողովակավոր
4․Սպունգային
5․Խառը տիպի
5. Երկար խողովակավոր ոսկրերը ունեն մարմին և
երկու ծայրեր։ Ծայրերից մեկը՝ մոտակա ծայրը
կոչվում է պրոքսիմալ էպիֆիզ, մյուս ծայրը հեռու
գտնվող կոչվում է դիստալ էպիֆիզ, իսկ մարմինը
կոչվում է դիաֆիզ։ Երկար խողովակաձև ոսկորների
մեջ կան խոռոչ, որը լցված է ոսկրածուծով։ Կարմիր
ոսկրածուծը արյունաստեղծ օրգան է։ Տարիքի հետ
երկար խողովակաձև ոսկորների խողովակում
ոսկրածուծը հագենում է ճարպով վերածվելով կարմիր
ոսկրածուծի։ Երկար խողովակաձևոսկորներն են
վերին և ստորին վերջույթների ոսկորները։ Կարճ
խողովակավոր ոսկորները նույնպես ունեն մարմին և
ծայրեր՝ մատոսկրեր։ Տափակ ոսկորները կազմված են
սպունգային հյուսվածքի բարակ շերտից, որն
արտաքինից և ներսից պատած է ոսկրային
հյուսվածքի բարակ շերտով, այդպիսի ոսկրեր են
գանգի ոսկրերը, թիակները։ Սպունգային ոսկորները
կազմված են սպունգային նյութից, որը լցված է
կարմիր ոսկրածուծով։ Այդպիսի ոսկորներ են
կրծոսկրը, ոսկրերի մարմինները։ Իսկ խառը ոսկրերը
կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող
մասերից (քունքոսկր)։
6. Կենդանի օրգանիզմում
ոսկրը պարունակում է
50% ջուր, 28% օրգանական
և 22% անօրգանական
նյութ։ Ոսկրի 2/3-ը
կազմում են
անօրգանական նյութեր
(կալցիում, ֆոսֆոր, մագնե
զիում և ուրիշ), որոնցից
կախված է ոսկրի
կարծրությունը, իսկ 1/3-ը
օրգանական նյութեր,
որոնք պայմանավորում են
ոսկրի
առաձգականությունը,
ճկությունը։
7. Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ։ Ոսկրի աճը
հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ
հատկությամբ։ Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման
շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների
նոր շերտեր, իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ։ Ոսկրերի
ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման
շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ։ Ոսկրերի աճը
կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս
մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի
փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։
8. Մարդու կմախքը կազմված է
միմյանց միացած բազմաթիվ
ոսկրերից։ Տարբերում են ոսկրերի
միացման երեք տեսակ՝ անշարժ
(անընդհատ), կիսաշարժուն և
շարժուն։ Անընդհատ
միացումներն առաջանում են
ոսկրերի սերտաճման հետևանքով։
Ոսկրերն իրար միանում են
շարակցական, աճառային կամ
ոսկրային շերտերով (գանգի
կարանները, կոնքի ոսկրերի
սերտաճումը)։ Շատ ոսկրերն
իրար միանում են աճառային
միջնաշերտով։ Այդպիսի միացումը
կոչվում է կիսաշարժուն (ողների
միացումները)։ Ոսկրերի շարժուն
միացումը կոչվում է հոդ։
Յուրաքանչյուր հոդ ունի
հոդապարկ, հոդային մակերեսներ
և հոդախոռոչ։
9. կմախքի ճիշտ ձևավորումը կապված է
մկանների զարգացման հետ։ Ոսկրերի վրա
մկանների միացման տեղում առաջանում են
ելուններ, թմբիկներ։ Որքան լավ է
զարգացած մկանը, այնքան ելունները մեծ
են։ Լավ զարգացած մկանների
առկայությունը նպաստում է հենաշարժիչ
համակարգի ճիշտ ձևավորմանը։
Ֆիզիկական վարժությունների կանոնավոր
կատարումը նպաստում է մկանների
զարգացմանը։ Մարդը դառնում է
ֆիզիկապես ուժեղ, հեշտ է հարմարվում
միջավայրի փոփոխվող պայմաններին։
Ուղիղ պարանոցը, ծավալուն կուրծքը,
բարձր պահած գլուխը լավ կեցվածքի
նշաններն են։ կմախքի խանգարումների
ձևավորմանը նպաստող գործոններ են ոչ
ճիշտ նստելն ու քայլքը։ Մարդու ոչ ճիշտ
կեցվածքը, կծկված, կախ ընկած ուսերը,
ներս ընկած կուրծքը փոխում են ոչ միայն
մարմնի ձևը, այլև խանգարում
ներքին օրգանների աշխատանքը։