LondonDiana MindeliLondon is the capital city of England and the United Kingdom, located in southeast England on the River Thames. It is a popular tourist destination, attracting over 14 million international visitors per year, making it Europe's most visited city. London has a temperate climate with warm summers and mild winters. The city was founded by the Romans in 40 AD and is home to many famous museums like the British Museum and National Gallery housing works by famous artists, as well as landmarks like Big Ben, the London Eye, and Buckingham Palace.

2. Աչքը տեսողական
վերլուծիչի
ծայրամասյին բաժինն է:
Այն կազմված է
օժանդակ
ապարատներից և
ակնագնդից։ Օժանդակ
ապարատի մեջ են
մտնում ակնագնդի
մկանները, հոնքերը,
կոպերը,
արտևանունքները,
շաղկապենին,
արցունքագեղձերը։
3. Կոպերը, հոնքերը և
արտևանունքները աչքը
պաշտպանում են արտաքին
վնասակար ներգործությունից։
Հոնքերը տարբեր կողմեր են
հեռացնում ճակատից հոսող հեղուկը,
կոպերը և արտևանունքներին
պաշտպանում են փոշուց,
արցունքագեղձերն արտազատում են
արցունք, որը խոնավացնում է
ակնագնդի մակերեսը, հեռացնում
կողմնակի մակերեսները, տաքացնում
աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի
նման շարակցական թափանցիկ
պատյան է, որը ծածկում է կոպերի
հետին երեսները։ Ակնագունդը
շարժող մկանների կծկումների
շնորհիվ մենք կարողանում ենք
փոխել հայացքի ուղղությունը։
4. Ակնագունդը գտնվում է գանգի
ակնակապիճում։ Արտաքինից
ակնագունդը պատված է
սպիտակուցային թաղանթով, որը
նրան տալիս է որոշակի ձև,
պաշտպանում քիմիական,
մեխանիկական
ներգործություններից, օտար
մասնիկների և մանրէների
ներթափանցումից։
Սպիտակուցային թաղանթն աչքի
առջևի մասում շարունակվում է
որպես թափանցիկ
եղջերաթաղանթ, որն
անցկացնում է լույսի
ճառագայթները։
Սպիտակուցային թաղանթի տակ
գտնվում է արյունատար
անոթներով և նյարդերով
հարուստ անոթաթաղանթը, որի
միջին մասը կազմում է
թարթչային մարմինը, իսկ առջևի
մասը՝ ծիածանաթաղանթը։
5. Այն գտնվում է
եղջերաթաղանթի դիմաց և
կարող է տարբեր գույն
ունենալ, որը
պայմանավորված է նրանում
պարունակվող գունակի
քանակով ու տեղաբաշխումով։
Ծիածանաթաղանթի
կենտրոնում գտնվում է կլոր
անցք՝ բիբը։ Լույսի
ճառագայթների քանակից
կախված՝ բիբը կարող է
լայնանալ կամ նեղանալ։ Թույլ
լուսավորության ժամանակ
բիբը ռեֆլեքսորեն լայնանում
է, վառ լուսավորության
դեպքում՝ նեղանում։
6. Բբի անմիջապես հետևում
գտնվում է ակնաբյուրեղը, որն
ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև,
շրջապատված է նուրբ
պատյանով, որից բարակ թելեր են
գնում դեպի թարթչային մարմին։
Ակնաբյուրեղը հեշտությամբ
փոխում է կորությունը, որը
նպաստում է տարբեր
հեռավորության վրա գտնվող
առարկաները տեսնելուն։ Այն
ակնագնդի ամենաուժեղ
լուսաբեկիչ միջավայրն է։
Ակնագնդի ներսի մասը լցված է
թափանցիկ, դոնդողանման
զանգվածով՝ ապակենման
մարմնով։
7. Ակնագնդի ներքին թաղանթը
կոչվում է ցանցաթաղանթ։ Այն
աչքի լուսազգաց պատյանն է,
ունի բազմաշերտ մարդ
կառուցվածք։ Ցանցաթաղանթում
գտնվում են լուսա-գունազգաց
ընկալիչներ, տեսողական
գունակներ սինթեզող բջիջներ և
նեյրոններ։ Լուսաընկալիչները
կառուսցվածքով և
ֆունկցիաներով իրարից
տարբերվող ցուպիկները և
սրվակներն են։ Ցուպիկները (մոտ
130մլն) գրգռվում են նույնիսկ
թույլ լույսով և գույնն ընկալելու
հատկություն չունեն, իսկ
սրվակները (մոտ 7մլն) գրգռվում
են պայծառ լույսով և ընկալում
գույնը։