26.11.2016Aslanian ZHoraPlease very art how to know read very art very you know about Mxitrarian Miabanutium very heaven, very good, very history been have you don't know for Armenia about...
2. ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ
Մխիթար Սեբաստացի (1676թ. փետրվարի
7, Սեբաստիա - 1749 թ. հայ կաթոլիկ եկեղեցական
գործիչ, հայագետ, Մխիթարյան
միաբանության հիմնադիրֈ
Ծնվել է Փոքր Ասիայի Սեբաստիա քաղաքում 1676
թվականի փետրվարի 7-ինֈ Նրա հայրը Մանուկի որդի
Պետրոսը վաճառական էր, իսկ մոր անունն էր
Շահրիստանֈ Երեխան մկրտության ժամանակ
ստացավ իր պապի անունը` Մանուկ, բայց մենք
կանվանենք նրան Մխիթար անունով, որ տրվեց նրան
հոգևոր կոչման հետ: Ասում են, թե նա հինգ
տարեկան էր, երբ սկսեց կարդալ-գրել սովորել
տեղական քահանայի մոտֈ Բայց այդ մի
չափազանցություն էֈ Ինչ էլ լինի, քահանա-ուսուցիչ
գիտության պաշարն այնքան աղքատիկ էր, որ
Մխիթարը տասը տարեկան հասակում վերջացրեց
ուսումը։
3. ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ
կրոնական և մշակութային
կազմակերպություն, կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան
վանականների միաբանությունֈ Հիմնադրվել
է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլսում՝
վանահայր Մխիթար Սեբաստացու կողմիցֈ
Միաբանությունն իր գործունեության ընթացքում
հրատարակել է բազմաթիվ հայագիտականբանասիրական, կրոնական և գիտական այլ
աշխատություններֈ
4. ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ
Մինչև Մխիթարյան միաբանության
հիմնադրումը Մխիթար Սեբաստացին դպրոցներ
է բացել տարբեր հայաբնակ քաղաքներումֈ
Աշխարհի տարբեր մասերում 1736 թ.-ից մինչ մեր
օրերը գործել է շուրջ 30 Մխիթարյան վարժարանֈ
`
5. ԱՅԺՄՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ
Ներկայումս գործում են Մխիթարյանների Բուենոս
Այրեսի, Հալեպի, Բեյրութի, Ստամբուլի, Փարիզի և Լոս
Անջելեսի վարժարանները: Ժառանգավորաց դպրոցներից
ներկայումս գործում են
երկուսը` Լիբանանի և Հայաստանի ժառանգավորաց
դպրոցները, որոնց վերապահված է միաբանությունը նոր
վարդապետ-միաբաններով համալրելու առաքելությունըֈ
Վերջին 10 տարում միաբանությունը համալրվել է միայն
մեկ միաբանով, ևս երեք շրջանավարտ ներկայումս
անցնում են փորձնական մեկամյա փուլըֈ Մխիթարյան
միաբանության վարժարաններում են ուսանել և
աշխատել Միքայել Չամչյանը, Ղևոնդ
Ալիշանը, Ծերենցը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Դանիել
Վարուժանը,Արփիար Արփիարյանը, Պետրոս
Ադամյանը, Վահրամ Փափազյանը, ինչպես նաև Ջորջ
Բայրոնը, Վալտեր Սկոտը, Ալֆրեդ դը
Մյուսեն, Ստենդալը, Հայնրիխ Պետերմանը և այլքֈ
6. Մխիթարյան միաբանության վարժարաններում
են ուսանել և աշխատել
Միքայել Չամչյանը,
Ղևոնդ Ալիշանը,
Դանիել Վարուժանը,
Արփիար Արփիարյանը,
Պետրոս Ադամյանը,
Վահրամ Փափազյանը, և այլոք:
7. ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մխիթարյանների գործունեությունը նպաստել է
նաև բնագիտության զարգացմանըֈ
«Բազմավեպ»-ի էջերում տպագրվում են մի շարք
աշխատություններ, ինչպիսիք են «Սկզբունք
բուսաբանության» /1846/, «Տարերք
բուսաբանության» /1883/, Հ Քավտաջյանի
«Տարերք կենդանաբանության» /1885/, Ս.
Երեմյանի «Նմույշ հայ կենդանաբանության»
/1879/ և այլնֈ
8. ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մխիթարյանները «Բազմավեպ» պարբերականում
նաև տեղ են հատկացրել տնտեսագիտությանըֈ Ղ.
Տերտերյանն անդրադառնում է տնտեսական
գործունեության դասակարգմանը, առաջ քաշում մի
շարք տեսություններ, անդրադառնում ապրանքի
արժեքին և գնի կատեգորիաներին՝ մոտենալով
արժեքի գիտական բնութագրությանըֈ Մեկ այլ
հոդվածագրի՝ Տ. Թնկրյանի աշխատությունում կարելի
է նկատել Ադամ Սմիթի անմիջական ազդեցությունըֈ
Նա անդրադառնում է ապրանքի, փողի, արժեքի և գնի
խնդիրներին, փորձում ստեղծել արտադրության
տարրերի մասին ամբողջական ուսմունք և դիտել այն
որպես եկամտի երեք գլխավոր աղբյուրներֈ