New year in germanyGeorge TevosyanNew Year celebrations in Germany include grand social parties in discos, pubs, clubs and restaurants where people eat, drink, sing, dance and celebrate until the early morning. The largest party is at the Brandenburg Gate in Berlin, which attracts thousands. However, some Germans prefer more intimate celebrations with friends and family. At midnight, people exchange wishes and kisses while opening champagne bottles. Fireworks are also set off. There are also traditions like leaving some food until midnight for plenty in the new year and eating carp, herring, carrots and cabbage which are believed to bring financial stability. Lentil soup with wieners is another common dish.
New year in germanyGeorge TevosyanNew Year celebrations in Germany include grand social parties in discos, pubs, clubs and restaurants where people eat, drink, sing, dance and celebrate until the early morning. The largest party is at the Brandenburg Gate in Berlin, which attracts thousands. However, some Germans prefer more intimate celebrations with friends and family. At midnight, people exchange wishes and kisses while opening champagne bottles. Fireworks are also set off. There are also traditions like leaving some food until midnight for plenty in the new year and eating carp, herring, carrots and cabbage which are believed to bring financial stability. Lentil soup with wieners is another common dish.
2. Մանկություն
Նապոլեոնը Կառլո Բոնապարտի և Լետիցիա Ռամոլինոյի 13 երեխաներից
երկրորդն էրֈ Ընտանիքը ազնվական ծագում ուներ, ապրում էր կղզում 16րդ դարի սկզբներիցֈ Բոնապարտի հայրը, չնայած նրան, որ հանդիսանում
էր Կորսիկայի սահմանադրության կազմողներից մեկը, ընդունեց
Ֆրանսիայի գերիշխանությունը, որպեսզի հնարավորություն տա իր
երեխաներին կրթություն ստանալ Ֆրանսիայումֈ Դա օգնեց նրան հասնելու
Ֆրանսիայի բարեհաճությանըֈ 1791 թվականին Կառլը ստացավ ասսեսորի
պաշտոն և դարձավ Կորսիկայի պառլամենտից ազնվականների
ներկայացուցիչը Փարիզումֈ
Նապոլեոնը ծնվել է Կորսիկա կղզու Այաչո բնակավայրումֈ Կորսիկան
երկար ժամանակ գտնվում էր Գենուեզյան հանրապետության
տիրապետության տակֈ 1755 թ Կորսիկան տապալեց Ջենովայի
իշխանությանը և փորձեց ստեղծել ինքնուրույն պետություն տեղի
հողատիրոջ` Պասկուալե Պաուլիի ղեկավարությամբ, որի քարտուղարն էր
Նապոլեոնի հայրըֈ
3. Պատանեկություն
Ֆրանսիացիների հետ համագործակցության շնորհիվ Կառլո
Բոնապարտին հաջողվեց ապահովել իր ավագ որդիներ՝ Ժոզեֆի և
Նապոլեոնի համար թագավորական թոշակ ուսումը շարունակելու համարֈ
Ժոզեֆը պատրաստվում էր դառնալ քահանա, իսկ Նապոլեոնին սպասում
էր զինվորական կարիերաֈ 1778 թ դեկտեմբերին տղաները հեռացան
կղզուց և ընդունվեցին Օտյոնի քոլեջը, գլխավորապես ֆրանսերեն
սովորելու համար, սակայն Նապոլեոնը իր ամբողջ կյանքում խոսում էր
ակցենտովֈ Հաջորդ տարի Նապոլեոնը ընդունվեց Բրիենի կադետային
դպրոցֈ Նապոլեոնը դպրոցում ընկերներ չուներ, քանի որ նա այդքան էլ
հարուստ ընտանիքից չէր, տոգորված էր կորսիկական
հայրենասիրությամբ և թշնամանքով էր վերաբերվում ֆրանսիացիներինֈ
4. Ռազմական կարիերայի սկիզբը
1785 թվականին Նապոլեոնը ավարտում է Փարիզի զինվորական դպրոցը
և գնում է բանակ պոռուչիկի աստիճանումֈ 1788 թվականին նա
ցանկանում էր ծառայության անցնել ռուսական բանակում, բայց մերժվում
է գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի կողմից, որը ղեկավարում էր
Թուրքիայի դեմ մղվող պատերազմին մասնակցող կամավորների բանակըֈ
Նապոլեոնի խնդրագիրը ռուսական բանակ ներկայացնելուց մեկ ամիս
առաջ արձակվել էր հրաման, որի համաձայն օտարերկրացիներին
ծառայության ընդունելիս նրանց կոչումը իջնում է մեկ աստիճանովֈ
Նապոլեոնը չհամաձայնվելով զայրացած դուրս է գալիս Զաբոռովսկու
մոտից, ասելով, որ իր ծառայությունները կառաջարկի Պրուսիայի
թագավորին և վերջինս իրեն կտա կապիտանի աստիճանֈ Եթե Նապոլեոնը
ծառայության անցներ ռուսական բանակում գուցե Եվրոպայի և աշխարհի
պատմությունն այլ կերպ դասավորվերֈ
5. Վերելքը
1789 թ. արձակուրդ վերցնելով Նապոլեոնը մեկնել է Կորսիկաֈ Այնտեղ նա
իմացել է Ֆրանսիական հեղափոխության մասին, որը նա
անվերապահորեն ողջունել էֈ 1793թ. Կորսիկա վերադարձած Պաոլին
հայտարարեց կղզու՝ Ֆրանսիայից անջատման և անկախության մասին,
ինչը Նապոլեոնը գնահատեց որպես Ֆրանսիական հեղափոխության
իդեալների դավաճանություն և հրաժարվեց Պաոլիին աջակցելուց`
վերադառնալով Ֆրանսիաֈ 1793թ սեպտեմբեր - դեկտեմբեր ամիսներին
աչքի է ընկել անգլիացիներից Տուլոն քաղաքի պաշտպանությունը
կազմակերպելու գործում, որի համար 1794թ. հունվարի 14-ին ստացել է
բրիգադային գեներալի կոչում (24 տարեկան հասակում)։
6. Եգիպտական արշավանքը
1798 թ, գեներալ Նապոլեոնին հանձնարարվեց գրավել Եգիպտոսըֈ Ֆրանսիան
ցանկանում էր խարխլել Բրիտանիայի դիրքերը Հնդկաստանում, ինչպես նաև
Ֆրանսիայի կառավարությունը, վախենալով Նապոլեոնից, ցանկանում էր
հեռու պահել նրան Ֆրանսիայիցֈ Ֆրանսիական բանակը Նապոլեոնի
գլխավորությամբ հաղթեց Բուրգերի ճակատամարտումֈ Ընդամենը 300
ֆրանսիացի զինվոր զոհվեց Մամլուքների հազարավոր զոհերի դիմացֈ
Սակայն Նապոլեոնի բանակը թուլացած էր ժանտախտի և քիչ զինամթերքի
պատճառներովֈ Շուտով Նապոլեոնը, Ֆրանսիայում կառավարության
փոփոխման պատճառով, լքեց բանակը և վերադարձավ Ֆրանսիաֈ Չնայած,
ռազմական տեսանկյունից Եգիպտական արշավանքը ձախողվեց, սակայն
արշավանքի ժամանակ կատարված գիտական հետազոտությունները,
մասնավորապես՝ «Ռոզետայի քարի» բացահայտումը ու Եվրոպա
տեղափոխումը թույլ տվեցին հետագայում Ժան-Ֆրանսուա Շամպոլիոնին
վերծանել եգիպտական հիերոգլիֆներըֈ
7. Առաջին կոնսուլ և կայսր
Թողնելով Եգիպտոսը՝ Նապոլեոնը 1799-ի հոկտեմբերին վերադարձել է Փարիզֈ
Օգտվելով Դիրեկտորիայի թուլությունից, նրա մշտական տատանումներից և հենվելով
ֆրանսիական բուրժուազիայի ազդեցիկ շրջանների վրա՝ Նապոլեոնը 1799-ի նոյեմբերի
9 - 10-ին կատարել է պետական հեղաշրջում, հաստատել կոնսուլության վարչակարգ՝
իր ձեռքում կենտրոնացնելով երկրի ամբողջ իշխանությունը, որի գործունեությունը
նպատակամղված էր բուրժուազիայի, գյուղացի սեփականատերերի շահերը
պաշտպանելուն և, ընդհանրապես, բուրժուական պետության ամրապնդմանը, որով
վերացվում էին ֆրանս․ հեղափոխության նվաճումների մնացորդներըֈ Նրա
անմիջական մասնակցությամբ մշակվեցին բուրժուական հասարակության իրավական
նորմերը հաստատող քաղաքացիական, քրեական և առևտրական օրենսգրքեր։
1802-ին Նապոլեոնը կարողացավ նշանակվել ցմահ կոնսուլ, իսկ 1804-ին հռչակվեց
կայսրֈ Նապոլեոնի՝ եվրոպական պետությունների դեմ մղած հաջող պատերազմների
(Մարենգոյի (1800), Աուստերլիցի (1805), էնայի (1806), Վագրամի (1809) հաղթական
ճակատամարտերը) հետևանքով ընդարձակվեցին կայսրության սահմանները,
Նապոլեոնը դարձավ գրեթե ամբողջ Արևմտյան (բացառությամբ Մեծ Բրիտանիայի) և
Կենտրոնական Եվրոպայի տիրակալֈ