2. կները ջրային սառնարյուն
կենդանիներ են. ունեն
ոսկրային կմախք, խռիկներ
ու լողակներ:Ծովային ձկների
մեծամասնությունը, որպես
կանոն, ապրում է ափամերձ
ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային
շերտերում:
Արագալող ձկների (օրինակ՝ թյունիկի) մարմինը երկարավուն
է, ունի շրջահոսելի և ծայրերում կրճատվող ձև, իսկ պոչային
լողակը մանգաղաձև է:
3. Դանդաղալողների (օրինակ՝ ծածանի) մարմինն ավելի կլորավուն է,
իսկ պոչային լողակը՝ թեթևակի երկարած: Որոշ տեսակներ
ապրում են ծովի հատակին (կատվաձկներ,տափակաձուկ):
Նրանց մարմինը տափակ է,
գույնը՝ միջավայրի ընդհանուր
գունավորմանը համահունչ:
Մի մասը լողում է դանդաղ,և նրանց
նկատելը դժվար է: Ձկան
շարժողության օրգանը պոչն է, որի
ոլորապտույտ (զիգզագաձև)
շարժումների շնորհիվ ձուկն այս ու այն կողմ է լողում: Միայն
առանձին տեսակներ են շարժման համար
օգտագործում կրծքային լողակները, որոնք սովորաբար
հարմարված են հավասարակշռությունը պահպանելուն, մարմնի
կայուն դիրքն ապահովելուն կամ շարժումներն արգելակելուն:
Նույնիսկ լիովին անշարժ դիրքում ձկները երբեք չեն սուզվում ջրի
հատակը, քանի որ մեծամասնությունն ունի օդով լցված
լողափամփուշտ, որն ապահովում է լողունակությունը:
4. կները կազմում են ողնաշարավոր
կենդանիների գրեթե կեսը (43 հզ. տեսակ):
ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է
ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի
(բալիտորաձկներ, ոքոյաձկներ,
ծածանաձկներ, ծականաձկներ,
կատվալոքոներ, պեցիլային ձկներ,
սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ,
որոնցից 36-ը գետերի բնակիչ են, սակայն կարող են բնակվել նաև
լճերում, ջրամբարներում: 3 տեսակը` իշխանը, սիգը, Սևանի
բեղլուն, հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ
թափվող գետակներում: Արարատյան դաշտի և մի շարք այլ
ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև
ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ հաստաճակատներ և այլն:
կների շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն
ձկնարդյունագործական նշանակություն, իսկ որոշ տեսակներ
(հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն)
մարզական որսի օբյեկտներ են: Կարմրախայտի որսն արգելված
է:
5. կների բազմացումը
կների որոշ տեսակներ բազմանում են կենդանածնությամբ,
մեծամասնությունը՝ ձկնկիթ դնելով (ձուղպադրություն). երբեմն
կատարում են հեռավոր գաղթ (օրինակ՝ սաղմոնը, օձաձուկը):
կների մեծամասնության էգը դնում է հսկայական քանակությամբ
ձկնկիթ, որը բեղմնավորվում է, որպես կանոն, ձկան օրգանիզմից
դուրս (արտաքին բեղմնավորում): Սովորաբար, ձկները,
բացառությամբ քիչ քանակությամբ ձկնկիթ դնող որոշ տեսակների,
սերունդներին չեն խնամում: Քաղցրահամ կամ ծովերի առափնյա
ջրերում ապրող ձկները ձկնկիթը դնում են ջրի հատակին, որտեղ
բույսերի մեջ այն թաքցված է թշնամիներից: Բաց ծովային
տարածքներում ապրող ձկների ձկնկիթը շատ մանր է և ազատ
լողում է ջրում: Ձկնկիթից դուրս եկած մանրաձկները դառնում են
պլանկտոնի մի մասը, որով սնվում են բազմաթիվ կենդանիներ, այդ
պատճառով էլ նրանցից քչերն են գոյատևում:
6. կների զգայարաններըՄիջավայրում ձկները կողմնորոշվում են տեսողության, լսողության,
հոտառության, շոշափման և համային զգացողություններով:
կների մեծամասնության աչքերը տեղադրված են գլխի կողքերին, որոնք լայն
տեսադաշտ են ապահովում: Նրանցից շատերն օժտված են զարգացած
գունային տեսողությամբ, որը կարևոր է բազմացման շրջանում:
կներն արտաքին ականջ չունեն, սակայն օժտված են հատուկ ձայնընկալիչ
օրգաններով: Քանի որ ձայնային տատանումները ջրում լավ են տարածվում,
ձկների շատ տեսակներ տեղեկություններ են փոխանակում՝ ձայնային
ազդանշաններ արձակելով: կներն ապրում են վատ տեսանելիության
պայմաններում, ուստի շոշափման զգացողությունը նրանց համար խիստ
կարևոր է: Ջրի չնչին տատանումներն ընկալում է գլխավոր շոշափելիքի
օրգանը` կողագիծը, որը բաղկացած է մարմնի կենտրոնական մասում մաշկի
տակ տեղադրված նյարդային վերջույթներից: Որոշ տեսակների բերանի շուրջն
աճում են բեղիկներ կոչվող հատուկ շոշափուկներ, որոնց օգնությամբ ձկները
հետազոտում են ծովի կամ գետի հատակը: կների մեծամասնությունն ունի
լավ զարգացած հոտառություն: Նրանք կարող են զգալ այլ կենդանիների
հոտերը, հոտառությամբ գտնել որսը կամ զգուշանալ, քանի որ վիրավորվելիս
ձկան մաշկն արտազատում է վտանգի մասին ահազանգող հատուկ հոտով
նյութ:
7. կների սնունդը
Քաղցրահամ ջրերի ձկները սնվում են տարբեր կերերով՝ ջրային
բույսերով, խխունջներով, որդերով, միջատներով և նրանց
թրթուրներով, ինչպես նաև այլ ձկներով: Որոշ ձկներ (օրինակ՝
երկայնաձուկը) ջրի հատակից հավաքում են տիղմը և զատում նրա
մեջ ապրող օրգանիզմները: Այդպիսի ձկներին անվանում են
դետրիտակերներ:
Բաց ծովերում ապրող ձկների մեծամասնությունը գիշատիչ է. սնվում է
տարբեր կենդանիներով՝ մանր ծովախեցգետիններից մինչև այլ
ձկնատեսակներ: Որոշ տեսակներ (օրինակ՝ կետանման շնաձուկը)
հարմարվել են պլանկտոններով սնվելուն: Շնաձուկը բերանը լիքը
լցնում է ջրով, ապա փակում այն և խռիկային անցքերով ջուրը դուրս
մղում, իսկ խռիկային աղեղների հատուկ արտացցվածքների
օգնությամբ զտված պլանկտոնը կուլ է տալիս: Ծովերում, մեծ
խորություններում, ապրում են արտասովոր արտաքինով ձկներ:
Նրանք ունեն մեծ բերան ու ատամներ և կարող են կուլ տալ
չափերով իրենցից ավելի մեծ որսի: Բայց նրանք հազվադեպ են
սնվում, քանի որ մի քանի ամիսը մեկ անգամ է հաջողվում որս անել: