ԻսպանիաSmbat PoxosyanThe document describes the flag of Spain. The Spanish flag has three horizontal bands of red on top, followed by a wider yellow band in the middle, and another red band on the bottom. In the center of the wide yellow band is the national coat of arms, which features a royal seal flanked by two crowned pillars with the motto "Plus Ultra".
2. Համաստեղություններ
Հայկական լեռնաշխարհի բնակիչների՝ աստղային երկնքի
նկատմամբ հետաքրքրության մասին են վկայում ավելի քան
3 հազարամյակի վաղեմության՝ համաստեղություններ
պատկերող բազմաթիվ ժայռապատկերներ։Աստղագոտին,
որով անցնում է Արեգակի տարեկան ուղին խավարածիրը,
հին ժողովուրդները բաժանել են 12 համաստեղությունների:
3. Հայերն աստղագոտին անվանել են Կենդանաշրջան, իսկ
դրա համաստեղությունները՝ կենդանակերպ։ Անանիա
Շիրակացու աշխատություններում բերված է յուրաքանչյուր
կենդանակերպում երևացող աստղերի քանակը։
4. Միջնադարյան մի շարք թարգմանական և
հայկական բնագրային
աշխատություններում հեղինակները,
հետևելով Պլատոնին, տվել են
կենդանակերպի ու մարդու մարմնի
մասերի «համապատասխանության»
նկարներ և դրանց բացատրությունները։
Հայտնի է,
որ միջնադարում բախտագուշակները
պետությունների և մարդկանց
ճակատագրերը, պատերազմների
վախճանը և երկրային այլ երևույթներ
կապել են համաստեղությունների և
լուսատուների հետ։
5. Սակայն հայ տոմարագետ-աստղագետները
սկսած Անանիա Շիրակացուց, որն այդ
բոլորը համարել է բարբաջանք հանդես են
եկել աստղագուշակության դեմ։ Նրանք
բացատրել են կենդանակերպի անունները՝
նկատի ունենալով, թե դրանցից
յուրաքանչյուրում Արեգակի գտնվելը ինչ
ազդեցություն է գործում Երկրի վրա։
6. Այսպես, ըստ Հակոբ Ղրիմեցու, Խոյ է կոչվում գարնան
առաջին կենդանակերպը, քանի որ խոյը ծննդական է, և
Արեգակը, այդ կենդանակերպում գտնվելիս, Երկիրը շարժում
է ծննդականության։ Առյուծ կենդանակերպում գտնվելիս
Արեգակն այնպես է հզորանում, որ կարող է նույնիսկ վնաս
պատճառել մարդկանց։
7. Արեգակի՝ Ձկներ կենդանակերպում գտնվելու ժամանակ,
առատ ձնհալի հետևանքով Երկիրը ձկան նման լողում է ջրի
մեջ ևն։ Երևանի Մատենադարանի ձեռագրերում
պահպանվել են կենդանակերպերի նկարներ և այլ
համաստեղությունների վերաբերյալ տեղեկություններ։
8. Համաստեղությունների դիցաբանական
անուններն ունեն իրենց հայկական
համարժեքները Օրիոն՝ Հայկ,
Հերկուլես՝ Վահագն ևն)։
Համաստեղությունների
փոխդասավորության, անվանումների և
աստղերի աստղային մեծությունների
մասին տեղեկություններ կան Համատարած
աշխարհացոյ և Աստղալից
երկինք» քարտեզներում։