Բջջի կառուցվածքը / PDF/Mariam OhanyanԲջիջ համարվում է բոլոր կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանվում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։
Značaj fizičkog izgledaSimonida VukobratKoliko je značajan fizički izgled osobe u kontaktu sa njom, bar kad su u pitanju mladi ljudi? Izgleda da je veliki, sudeći prema nalazima istraživanja koje je sproveo naš učenik Branislav Kostić. Možda se ovo moglo i pretpostaviti, ali je način na koji je Branislav sproveo istraživanje i predstavio rezultate više nego zanimljiv!
Oրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացումAslanian ZHoraHi my name is Zhora. my how to about Organizmnri copying forms and sexual reproduction...
Značaj fizičkog izgledaSimonida VukobratKoliko je značajan fizički izgled osobe u kontaktu sa njom, bar kad su u pitanju mladi ljudi? Izgleda da je veliki, sudeći prema nalazima istraživanja koje je sproveo naš učenik Branislav Kostić. Možda se ovo moglo i pretpostaviti, ali je način na koji je Branislav sproveo istraživanje i predstavio rezultate više nego zanimljiv!
Oրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացումAslanian ZHoraHi my name is Zhora. my how to about Organizmnri copying forms and sexual reproduction...
My flatkrist2003The document describes a child's bedroom. The bedroom is light and cozy, containing a nursery bed and clothes. The child does homework at a table that has a large computer. There is also a piano and picturesque pictures hanging on the walls in the room. The document then briefly mentions the kitchen and living room before concluding.
My flatkrist2003The document describes a flat with several rooms. The narrator's room is a nursery that is light and cozy, containing a bed, clothes, a table with a computer used for homework. There is also a piano in the room. Pictures hang on the walls. Additional rooms mentioned include a kitchen and living room. The document ends by saying goodbye and providing the name of the presenter.
2. Բնութագիր
Ջուրն ամենատարածված ու ամենաանհրաժեշտ նյութն է Երկիր մոլորակում և
կենդանի նյութի էվոլյուցիայի հիմքը տիեզերքում։ Առանց ջրի հնարավոր չէ բույսերի,
կենդանիների և մարդու գոյությունը։
Հողագնդի մակերեսի 3/4-ը ծածկող, անընդհատ ու ամբողջական ջրային
տարածքն անվանվում է Համաշխարհային օվկիանոս։
Երկրի վրա ջուրը գոյություն ունի ոչ միայն օվկիանոսներում ու ծովերում։ Այն
գոյություն ունի տարբեր ձևերով՝ գետերն ու լճերը, ճահիճները, ամպերն ու
մառախուղը, անձրևը, ձյունը և այլն։ Երկիր մոլորակի ջրի պաշարների հիմնական մասն
ամբարված է սառցի տեսքով` սառցաշերտերում և սառցալեռներում։ Պինդ ջրով (ձյուն,
սառույց) ծածկված է ցամաքի 20%-ը։
Համաշխարհային օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և ստորերկրյա ջուրն
առաջացնում է Երկիր մոլորակի միասնական ջրային թաղանթը՝ ջրոլորտը։
Ջրոլորտի երեք հիմնական բաղադրիչներն են` Համաշխարհային
օվկիանոսը, մթնոլորտային ջուրը և ցամաքային ջրերը։
3. Ջրի ֆիզիկական
հատկությունները
Ջրի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրություններն սկսվել
են դեռևս դրա քիմիական բաղադրության հաստատումից առաջ։
Այսպես, 1612 թ. իտալացի գիտնական Գ. Գալիլեյն ուշադրություն է
դարձրել սառույցի փոքր խտության վրա հեղուկ ջրի համեմատ՝ որպես
ջրի մակերեսին սառույցի լողալու պատճառ։ Հետագա
ուսումնասիրությունները պարզել են, որ պարզագույն քիմիական
բանաձևի հետևում թաքնված է մի նյութ, որն օժտված է յուրահատուկ
կառուցվածքով և ոչ պակաս յուրահատուկ հատկություններով։
Գ. Գալիլեյ
(1564−1642)
4. Ջուրը, ի տարբերություն մյուս նյութերի, չի ենթարկվում ֆիզիկայի և
քիմիայի մի շարք օրենքների։ Այն օժտված է, այսպես կոչված, անոմալ
հատկություններով՝
1. Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու
ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային
վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային:
ջրի երեք ագրեգատային վիճակները
5. 2.Ջրի անոմալ առանձնահատկություններից
են եռման (+100°C) և պնդացման (վերածվում է
սառույցի) (0°C) ջերմաստիճանները:
ջրի եռալը ջրի պնդանալը
6. 3. Ջուրն օժտված է բարձր ջերմունակությամբ:
Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝
ջուրը համարյա չի տաքանում։
ջրի տաքացումը բնության մեջ
7. 4. Ջուրը սառույցի փոխարկվելիս տեղի է ունենում
խտության թռիչքաձև փոքրացում, այն դեպքում, երբ մյուս
նյութերի բյուրեղացման պրոցեսն ուղեկցվում է խտության
մեծացմամբ։
Նման անոմալիան բացառիկ նշանակություն ունի Երկրի
վրա կյանքի գոյության համար։
Եթե սառույցի փոխարկվելիս ջրի խտությունը մեծանար,
ապա սառույցը ծանր կլիներ ջրից և կիջներ դեպի
հատակը, ձմռանը ջրամբարները կսառչեին մինչև
հատակը, ինչը կհանգեցներ ջրաշխարհի բոլոր կենդանի
արարածների ոչնչացմանը։ Բարեբախտաբար ջուրը
ամենամեծ խտությունն ունի +4°C- ում (1գ/ սմ³,
կամ 1000 կգ/ մ³):
8. Ջրի մոլեկուլի կառուցվածքը
Ջրի մոլեկուլը դիպոլ է, որն ունի դրական և բացասական
լիցքավորված բևեռներ։
ջրի մոլեկուլի կառուցվածքը
9. Ջրածնի միջուկների մոտ առկա է էլեկտրոնային խտության պակաս, իսկ
մոլեկուլի հակառակ ծայրում՝ թթվածնի միջուկի մոտ, էլեկտրոնային ամպի
ավելցուկ է։ Հատկապես էլեկտրոնային ամպի նման բաշխումն էլ
պայմանավորում է ջրի մոլեկուլի բևեռայնությունը։
ջրի դիպոլի գծապատկերը
10. Ջրի մոլեկուլի բևեռայնությունը` չկոմպենսացված էլեկտրական լիցքերի
առկայությունը, ծնում է մոլեկուլների խմբավորման՝ խոշոր
խմբակցություններ կամ ասոցիատներ առաջացնելու հակում։
Ջրի առանձին մոլեկուլները, որոնցից յուրաքանչյուրը դիպոլ է, միանում են
հետևյալ ձևով. մեկ մոլեկուլի մասնակի դրական լիցք ունեցող ջրածնի
ատոմների և մյուս մոլեկուլի մասնակի բացասական լիցքով թթվածնի
ատոմների միջև առաջանում են ջրածնային կապեր՝ կառուցվածքին տալով
կեղծ պոլիմերային շղթայի տեսք։ Ջրածնային կապերը շատ թույլ են
ներմոլեկուլային կովալենտային կապերի համեմատ։ Դրանք առաջանում են
ինքնաբերաբար և արագ քանդվում են։ Ջերմային տատանումների
ազդեցության տակ կրկին առաջանում են հեշտությամբ՝
nH2O ⇄ (H2O)n
միջմոլեկուլային ջրածնային կապի
առաջացումը
Ջրի անոմալ հատկությունները
հիմնականում պայմանավորված են ջրի
մոլեկուլների միջև ջրածնային կապերի
առաջացումով:
11. Ջրի քիմիական
հատկությունները
Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000°C տաքացնելիս այն փոփոխության չի
ենթարկվում։ Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև
ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ
այն քայքայվում է՝ առաջացնելով ջրածին և թթվածին:
Նույն արգասիքներն առաջանում են ջուրն էլեկտրական հոսանքով
քայքայելիս՝
2H2O−→−t°2H2+O2
Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների` միացման,
քայքայման, տեղակալման, փոխանակման։ Ջուրը փոխազդում է բազմաթիվ
պարզ և բարդ նյութերի հետ։
12. Ջրի փոխազդեցությունը
մետաղների հետ
Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է ալկալիական և
հողալկալիական մետաղների հետ:
Օրինակներ՝
նատրիումի և ջրի փոխազդեցությունը
ֆենոլֆտալեինի ներկայությամբ
2Na+2H2O=2NaOH+H2↑
17. Ջրի փոխազդեցությունը ոչ
մետաղների հետ
Սենյակային ջերմաստիճանում ջուրը
փոխազդում է, օրինակ՝ քլորի հետ.
Cl2+H2O⇄HCl+HClO
Բարձր ջերմաստիջանում ջուրը
փոխազդում է, օրինակ՝ ածխածնի
հետ.
C+H2O−→−t°CO+H2
18. Ջրի
փոխազդեցությունը օքսիդների հետ
Ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների
օքսիդների հետ՝ առաջացնելով ալկալիներ։
Օրինակ՝
Կալցիումի հիդրօքսիդի ստացումը Կալցիումի և ջրի փոխազդեցությունը
19. Սովորական պայմաններում մյուս մետաղների օքսիդների հետ ջուրը
չի փոխազդում։
Թթվային օքսիդները, բացի SiO2-ից, փոխազդում են ջրի
հետ՝ առաջացնելով թթուներ։
Օրինակ՝
Ֆոսֆորական թթվի
ստացումը
20. Ջրի փոխազդեցությունը բարդ
նյութերի հետ
Ջուրը շատ բուռն փոխազդում է աղանման նյութերի հետ,
օրինակ՝ մետաղների կարբիդների և նիտրիդների հետ:
1.Կալցիումի կարբիդի և ջրի փոխազդեցությունը`
CaC2+2H2O=Ca(OH)2+C2H2↑
2. Մագնեզիումի նիտրիդի և ջրի փոխազդեցությունը`
Mg3N2+6H2O=3Mg(OH)2+2NH3↑