2. Էկոհամակարգը կամ էկոլոգիական
համակարգը` կենսաբանական համակարգ, որը
կազմված է կենդանի օրգանիզմների
համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության
միջավայրից՝ կենսատոպից, կապի
համակարգից՝ որը էներգիայի և նյութի
փոխանակություն է իրականանում նրանց
միջև։ Էկոլոգիայի հիմնական
հասկացություններից է։
3. Էկոհամակարգի օրինակ է
հանդիսանում ջրավազանը նրանում
բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների,
միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են
համակարգի կենդանի
բաղադրամասը՝ կենսացենոզը: Որպես
էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական
են որոշակի բաղադրության նաստվածքները,
քիմիական բաղադրությունը և ֆիզիկական
պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական
արտադրողականության որոշակի ցուցանիշները և
տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։