2. Մարդիկ երկար ժամանակ է` փորձում
են պահպանել խոշոր պանդաներին, սակայն
մենք շատ քիչ տեղեկություններ ունենք այս
կենդանիների մասին:
3. Պանդաների սննդակարգի 99 տոկոսը կազմված է
բամբուկից, սակայն այն այդքան էլ օգտակար չէ
պանդաների համար: Պանդաների պոպուլյացիան
վայրի բնության գրկում կազմում է 2000 կենդանի:
Բոլոր պանդաներն աշխարհի տարբեր վայրերում
բերվել են Չինաստանից:
4. Պանդաները կարող են օրական մինչև 40 անգամ
կեղտոտել: Փոքրիկ պանդաները սովորություն
ունեն ուտելու իրենց մայրիկի կղանքը:
Արևմուտքում պանդաների մասին առաջին
անգամ լսել են 1869-ին, երբ ֆրանսիացի
միսիոները պանդայի մորթի է նվեր ստացել:
5. Գոյություն ունի պանդաների երկու տեսակ` մեծ և
փոքր: Մեծ պանդան ավելի հայտնի է, քանի իր
փոքր ցեղակիցը: Մեծ պանդան ունի սև-սպիտակ
գունավորում, իսկ փոքրը խարտյաշ է` սպիտակ
«դիմակով»:
6. Պանդաներն ապրում են միայն Չինաստանում`
Սիչուան նահանգում: Քուն չեն ընկնում, սնվում
են բուսականությամբ: Նրանց սիրելի ուտելիքը
բամբուկի ճյուղերն են: Այդ պատճառով էլ
պանդաներին հաճախ «բամբուկի արջ» են
կոչում:
7. Բամբուկը ցածր կալորիականությամբ կերակուր
է: Այդ իսկ պատճառով` պանդաները կարող են
այն օրական մինչև 40 կգ ուտել: Բամբուկից բացի`
կարող են սնվել լեշով, ձկներով կամ մանր
կենդանիներով:
8. Շատերը պանդաներին արջ են համարում,
սակայն որոշ գիտնականները նրանց ջրարջերի
շարքին են դասում: Այս թեմայի շուրջ վեճերոտը
շարունակվում են երկար տարիներ: