Interesting facts about gumtatevikaleks-yanThe document provides interesting facts about gum, including that kids in North America spend half a billion dollars on bubble gum yearly, the largest piece of gum ever was equivalent to 10,000 regular pieces, and 100,000 tons of bubble gum is chewed worldwide annually. It also dispels the myth that swallowed gum remains in the digestive tract for years.
12 interesting facts about londontatevikaleks-yanLondon has gone by several names before settling on its current name. The Romans were the first to inhabit London. Although the Queen is the head of state, the Lord Mayor must give permission for her to enter the city of London. London is one of the most expensive cities to live in but sees many visitors each year, making it one of the most visited cities globally. London unsuccessfully tried to outdo the Eiffel Tower by building a taller structure that had to be demolished during construction. It is illegal to die within the Houses of Parliament in London.
2. Կայծակը մթնոլորտային երևույթ է՝
պայմանավորված կարճատև
էլեկտրական հոսանքով: Կայծակը,
որպես կանոն, դիտվում է ամպի
ներսում, ամպերի կամ ամպի և գետնի
միջև: Պարպման ժամանակ հոսանքի
ուժը հասնում է 10-100 հազար
ամպերի, լարումը՝ տասնյակ
միլիոնավորներից մինչև միլիարդավոր
վոլտի։ Կայծակները լինում են գծային,
գնդային և օղաձև։ Ավելի հաճախ
հանդիպում է գծային կայծակ, որի
երկարությունը հասնում է մի քանի կմ-
ի, տևողությունը՝ 10-4 վրկ-ի, հոսանքի
ուժը՝ 100 կԱ-ի։
3. Ամպի լիցքավորված մասերն էլեկտրական
դաշտի աղբյուրներն են: Էլեկտրական
դաշտի ազդեցությամբ ամպի՝ բացասական
լիցքավորված ստորին մասից
էլեկտրոնները, արագանալով սլանում են
ներքև՝ ձեռք բերելով կինետիկ էներգիա:
Արդյունքում ծնվում են նոր ազատ
էլոկտրոններ և իոններ: Տարանուն
լիցքերով էլեկտրականացած ամպն ու
գետինը կարծես միացնում է իրար,
անցնում է կարճատև էլեկտրական հոսանք՝
ամպի և գետնի միջև առաջացնելով
վիթխարի կայծ՝ կայծակ:
4. Կայծակի երկարությունը կարող է հասնել
մինչև մի քանի կիլոմետրի, իսկ անցուղու
տրամագիծը ՝ մինչև մեկ մետրի: Կայծակի
փայլատակման ժամանակ տեղափոխված
լիցքն այնքան էլ շատ չէ: Կայծակի
անցուղի, որպես կանոն, գոյանում է
այնտեղ, որտեղ ամպի և գետնի միջակա
օդային շերտի հաստությունն
ամենափոքրն է: Այդ է պատճառը, որ
կայծակը սովորաբար հարվածում է
տեղանքի բարձրադիր մասերին:
5. Կայծակի ավերիչ հետևանքներից
պաշտպանվելու համար կիրառվում են
շանթարգելներ։ Շանթարգելը սրածայր ձող է,
որը տեղակայվում է շինության տանիքին՝
հնարավորինս բարձր: Շանթարգելի ծայրին
ամպի էլեկտրական դաշտի ազդեցությամբ
ամենաշատ լիցքն է կուտակվում, քանի որ
շանթարգելի սուր ծայրի հեռավորությունը
ամենափոքրն է ամպից։ Օդում առկա ազատ
էլեկտրոնները՝ ձգվելով դեպի շանթարգելը,
չեզոքացնում են նրա դրական լիցքը։ Ստեղծվում
է տպավորություն, որ շինության և շանթարգելի
դրական լիցքը շանթարգելի սուր ծայրից
«հոսում է» դեպի մթնոլորտ՝ շինությունը
պահելով կայծակի հարվածից։ Պաշտպանական
գոտու չափերը կախված են շանթարգելների
բարձրությունից, փոխադարձ դիրքից,
մթնոլորտային պայմաններից և տեղանքի
ռելիեֆից։