«Համակարգիչների շահագործում» ընտրությամբ խմբի հաշվետվությունՆվարդ Սարգսյան«Համակարգիչների շահագործում» ընտրությամբ խմբի հաշվետվություն
Միջին դպրոց
2018-2019թթ․
Final education and peaceՆվարդ ՍարգսյանThis document outlines an educational program that aims to promote peace through intercultural communication and understanding. It discusses using education, language learning, cultural exchanges, international projects and camps to build bridges between Armenia, Georgia, Turkey, Iran and other countries. The program involves translating films and literature, sharing music and films, language practice, and joint educational activities like camps and festivals. It seeks partnerships with schools, organizations and governments to expand educational opportunities without borders.
«Համակարգիչների շահագործում» ընտրությամբ խմբի հաշվետվությունՆվարդ Սարգսյան«Համակարգիչների շահագործում» ընտրությամբ խմբի հաշվետվություն
Միջին դպրոց
2018-2019թթ․
Final education and peaceՆվարդ ՍարգսյանThis document outlines an educational program that aims to promote peace through intercultural communication and understanding. It discusses using education, language learning, cultural exchanges, international projects and camps to build bridges between Armenia, Georgia, Turkey, Iran and other countries. The program involves translating films and literature, sharing music and films, language practice, and joint educational activities like camps and festivals. It seeks partnerships with schools, organizations and governments to expand educational opportunities without borders.
2. «Համակարգիչների շահագործում» մասնագիտական խումբ
Հեղինակներ` Արծրուն Արշակյան Արմանի
Ռոբերտ Մխիթարյան Տիգրանի
Մարիամ Խատրչյան Վարդանի
Ղեկավար` Նվարդ Սարգսյան /ՏՀՏ դասավանդող/
Երևան 2014թ.
3. Բովանդակություն
Ներածություն
Նոր ենթակայքի բացման համար թույլտվության ստացում
Տարբեր ինտերնետային վաճառքի կայքերի ուսումնասիրում
Թեմայի ընտրություն
Ենթակայքի թեմայի թարգմանություն, ձևավորում
Անհրաժեշտ կողմնակի ֆայլերի /widgets/ ընտրություն, կողմնակի ընդլայնումների
ձևափոխում, թարգմանություն
Ամփոփում
Օգտագործված կայքերի հղումներ
4. Ներածություն
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն մի քանի
տարի է, ինչ գործում է «Գարդենիա» ենթակայք-բլոգը:
Սակայն այն չէր բավարարում օնլայն խանութներին
համապատասխանող պահանջներին, քանի որ սովորական
բլոգը չի տալիս այդ հնարավորությունը:
Արդեն բավական ժամանակ առաջացել էր նոր ենթակայք
ունենալու պահանջը և ցանկությունը, մենք ձեռնամուխ
եղանք նրա ստեղծմանը, որը դարձավ մեր ավարտական
դիպլոմային աշխատանքը:
5. Ներածություն
Մենք մեր առջև դրեցինք խնդիր. ստեղծել այնպիսի ենթակայք,
որը բավարում է օնլայն խանութների պահանջներին, որից
օգտվելը բավականին հեշտ է ու արդիական, որի
սպասարկումը կլինի ծանոթ մեր դասավանդողներին և չի
առաջացնի դժվարություններ:
Այդ ամենը անելու համար որոշեցինք, որ ենթակայքը կբացենք
wordpress կայքի պլատֆորմի վրա, քանի որ նախկին
«Գարդենիա» ենթակայք-բլոգը ստեղծվել էր wordpress կայքում
և նրա սպասարկումը, արդեն ծանոթ է մեր բոլոր
դասավանդողներին:
6. Նոր ենթակայքի բացման համար
թույլտվության ստացում
Արհեստների ավագ դպրոց, քոլեջի ղեկավարին
ներկայացրեցինք նոր վաճառքի ենթակայք ունենալու
անհրաժեշտությունը, նրա և ենթակայքի ղեկավարի հետ
քննարկեցինք «Գարդենիայի» կառուցվածքը, առաջադրվող
խնդիրները և մեր առաջարկած լուծումները, ստացանք
որոշակի հրահանգներ ու իրենց անհրաժեշտ բաժիններ-
ենթաբաժինների անվանումները, որից հետո ստացանք
թույլտվություն աշխատանքները սկսելու:
7. Նոր ենթակայքի բացման համար
թույլտվության ստացում
Ենթակայքը տեղադրվել է mskh սերվերի վրա, և քանի որ մենք
չունենք սերվերի վրա ենթակայքեր կամ կայքեր բացելու
թույլտվություն և իրավասություններ /անվտանգության
նկատառումներից ելնելով /, ԻՏ ենթակառուցվածքի ղեկավարը
ենթակայքի դատարկ, սկզբնական տարբերակը կառուցեց մեզ
համար և տվեց սերվերում փոփոխություններ անելու համար
անհրաժեշտ գաղտնաբառն ու մուտքանունը:
Աշխատանքի այն մասը, որը պահանջում էր անմիջական
աշխատանք սերվերի վրա, կատարել ենք միայն դպրոցում`
դիպլոմայինի ղեկավարի հսկողության տակ: Թարգմանչական,
ուսումնասիրման աշխատանքները հիմնականում արել ենք տանը:
8. Տարբեր ինտերնետային վաճառքի
կայքերի ուսումնասիրում
Նախքան մեր ենթակայքը ստեղծելը, բավականին երկար
ուսումնասիրել ենք տարբեր ինտերնետային կայքեր, այսպես
կոչված` online magazine-ներ, կայքեր, որոնք թույլ են տալիս
առցանց գնումներ և վճարումներ կատարել, որոնք իրենց
առաջարկած ապրանքների և ծառայությունների ամբողջական
ցանկը, նկարագրությունը, գները տեղադրում են անմիջապես
կայքում: Ուսումնասիրել ենք այդպիսի կայքերի կառուցվածքը,
աշխատելու մեխանիզմները, հնարավորությունները,
առավելություններն ու թերությունները:
9. Տարբեր ինտերնետային վաճառքի
կայքերի ուսումնասիրում
Քննարկումների միջոցով որոշեցինք, որ մեզ պետք է
պատրաստել այնպիսի ենթակայք, որը հեշտ է
սպասարկվում, ունի պարզ կառուցվածք, այցելուների համար
հեշտ և հարմար կլինի այնտեղ անհրաժեշտ
տեղեկատվության որոնումն ու հայտնաբերումը:
Ուսումնասիրել ու քննարկել ենք այնպիսի կայքեր, ինչպիսիք
են. Ozon.ru, ebay, Chrome internet-magazine, Ulmart, Citilink,
Wildberries, Technopoint, TINYDEAL, Newschina և այլն
10. Թեմայի ընտրություն
Ամբողջ դիպլոմային աշխատանքի ամենադժվար մասը, թերևս, թեմայի
ընտրությունն էր:
Ինտերնետում առկա են ահռելի քանակությամբ անվճար թեմաներ,
որոնք ստեղծված են տարբեր տեսակի օգտագործողների ճաշակին ու
ցանկություններին համապատասխան:
Սկզբում կանգ էինք առել ebuy թեմայի ընտրության վրա, որի վրա էլ
սկսեցինք աշխատել: Սակայն աշխատանքի ընթացքում պարզեցինք, որ
եթե ցանկանում ենք այն վերջնական տեսքի բերել, ամբողջությամբ
հայերեն դարձնել ու տեղադրել մեր ուզած սերվերի վրա, ապա պետք է
վճարում կատարենք, ինչի մասին ոչ մի տեղ, ոչ մի կայքում չէր
զգուշացվում:
11. Թեմայի ընտրություն
Երկար քննարկումներից հետո կանգ առանք հետևյալ կայքերի
առաջարկած թեմաների վրա.
Smart Magazine Themes, Wordpress Dressing, Wpmudev, Zebra Themes
Առաջարկվող թեմաների հսկայական քանակության մեջ
առանձնացրեցինք մի քանիսը, որոնք, մեր կարծիքով,
ամենահարմարներն էին ու ներկայացրեցինք «Գարդենիա»
ենթակայքի ղեկավարին: Նրա հաստատմամբ ընտրեցինք Parrot
անվանումը կրող թեման:
Սկսեցինք թեմայի հայերեն լեզվով թարգմանման
աշխատանքները:
12. Ենթակայքի թեմայի թարգմանություն,
ձևավորում
Parrot թեմայի հայերեն թարգմանությունը անելու համար նախ
ներբեռնել ենք թեման, ապա այն տեղադրել ենթակայքի դատարկ
տարածքում, այդպիսով ստանալով ենթակայքի նախնական
դիզայնը: Ներբեռնած թեմայի տեքստային ֆայլերը բաժանել ենք
մեր երեքի մեջ ու սկսել թարգմանել հայերեն`օգտվելով օնլայն
թարգմանիչներից: Աշխատանքը բավականին ծանր էր ու
աշխատատար, պահանջում էր մաքսիմում կենտրոնացում և
զգոնություն, քանի որ մի փոքրիկ ավել բացակը, ջնջած տարածքը
կամ տառը կարող էր բերել ողջ թեմայի աշխատանքի
խափանմանը: Մի քանի անգամ մենք սխալվեցինք և աշխատանքը
ստիպված նորից արեցինք:
13. Ենթակայքի թեմայի թարգմանություն,
ձևավորում
Յուրաքանչյուր թարգմանած տեքստային ֆայլ ներբեռնում էինք
սերվերում բացված ենթակայքի համապատասխան բաժին, իսկ
մեր աշխատանքի ղեկավարը ստուգում էր, որ
թարգմանությունները ճիշտ լինեն ու համապատասխանեն:
Երբ թեմայի ողջ թարգմանությունները արված էին, սկսեցինք
աշխատել դիզայնի վրա: Ենթակայքի ղեկավարի հետ նախապես
քննարկել էինք գունային համադրությունը, որը նա ցանկանում էր
տեսնել ենթակայքում: Սկսեցինք աշխատել գունային ճիշտ
համադրությունները ստանալու ուղղությամբ:
14. Ենթակայքի թեմայի թարգմանություն,
ձևավորում
Քանի որ չէինք ուզում միանգամից գունային փոփոխություններ
անել տեքստային ֆայլերի վրան ու հետո պարզել, որ այնքան էլ չի
համապատասխանում, հիմնականում օգտվում էինք փոփոխմանը
ենթակա հատվածի վրա աջ սեղման ընձեռած
հնարավորություններից` Inspect element-ից /այն նաև բացվում է
Ctrl+Shift+C ստեղների միաժամանակյա սեղման ժամանակ/:
Այդպիսով ստացանք մեր ենթակայքի դիզային այն տարբերակը,
որը առաջարկում ենք և որը ստացել է ենթակայքի ղեկավարի
հավանությունը:
15. Անհրաժեշտ կողմնակի ընդլայնումների
/widgets/ ընտրություն
Հաջորդ քայլը, կողմնակի ընդլայնումների /widgets/ ընտրությունն
էր: Մեզ պետք էր այնպիսի վիջեթ, որը հնարավորություն էր
տալիս ենթակայքի գլխավոր էջում ունենալ առաջարկվող
ապրանքների ու ծառայությունների նկարները ու գինը:
Օգտագործեցինք WooCommerce կոչվող կողմնակի ընդլայնումը,
իր Saphali Woocommerce լրացումով: Այս երկու ընդլայնումները
թույլ տվեցին ենթակայքում ունենալ ապրանքներն ու
ծառայությունները գրանցելու համար նախատեսված հատուկ
տեղ, որում հավաքված նյութերը կարելի է ցուցադրել գլխավոր
էջում: Նպատակահարմար գտանք ընդլայնման որոշ բառեր ու
արտահայտություններ դարձնել անգլերեն, քանի որ շատ
օգտագործողների նրանք հայտնի են հենց այդ լեզվով:
16. Անհրաժեշտ կողմնակի ընդլայնումների
/widgets/ ընտրություն
Կողմնակի ընդլայնումներից օգտագործել ենք նաև NextGEN
Gallery by Photocrati և NextGEN Gallery Optimizer ընդլայնումները,
որոնք թույլ տվեցինք ենթակայքում ունենալ նկարների համար
առանձին ալբոմներ: Բավականին հարմար է, երբ յուրաքանչյուր
ալբոմ ունենում է իր անվանումը և օգտագործողները հստակ
կարող են անվանումներին նայելով գտնել իրենց անհրաժեշտ
նկարները ու տեղեկատվությունը:
Բոլոր ընդլայնումները, որոնք տեղադրվել են ենթակայքում
հնարավորինս թարգմանվել են հայերեն:
17. Ամփոփում
Նոր «Գարդենիա» ենթակայքը ամբողջովին
համապատասխանում է միջազգային ինտերնետ
խանութներին ներկայացվող պահանջներին, ունի
շահագործման և օգտագործման բավականին հեշտ
կառուցվածք:
Կարծում ենք, որ մեր աշխատանքը հաջողել է: