«Համակարգիչների շահագործում» ընտրությամբ խմբի հաշվետվությունՆվարդ Սարգսյան«Համակարգիչների շահագործում» ընտրությամբ խմբի հաշվետվություն
Միջին դպրոց
2018-2019թթ․
Final education and peaceՆվարդ ՍարգսյանThis document outlines an educational program that aims to promote peace through intercultural communication and understanding. It discusses using education, language learning, cultural exchanges, international projects and camps to build bridges between Armenia, Georgia, Turkey, Iran and other countries. The program involves translating films and literature, sharing music and films, language practice, and joint educational activities like camps and festivals. It seeks partnerships with schools, organizations and governments to expand educational opportunities without borders.

2. Ովքե՞ր են ինդիգո երեխաները
• Ինդիգո երեխաները (կապույտ աուրա ունեցող, ինդիգո գույնը
նկարագրվում է որպես բաց կապույտի երանգ) ունեն կարողություն իմանալ
ավելին, քան բոլորը։ Մեկը ներկայացնում է աշխարհի վերջի իր տեսակետը,
մյուսը ներկայացնում է բուրգերի կառուցումը։ Ինդիգո երեխաներն ունեն
տարօրինակ մտքեր և վարք։ Օրինակ՝ ինդիգոներից մեկի հայրիկը
պատմում է, որ մի անգամ իր տղան պահարանից գիրք վերցնելու համար
փոխանակ օգտվեր պահարանի կողքը դրված աթոռից, բերեց դդում ու
կանգնեց վրան։
• Այսպես ներկայացված էր տեսաֆիլմում, որ պատմում էր ինդիգոների
մասին։
3. Իմ կարծիքով․․․
• ԻՄ կարծիքով ինդիգոները երեխաներ են, որոնք ուզում են ավելի մեծ
երևալ։ Նման երեխաների ծնողները հաճախ են իրենց երեխաներին
անտաղանդ, անընդունակ համարում, ինչին հակառակվելու համար
երեխաները սկսում են տարօրինակ վարք դրսևորել, տարօրինակ
մտքեր արտահայտել։ Իմ կարծիքով այդ երեխաները ունեն
ուշադրության և սիրո կարիք։
4. Ինդիգո երեխաներ․ վիքիպեդիա
• Ինդիգո երեխաներ, կեղծ գիտական եզրույթ, որը բնութագրում է
երեխաների, որոնք ունեն յուրահատուկ, տարօրինակ և գերբնական
հատկանիշներ և կարողություններ։ Եզրույթը առաջին անգամ օգտագործել
է էքստրասենս համարվող Նենսի Էն Տեպը, որպեսզի բնութագրի
երեխաներին, ովքեր իր կարծիքով ունեն ինդիգո գույնի աուրա։ Այնուհետև
եզրույթը զարգացրել և օգտգաործել են Ջեն Թոբերը և Լի Քերոլը։ Եզրույթը
լայն տարածում է գտել 1990-ական թվականների վերջին Նյու էյջ շարժման
շնորհիվ։ Ինդիգո երեխաներին վերագրում են մեծաքանակ տարբերող
հատկանիշներ, ինչպիսին են՝ բարձր ինտելլեկտը արտասովոր
զգայունություն, հեռազգացողական ունակություններ և այլն։
5. • Հաստատվում է նաև, որ ինդիգո երեխաները ներկայացնում են
մարդկանց նոր ռասսան։Ինդիգո երեխաներ երևույթին նվիրվել մի
քանի ֆիլմեր և մեծաքանակ գրքեր, սակայն հեղինակները
տարբերվում են իրենց տեսակետներով։
• Չնայած մեծ տարածման, չկա որևէ գիտական ապացույց որը
հաստատում է այս ֆենոմենի գոյությունը։ Թերահավատ
մանկավարժները և լրագրողներ նշում են, որ ինդիգո երեխաներ
եզրույթը իր մեջ կրում է միստիկական տարրեր։ Բացի այդ, ինդիգո
երեխաների հատկանիշների մեծ մասը վաղուց հայտնի է
հոգեբույժներին և հոգեթերապևտներին և նկարագրվում է որպես
ուշադրության և հիպերակտիվության դեֆիցիտի սինդրոմ։
6. Ինդիգո երեխաների բնութագրերը
• Ինդիգո երեխաներ երևույթի մասին գրվել են բազմաթիվ գրքեր։
Չնայած երևույթի այն տարածմանը, ներկայումս չկան հստակ
չափորոշիչներ, որոնցով հնարավոր կլինի ինդիգո երեխաներին
տարբերել մնացած երեխաներից։ Տարբեր հեղինակների կողմից
ներկայացված չափորոշիչները կարող են ամբողջովին տարբերվել։
«Ինդիգո երեխաներին» սովորաբար վերագրվող բնութագրերն են՝
• հետաքրքրասեր են, ունեն ուժեղ կամք
• ունեն լավ ինքնատիրապետում
• ի ծնե ունեն կրոնական ենթագիտակցություն
• քիչ են շփվում
7. Ինդիգո երեխաների բնութագրերը
• ինքնահարգանքի մեծ զգացում, ինդիվիդուալիզմ
• չեն ընդունում հեղինակություններին, չեն սիրում ենթարկվել ուրիշներին
• ստեղծագործական մեծ տաղանդ և բարձր ինտելեկտ;
• սիրում են գիտելիք ձեռք բերել փորձնական ճանապարհով
• էներգետիկ են, ունեն ուշադրության պակաս
• փոփոխական են, ունենում տրամադրության կտրուկ անկումներ, որոշ
դեպքերում դա հանգեցնում է դեպրեսիայի
• սոցիալական անհավասարության զգացում
• պատասխանատվության բարձր զգացում
• չեն ընդունում դաստիարակման ավանդական մեթողները
• թվային տեխնոլոգիանրեից լավ օգտվելու ունակություն