«Համակարգիչների շահագործում» ընտրությամբ խմբի հաշվետվությունՆվարդ Սարգսյան«Համակարգիչների շահագործում» ընտրությամբ խմբի հաշվետվություն
Միջին դպրոց
2018-2019թթ․
Final education and peaceՆվարդ ՍարգսյանThis document outlines an educational program that aims to promote peace through intercultural communication and understanding. It discusses using education, language learning, cultural exchanges, international projects and camps to build bridges between Armenia, Georgia, Turkey, Iran and other countries. The program involves translating films and literature, sharing music and films, language practice, and joint educational activities like camps and festivals. It seeks partnerships with schools, organizations and governments to expand educational opportunities without borders.
«Համակարգիչների շահագործում» ընտրությամբ խմբի հաշվետվությունՆվարդ Սարգսյան«Համակարգիչների շահագործում» ընտրությամբ խմբի հաշվետվություն
Միջին դպրոց
2018-2019թթ․
Final education and peaceՆվարդ ՍարգսյանThis document outlines an educational program that aims to promote peace through intercultural communication and understanding. It discusses using education, language learning, cultural exchanges, international projects and camps to build bridges between Armenia, Georgia, Turkey, Iran and other countries. The program involves translating films and literature, sharing music and films, language practice, and joint educational activities like camps and festivals. It seeks partnerships with schools, organizations and governments to expand educational opportunities without borders.
2. «Համակարգիչների շահագործում» մասնագիտական խումբ
Հեղինակներ` Մարինե Խաչատրյան
Մարիամ Սարդարյան
Արսեն Մուրադյան Արմենի
Արման Յազիչյան
Ղեկավար` Նվարդ Սարգսյան /ՏՀՏ դասավանդող/
Երևան 2014թ.
3. Բովանդակություն
Ներածություն
Տեսաֆիլմեր պատրաստելու ծրագրերի հետազոտում, ուսումնասիրում
Փորձնական բլոգի գրանցում, սպասարկման առանձնահատկություններ
Առաջացած հարցերի, դժվարությունների քննարկում
Բլոգի գրանցում, սպասարկում. տեսաֆիլմերի նախնական նյութի ստացում
Ձայնագրություններ
Տեսաֆիլմերի մոնտաժ
Ազատ վիդեոռեսուրսային կայքերում տեսաֆիլմերի ներբեռնում
Ամփոփում
4. Ներածություն
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր
դասավանդողները և սովորողները օգտագործում են
բլոգները`անհատական, խմբային, դասարանական, որպես
ուսումնական նյութերի ստեղծման ու պահպանման
մեդիագործիքներ:
Կրթահամալիրցիների մեծամասնության բլոգները բացված են
wordpress.com կայքում: Ունենք ենթակայքեր, որոնք նույնպես
բացված են wordpress կայքի պլատֆորմի վրա` Գեղարվեստի
կրտսեր դպրոց, ՏՏ լաբորատորիա, Սեբաստացի TV, Էկոտուր,
«Լուսաստղ» ամսագիր, «Պարտեզ» ամսագիր, Ֆիլմադարան,
Ձայնադարան, rezonans MSKH և այլն:
5. Ներածություն
Քանի որ գրեթե միշտ առաջանում են հարցեր բլոգներում,
ենթակայքերում այս կամ այն փոփոխությունների,
տեղադրված նյութերի, բաժինների, նկարների, գրանցման և
հաստատման հետ կապված, կարծում ենք, որ մեր
տեսադասերը կարող են օգտակար լինել:
Տեսադասերը նախատեսված են բոլոր տարիքի սովորողների
և դասավանդողների համար: Տեսադասերի որակը
բավականին բարձր է, կարծում ենք, որ դժվարություններ չեն
առաջանա նրանց օգնությամբ Ձեր բլոգները ավելի գրագետ
տեսքի բերելու հետ կապված:
6. Տեսաֆիլմեր պատրաստելու ծրագրերի
հետազոտում, ուսումնասիրում
Տեսաֆիլմեր պատրաստելու համար ուսումնասիրել ենք
ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս
տեսաձայնագրել աշխատասեղանում կատարվող
գործողությունները:
Այդպիսի ծրագրերը բավականին շատ են` Screencast-O-Matic,
TechSmith Snagit, Microsoft Expression Encoder, Bandicam և ալյն:
Վերը թվարկած բոլոր չորս ծրագրերը ուսումնասիրել ենք,
աշխատել յուրաքանչյուրով: Որոշեցինք, որ չենք
առանձնացնի միայն մեկը, կաշխատենք բոլորով` որը
հարմար լինի տվյալ պահին օգտագործելու համար:
7. Տեսաֆիլմեր պատրաստելու ծրագրերի
հետազոտում, ուսումնասիրում
Բացի տեսադասեր պատրաստելու ծրագրերից,
ուսումնասիրել ենք նաև մոնտաժային մի քանի ծրագրերը՝
Wondershare Video Editor, AVS Video Editor, Camtacia Studio,
Pinacle Studio:
Առավել հարմար և հեշտ օգտագործվող համարեցինք AVS
Video Editor ծրագիրը, որը հնարավորություն էր տալիս մի
քանի ձայնային ֆայլեր օգտագործել միաժամանակ,
աշխատելը նրանվ հեշտ էր ու արագ: Բոլոր տեսադասերը
մոնտաժվել են այդ ծրագրով:
8. Փորձնական բլոգի գրանցում,
սպասարկման առանձնահատկություններ
Նախքան իսկական տեսանյութերի պատրաստմանը
անցնելը, բացեցինք փորձնական բլոգ`
blogusucum.wordpress.com հասցեով, որում սկսեցինք
աշխատել: Մանրամասն ուսումնասիրեցինք բլոգի
կառուցվածքը, աշխատանքի ու սպասարկման
առանձնահատկությունները: Բոլոր ձեռք բերած
հմտությունները կիրառեցինք մեր անձնական բլոգներում: Մի
քանի փորձնական ձայնագրություններ արեցինք,
տեսաֆիլմերը պատրաստեցինք:
9. Առաջացած հարցերի,
դժվարությունների քննարկում
Փորձնական տեսաֆիլմեր պատրաստելիս ունեցանք մի քանի
դժվարություններ, որոնք հիմնականում կապված էին մեր
դանդաղ աշխատելու, հաճախ սխալվելու հետ:
Որոշեցինք, որ դանդաղ աշխատելը նույնիսկ ավելի լավ է`
մոնտաժելու ժամանակ կօգտագործենք արագացված
տարբերակը, իսկ սխալները, վրիպումները մոնտաժելը
ավելի հեշտ կլինի:
10. Բլոգի գրանցում, սպասարկում.
տեսաֆիլմերի նախնական նյութի ստացում
Երբ արդեն որոշ չափով տիրապետում էինք բլոգներով
աշխատելու հմտություններին և կարողություններին,
տեսաֆիլմեր պատրաստելու և մոնտաժելու ծրագրերին,
բացեցինք իրական՝ masterschoolblog.wordpress.com բլոգը, որի
բացման աշխատանքներից էլ սկսեցինք մեր դիպլոմային
աշխատանքը:
Յուրաքանչյուր քայլ, որը նախորդում է բլոգի բացմանը,
յուրաքնչյուր քայլ, որը անհրաժեշտ է բլոգը գրագետ սպասարկելու
համար՝ տեսաձայնագրում էինք, պահպանում առանձին՝
տեսաֆիլմը բնութագրող անվանմամբ թղթապանակում:
11. Բլոգի գրանցում, սպասարկում.
տեսաֆիլմերի նախնական նյութի ստացում
Բլոգների գրագետ սպասարկման համար առանձնացրել ենք
հետևյալ բաժինները.
1. Էլեկտրոնային փոստի գրանցում
2. Բլոգի գրանցում
3. Գրանցած բլոգի հաստատում
4. Բլոգի աշխատասեղան մուտք գործելու տարբերակները
5. Բլոգի թեմայի ընտրություն
12. Բլոգի գրանցում, սպասարկում.
տեսաֆիլմերի նախնական նյութի ստացում
6. Հավելյալ ընդլայնումների ավելացումը բլոգում
7. Բաժինների և ենթաբաժինների գրանցում
8. Ստատիկ էջերի ստեղծում
9. Մենյուների ստեղծում
10. Վերնագրի և ենթավերնագրի փոփոխումը բլոգում
11. Նյութի տեղադրումը բլոգում
14. Բլոգի գրանցում, սպասարկում.
տեսաֆիլմերի նախնական նյութի ստացում
Լրացուցիչ տեսանյութեր
1. Հաստատուն նյութի տեղադրումը բլոգում
2. Տեղադրած նյութի ջնջումը բլոգից
3. Մի քանի նյութեր ջնջում ենք միանգամից
4. Նյութի հրապարակման ամսաթվի փոփոխություն
Ահա այն բոլոր տեսադասերը, որոնք կօգնեն Ձեզ բլոգների
սպասարկման հարցում:
15. Ձայնագրություններ
Դիպլոմային աշխատանքի, թերևս, ամենադժվար մասը
ձայնագրություններն էին, երբ մենք պատմում ենք
տեսաֆիլմում արած գործողությունները: Դիպլոմայինի այս
մասում բավականին տանջվեցինք:
Նախապես գրել էինք ձայնագրությունների տեքստերը,
ղեկավարը նայել ու խմբագրել էր: Թվում էր, թե համարյա
բան չկա անելու, բայց պարզվեց, որ ձայնագրվելը այդքան էլ
հեշտ չի: Անընդհատ բառերի ու արտահայտությունների
սայթաքումներ էինք ունենում, սխալ արտասանում անգլերեն
արտահայտությունները:
16. Ձայնագրություններ
Որոշեցինք, որ յուրաքանչյուր նախադասություն պետք է
ձայնագրենք առանձին, որպեսզի հետագայում մոնտաժի
ժամանակ չունենանք դժվարություններ:
Ձայնագրման աշխատանքներին մասնակցել ենք բոլորս,
ձայնագրվել են նաև մեր մի քանի դասընկերներ և
դասավանդողներ:
17. Տեսադասերի մոնտաժ
Տեսադասերի նախնական տարբերակները և
ձայնագրությունները հավաքելուց հետո մեզ մնում էր
մոնտաժել`միավորելով և մեկ ֆիլմի տեսքով ներկայացնել
պատրաստի տեսադասերը:
Մոնտաժային աշխատանքները արվել են AVS Video Editor
ծրագրի օգնությամբ: Մոնտաժային աշխատանքները
բավականին արագ են արվել`առանց ավելորդ
դժվարությունների:
18. Ազատ վիդեոռեսուրսային կայքերում
տեսաֆիլմերի ներբեռնում
Սկզբում պատրաստի տեսադասերը ներբեռնել էինք youtube.com
ազատ վիդեոռեսուրսային կայքում, բայց քանի որ տեսադասերում
օգտագործել ենք նաև երաժշտական ստեղծագործություններ՝
դրանք ավելի ակտիվ ու ոչ ձանձրալի են դարձնում տեսադասերը,
youtube կայքը արգելափակել էր մեր տեսադասերը որոշ
երկրներում: Որոշեցինք, որ ավելի լավ կլինի դրանք
տեղափոխենք այլ վիդեոռեսուրսային կայք: Ամենահարմարը
rutube.ru կայքն էր: Այնտեղ նյութեր գցելու համար կարելի էր
ուղղակի մուտք գործել facebook-ի մուտքանունով՝ առանց
լրացուցիչ գրանցման, ինչը և մենք արեցինք:
19. Ամփոփում
Wordpess կայում գրանցվելու, բլոգները ճիշտ ու գրագետ
վարելու մեր տեսադասերը պատրաստ են: Կարծում ենք, որ
դրանք կօգնեն շատերին ու դիպլոմային աշխատանքի մեր
ընտրած թեման հետաքրքիր ու օգտակար է: